Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եվրո-2020․ Իտալիա - Հայաստան․ Խաղից առաջ

ՍՊՈՐՏ

Past.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի վերջին տուրում նոյեմբերի 18-ին արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

 

Պատմություն

 

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները կհանդիպեն չորրորդ անգամ: Առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել 2014թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ 2012թ․ հոկտեմբերին Հայաստանի թիմը տանը իտալացիներին պարտվեց 1։3 հաշվով, իսկ 2013թ․ հոկտեմբերին Նեապոլում խաղաց ոչ ոքի՝ 2։2։

 

Իտալիակի հետ առաջին հանդիպումը Եվրո-2020-ի ընտրական փուլում

 

Եվրո-2020-ի ընտրական փուլում երկու երկրների հավաքականները հանդիպեցին J խմբի 5-րդ տուրում սեպտեմբերի 5-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը այդ ժամանակ արդեն խմբի առաջատարին պարտվեց 1:3 հաշվով:

 

Հայաստանի հավաքականի վերջնական «դիրքը»

 

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը զրկվել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի հնարավորությունից: Խմբից եզրափակիչ են դուրս եկել Իտալիան (27 միավոր) եւ Ֆինլանդիան (18 միավոր): Հայաստանը 10 միավորով չորրորդ տեղում:

 

 

Կորուստներ

 

Նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստով:

 

Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստան - Հունաստան (0։1) խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է եւ չի կարող մասնակցել հանդիպմանը։

 

Վնասվածքների պատճառով հավաքականին այս անգամ էլ չեն միացել Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը։

 

 Հունաստանի հավաքականի հետ հանդիպման հավաքի ընթացքում վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը բաց կթողնի նաեւ Իտալիայի հետ խաղը:

 

Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արբահամ Խաշմանյանը Պալերմոյում կայացած նախախաղային ասուլիսում նշել է, որ ազգային հավաքականը խաղալու է պատվախնդրության մոտիվացիայով:

 

«Համաձայն չեմ, որ Իտալիայի հավաքականը մոտիվացիա չունի։ Բոլոր խաղերում հաղթանակ տանող հավաքականը չի կարող մոտիվացիա չունենալ։

 

Մեր առաջին մոտիվացիան պատվախնդրության հարցն է, պետք է դուրս գանք խաղադաշտ առավելագույնը անելու համար։

 

Այսօր չի կարելի է Հայաստանի հավաքականը համեմատել Իտալիայի հավաքականի հետ։ Ունենք մեր թիմի համար բազմաթիվ կարեւոր խաղացողների կորուստ։

 

Ռիսկի դիմելու համար մենք պետք է ունենանք որոշակի հարձակողական ներուժ։ Ես ինքս արկածախնդրության կողմնակից չեմ եւ չենք գնա դրան։ Կփորձենք խաղալ կազմակերպված ֆուտբոլ եւ հնարավորության դեպքում, արագ հակագրոհել»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:

 

Մրցավարական կազմը

 

Իտալիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը։

 

Գլխավոր մրցավարն է Տիագու Մարտինշը, նրան կօգնեն Լուիս Կամպոսն ու Պեդրո Ալմեյդան։

 

Չորրորդ պաշտոնյան կլինի Անտոնիո Էմանուել Կարվալյու Նոբրեն

 

Բուքմեյքերների կարծիքը

 

Բուքմեյքերները  բացահայտ առավելություն են տալիս իտալացիներին: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 1.10 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 9.00, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 23.00 գործակիցը:

 

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

 

Դարպասապահներ

 

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           

 

Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան»

 

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

 

Պաշտպաններ

 

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»      

 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

 

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

 

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

 

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

 

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

 

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

 

Կամո Հովհաննիսյան

 

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

 

Կիսապաշտպաններ                            

 

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

 

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

 

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

 

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

 

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

 

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

 

Հարձակվողներ

 

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

 

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

 

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

 

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

 

 

 

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համար