Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Երեխաներից 2-ը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լոգարանում են եղել». Հարեւանները մանրամասներ են պատմում (ֆոտո)

Past.am

Նոր Հաճնում շմոլ գազից 2 օր առաջ  մահացած 4 երեխաների մայրն ու  հայրը 10 տարուց ավելի է, ինչ Հայաստանում չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին  նրանց հարեւանները:

 

«Ես տանն էի, ուզում էի դուրս գայի առեւտրի, ասեցին գազերն անջատեք, ասեցի՝ ինչ է եղել, ասեցին՝ ձեր հարեւանները թունավորվել են: Գնացի, ճիշտն ասած ձեռք էլ տվեցի, պարզվեց արդեն մահացած էին: Երեխեքը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները լողանում էին, բաղնիքում են եղել»,-պատմեց նա:

 

Նա պատմեց, որ հորեղբայրն է զանգահարել, որ երեխաներից մեկին տանի իր հետ, հեռախոսազանգերին չեն պատասխանել, եկել է, դուռը թակել, էլի չեն պատասխանել, դուռը ջարդել, բացել են ու տեսել են այդ տեսարանը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

 

Նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

 

 

 

 

 

 

website by Sargssyan