«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ առաջարկվում է երկարաձգել աղետի գո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Անժելա Սարգսյանը կարճ զգեստով ու ծովափնյա թաց սանրվածքով գեղեցիկ լուսանկար է հրապարակել Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մարինկա Խաչատրյանը ընկերուհու ծննդյան խնջույքին կովբոյի տեսքով է գնացել «Հինգ ամիս առաջ կասեի, որ ամուսնությունն այս տարվա նպատակներիս մեջ է մտնում». Սևակ Ամրոյանը Լիկա Սալմանյանը ցույց է տվել իր ադրենալինային ու վախենալու հանգսիտը Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Գագիկ Ծառուկյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ

Հայ սակրավորները սկսել են Հալեպում մարդասիրական ականազերծումը. ԶԼՄ-ներ

Past.am

Հայ ինժեներները Սիրիայի հյուսիում՝ Հալեպ նահանգում, տեղի բնակչության խնդրանքով սկսել են գյուղական տարածքի եւ հանդերի ականազերծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

 

Հայ մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում:

 

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Գաբուլյանը հայտնել է, որ ինժեներների նպատակն այն տարածքների ականազերծումն է, որոնք մարտական գործողություններից հետո ահաբեկիչների կողմից ականապատվել են:

 

«Տեղաբնակների խնդրանքով մենք եկել ենք այստեղ, որպեսզի ականազերծենք այն դաշտերը, որոնք ականապատվել են գրոհայինների կողմից: Մեր աշխատանքներից հետո խաղաղ բնակչությունը կարող է զբաղվել իր խաղաղ գործունեությամբ՝ անասուն արածացնել եւ ցանել այս դաշտերը»,- ասել է Գաբուլյանը՝ հավելելով, որ իրենց կենտրոնում կան սակրավորներ, որոնք զբաղվում են ականազերծմամբ, եւ բուժանձնակազմ, որը բնակչությանն օգնություն է ցուցաբերում:

 

Նա հայտնել է, որ ականզերծման ընթացքում մասնագետները երկու փոս են փորել: Առաջինի մեջ նետում են զինամթերք եւ պայթուցիկ սարքեր՝ բեկորներ, գլանակներ, երկրորդ փոսի մեջ՝ մետաղական իրեր:

 

Գաբուլյանը պատմել է, որ տեղաբնակները հայտնել են պայթեցումների մասին. զոհվել է տրակտորի վարորդ, երբ տրակտորը պայթել է հակահետեւակային ականի վրա: Նման ականի վրա պայթեցվել է նաեւ ոչխարների հոտը:

 

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության ականազերծման հարցով մարդասիրական կենտրոնի օպերատիվ բաժնի խմբի ավագ Ռաֆիկ Պետրոսյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվել տեղանքի քարտեզի վրա, որում նշվում են ելակետերն ու շրջադարձային կետերը, ինչպես նաեւ պայթունավտանգ շրջանների սահմանները:

 

«Քարտեզի վրա նշվում են այն վայրերը, որոնք արդեն ականազերծվել են: Ամեն օր այդ քարտեզի վրա նշվում են այն սահմանները, որոնք ականազերծվում են»,- ասել է նա:

 

Հալեպի բնակչուհի Մադին Ամարու Շաքուրը շնորհակալություն է հայտնել հայ սակրավորներին եւ լրագրողներին պատմել, որ այժմ ավելի հանգիստ են ապրում: «Առաջ մենք այդ կողմում ոչխար չէինք արածացնում, արդեն կորցնում էինք անասուններին… Շնորհակալություն տղաներին, որ մեզ ազատեցին ականներից եւ ռումբերից: Մենք պետք է շուտ սկսենք վարուցանքը, սակայն վախենում ենք… Մենք գրեթե կես տարի սպասել ենք սակրավորներին, ամենուր օգնություն ենք խնդրել, եւ վերջապես մեզ լսեցին»,- պատմել է նա:  

 

website by Sargssyan