Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երբ հո­ղա­մա­սի սե­փա­կա­նա­տի­րոջն անհ­րա­ժեշտ է իր հո­ղա­մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տև­ան­քով զոհ­վել է մոտ 830 000 մարդ Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց են տա­լիս Տեր-Պետ­րո­սյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ան­մա­քուր լի­նե­լը Հորը հաջողվել է որդուց վերցնել զենքը. Ում է վերջին օրերին հանդիպել Կուտոյանը. Նոր մանրամասներ Երբ հո­ղա­մա­սի սե­փա­կա­նա­տի­րոջն անհ­րա­ժեշտ է իր հո­ղա­մասն ազա­տել եր­րորդ ան­ձի տե­ղադ­րած շի­նու­թյու­նից. նոր նախագիծ. «Փաստ» Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Ջերմուկի բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին հարցը Բյու­ջեի հա­վե­լյալ բե՞ռ, թե՞ քա­ղա­քա­ցու բա­րե­կե­ցու­թյուն. «Փաստ» Նախկինների ավանդույթների կրողները «Կա­ռա­վա­րու­թյու­նը հատ­վա­ծա­կան քայ­լեր է իրա­կա­նաց­նում, որոնք բա­վա­րար չեն ու ռիս­կա­յին են». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն իջնում են

Հայաստանում ԵՄ եւ ՎԶԵԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է արդիականացնել Մեղրու անցակետը

Past.am

Եվրոպական միության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է արդիականացնել Մեղրու սահմանային անցակետը, ինչը շատ կարեւոր է Հայաստանով արդյունավետ տարանցման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 18-ին ասաց Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։

 

Նա նշեց, որ Մեղրու սահմանային անցակետից ճանապարհը 5-6 ժամ  է տեւում, եւ հասկանալի է, որ հարկավոր է ներդրում անել ենթակառուցվածքի զարգացման մեջ, մասնավորապես, բեռների ձեւակերպման եւ մաքսային հայտարարագրերի լրացման բարելավման ուղղությամբ։ «Իրանից Հայաստան կամ Եվրասիական տնտեսական միության երկրներից Հայաստանով տարանցմամբ բեռներ փոխադրող բեռնատարների համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քանի որ, լրացնելով մաքսային հայտարարագիրը մեկ անգամ՝ անհրաժեշտ չի լինի այն լրացնել երկրորդ անգամ։ Կգործի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, ինչը նույնքան ժամանակ կխնայի, որքան, օրինակ, կարելի կլիներ խնայել շնորհիվ ավելի որակյալ ճանապարհի կամ ավելի արդյունավետ սահմանակետի։ Կարեւոր է նաեւ այն, որ կներդրվի «մեկ պատուհանի» համակարգ, ինչը կնվազեցնի նաեւ կոռուպցիոն ռիսկերի մակարդակը»,- նշեց նա։

 

Մարյասինի խոսքով՝  Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթերը մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվության օգտագործման մասին թույլ կտան արագացնել սահմանն անցնելու ժամանակը ե՛ւ ուղեւորների, ե՛ւ բեռնատարների համար, ինչը շատ կարեւոր է այն բարեփոխումների համատեքստում, որոնք Հայաստանն իրականացնում է պետական ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաեւ ԵՏՄ-ում ինտեգրման զարգացման համատեքստում։ «Թվային լուծումները մաքսային համակարգում ապագայի քայլ են Հայաստանի համար, ինչը նշանակում է երկրի տնտեսության աճ եւ զարգացում, ներդրումների հոսք։ Միեւնույն ժամանակ, բիզնեսը պատկերացում կունենա երկրի մասին որպես ժամանակակից պետություն, որը կարող է բեռներ թողնել ոչ թե օրերի, այլ ժամերի, իսկ հեռանկարում՝ նաեւ րոպեների ընթացքում»,- ամփոփել է նա։

 

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 18-19-ին տեղի է ունենում «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը, որի շրջանակում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ ստորագրվել են արձանագրություն նախնական էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման մասին փոխադրամիջոցների ու ապրանքների շարժի վերաբերյալ, ինչպես նաեւ հուշագիր բեռնված փոխադրամիջոցների համար էլեկտրոնային կնիքի ներդրման պատրաստակամության մասին։ Բացի այդ, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։

 

website by Sargssyan