ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 07.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին

Past.am

 

Այսօր ուսանողների միջազգային օրն է և այդ կապակցությամբ ԿԳՄՆՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին․

«Սիրելի՛ ուսանողներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:


 
 
Реклама 14

Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևոր է կիրթ և մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդության զորակցությունն ու ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացին:
Ներկայում կրթության ոլորտի զարգացման, բարեփոխումների իրականացման և հաջողությունների հասնելու գրավականը ձեր գիտելիքների նորովի արժևորումն ու որակյալ կրթությունն է: Մեր կողմից ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են հենց այս նպատակին:

Սիրելի՛ երիտասարդներ, համոզված եղեք, որ նախարարությունը ձեր վստահելի գործընկերն է, և մենք միասին՝ համատեղ ուժերով, կարող ենք գտնել ամենաբարդ թվացող հարցերի լուծումը:

 

Ուժեղ երիտասարդությունը մեր պետության հզորությունն է. լինենք լավատես և եռանդով լի՝ հանուն մեր երկրի բարօրության և առաջընթացի:

 

 

 

website by Sargssyan