ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՈՒղիղ. Լազարևյան ակումբի երևանյան նիստը շարունակվում է Դոլարի փոխարժեքը նվազել է Միլանում բացվել է «Լեոնարդոյի նոր պակերասրահները» ցուցահանդեսը Կուզեի՝ ներկայիս իշխանությունները մի քիչ զուսպ ապրեին. Րաֆֆի Հովհաննիսյան Տան պայթյունից տուժել է 25 մարդ Հետո չասես, որ չեմ զգուշացրել․ Աշոտյանը՝ Փաշինյանին ՈՒՂԻՂ. ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունն ավարտվեց. Մենք մամուլի համար լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք. փաստաբան Մետրոպոլիտենում չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ. ՊՎԾ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չի եղել. Ռուս քաղաքագետ Մի հատ սամալյոտ են գտել, մի հատ տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Ռուբեն Հայրապետյան « Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ Կյանքից հեռացել է ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք. Գագիկ Սուրենյան

Հուլա-հոպ. բոլորիս հայտնի մարմնամարզական օղակի պատմությունը

Մարմնամարզական օղակ ստեղծելու գաղափարը հայտնվել է դեռ հին ժամանակներում: Հնագետները պեղումների ժամանակ Եգիպտոսում հայտնաբերել են քարացած օղակներ, որոնք եղել են եգիպտական իշխանավորների թաղման վայրերում: 

Պլուտարքոսի՝ Ագնեսիլայի կյանքը նկարագրող ստեղծագործությունում խոսվում է «կլոր օղակի» մասին, որը տարածված է եղել հին աշխարհի շատ երկրներում: 

Բացի դա, օղակ պտտող մարզիկների կերպարներ կարելի է տեսնել բրիտանական թանգարանում գտնվող հին ծաղկամանի վրա: 

Այնուամենայնիվ, հետաքրքիր է հուլա-հոպի ավելի ժամանակակից պատմությունը: Հուլա-հոպի՝ մարմնամարզական օղակի արտոնագիր տրվել է 1964 թվականի հունիսի 23-ին Ռիչարդ Կներրին և Արթուր Մելինին: 

Այդ խաղալիքներ ստեղծողներն առաջինն էին, որ պատրաստել են հուլա-հոպ: 

Նրանք հիմնել են կալիֆորնիական Wham-O ընկերությունը, որի անունը նմանակում է պարսատիկի՝ նրանց ստեղծած առաջին խաղալիքի արձակած ձայնին: Իսկ օղակի գաղափարը նրանց առաջարկել էր Ավստրալիայից ժամանած մի այցելու: 

Նա պատմել էր բամբուկե օղակների մասին, որոնք իրենց երկրում երեխաները իրանով պտտում են ֆիզկուլտուրայի դասաժամերին: Ռիչարդը և Արթուրը մշակել են մարմնամարզական օղակի իրենց սեփական տարբերակը, որից հետո այն առաջին անգամ փորձարկել են Փասադենա քաղաքի տարրական դպրոցում: 

Երեխաներին խոստացել են նվիրել այդ օղակները, եթե նրանք սովորեն լավ պտտել դրանք: 

Օղակին անուն էլ են դրել՝ հուլա-հոպ (հավայական «հուլա» անվանվող պարի անունի և անգլիական hoop՝ օղակ բառի միավորումով), և այն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն ու նվաճել շուկան: Ռիչարդ Ջոնսոնը «Ամերիկյան տարօրինակություններ» գրքում (1985 թվական) կարծիք է հայտնում, որ ոչ մի սենսացիա չէր կարող երկիրը գրավել այնպես, ինչպես դա արել է մարմնամարզական օղակը: 

Wham-O ընկերությունը ստիպված է եղել օրական արտադրել մինչև 20 000 օղակ, իսկ բիզնեսը այնքան է աճել, որ ընկերությունը ներկայումս ունի գործարաններ 7 տարբեր երկրներում: 

Բազմաթիվ այլ ընկերությունների ևս դուր է եկել օղակների գաղափարը, և նրանք նույնպես սկսել են թողարկել իրենց արտադրանքը դասական օղակի որոշակի փոփոխություններով: Մարմնամարզական օղակների վաճառքի ծավալները պատկերացնելու համար նշենք, որ միջինը չորս ամսվա ընթացքում վաճառվում է մոտ 25 միլիոն օղակ: ԽՍՀՄ-ում հուլա-հոպը հայտնվել է 1960-ականներից: 

Սակայն դրանք ընդունվել են սառն անտարբերությամբ և ընկալվել որպես ամերիկյան մշակույթի դատարկությունը խորհրդանշող առարկա: Որպես կրկեսային արվեստի գործիք՝ հուլահոպը ժողովրդականություն է ձեռք բերել 1990-ականներին Բուլղարիայում: 

Այնտեղ առաջին անգամ սկսել են բազմաթիվ օղակներ պտտել ամբողջ մարմնի վրայով՝ դրանց միջև պահպանելով որոշակի հեռավորություն: 

Հետագայում արդեն հուլա-հոպը մասսայականացվել է շրջիկ կրկեսների միջոցով և հանրաճանաչ դարձել։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

website by Sargssyan