Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրակարգերի ձևավորման խնդիրը, դրանց բացակայությունը կամ, լավագույն դեպքում, այդ օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում մշտապես են հարցադրումների առիթ տվել։ 

Այս առումով բացառություն չեն նաև ներկայիս ժամանակները, հատկապես, երբ գործընթացներն ուղեկցվում են ներքաղաքական որոշակի հստակեցումներով, նոր ուժերի ձևավորմամբ ու որոշակի վերադասավորումներով։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են առաջնահերթություններին, դրանցից բխող սահմանումներին և խնդիրներին, որոնք այդպես էլ չեն ձևակերպվել ու պատասխաններ չեն ստացել։ Անդրադառնալով օրակարգին՝ Ստեփան Դանիելյանը խոսեց մի շարք հանգամանքների մասին։ «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ։ 

Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Իսկ թե ի՞նչն է խանգարում օրակարգ ձևավորել՝ քաղաքագետը նկատում է. 

«Եթե խոսում ենք իշխանության մասին, ապա առաջին հերթին քաղաքական մտածողություն է պետք։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։ 

Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։ 

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության այն հատվածը, որը նախկինում եղել է իշխանություն, նույնպես խնդիրներ ունի. իրենք առաջին հերթին պետք է կարողանան վերլուծել իրենց անցյալը, իրենք իրենց գնահատական տալ այն առումով, թե ինչո՞ւ ձախողվեցին, ինչո՞ւ հանրությունն իրենց դեմ դուրս եկավ, և ո՞րն է պատճառը։ 

Դրանից հետո միայն կարող էին առաջ անցնել և իրենց ապագա գործունեության օրակարգը մշակել։ 

Իսկ ուժերը, որոնք նոր են ձևավորվում, չեն կարողանում դուրս գալ ինչ-որ մի փակ շղթայից ու այս ամենին վերևից նայել»։ Փակ շղթայից դուրս չգալու խնդիրը քաղաքագետը նաև ավելի լայն համատեքստում է դիտարկում։ 

«Քանի դեռ չի վերլուծվել մինչև 2018թ. առկա իրավիճակը, քանի դեռ հստակ, մի շարք կետերով չտրվի գնահատականը, թե ինչո՞ւ այդպես եղավ և ինչո՞ւ առաջացավ այսպիսի մի ուժ, օրակարգ ձևավորելը դժվար կլինի։ 

Պետք է նկատել, որ առաջացած ուժն իր տեսակով նույնպես դեստրուկտիվ է, թեպետ այդ հանգամանքը ևս ունի իր պատճառը. նրանք նույնպես նախկինում առկա իրավիճակի հետևանքներն են։ 

Միայն այս գնահատականներից հետո կկարողանային փակ շղթայից դուրս գալ ու այս ամենին ավելի լայնորեն նայել, որի արդյունքում արդեն հստակ ինստիտուցիոնալ փոփոխություններ կառաջարկեին Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նկատում է՝ այսօր հետհայացք կա դեպի անցյալ, բայց դրանով այլ խնդիր է լուծվում։ «Հարցն այն է, թե անցյալ նայելն ի՞նչ նպատակի համար է։

 Եթե խոսենք գործող իշխանության մասին, ապա իրենք դեպի անցյալ են նայում մեղադրանքների և այս կամ այն ձախողումը արդարացնելու համար։ 

Բայց եթե անցյալ նայեին՝ հասկանալու 90-ականներից սկսված գործընթացը, թե ո՞րն էր պատճառը, որ ընտրությունները սկսվեցին կեղծվել, ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ, ինչո՞ւ չենք կարողանում այդ հետևանքները մինչ օրս հաղթահարել, ո՞րն էր ոչ լեգիտիմ սեփականության հարցը, ինչի մասին այսօր գործող իշխանությունը շատ է շահարկում, այլ խնդիր կլուծվեր։ 

Եթե հայացք է նետվում՝ հասկանալու, թե այս ոչ անձնավորված գործընթացի հետևանքներն ինչպե՞ս պետք է հաղթահարել, ապա նման ձևով դեպի անցյալ նայելը կարևոր է։ 

Իսկ եթե դա արվում է շահարկելու, հասարակությանը մասերի, սև ու սպիտակի բաժանելու, հայհոյանքների ու ատելության համար, ապա դա վատ տեղ է տանելու։ 

Իրականում դեպի անցյալ հայացք նետելը կարող է հետապնդել և՛ ստեղծագործ, և՛ չարացնելու, ատելություն մտցնելու նպատակ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, որոշակի հարցերին գնահատականներ չտալու դեպքում այս իշխանությունը ևս կարող է գնալ անցյալում արձանագրված սխալ ճանապարհով։ 

«Իշխանափոխության ժամանակ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որ աշխատող մեխանիզմներ էին ատելությունը, սևն ու սպիտակը և այլն։ 

Կարելի էր չընդունել դա, բայց հասկանալ՝ այո, որովհետև գործ ունենք քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, այդքան էլ բարոյական երևույթ չէ։ 

Բայց երբ մեկուկես տարի է անցնում, և այդ ամենը կրկին շարունակվում է, նշանակում է, որ գործող իշխանությունն ուղղակի չի կարողանում իրեն այլ կերպ դրսևորել, և մինչև վերջ փորձելու է շահարկել անցյալը»,-ընդգծեց Ս. Դանիելյանը։

Քաղաքագետը նույն տրամաբանության մեջ է դիտարկում առաջնահերթությունների խնդիրն ու նշում պատճառները.

 «Առաջնահերթությունների առումով առանձնապես ոչ մի տեղ չենք հասել, որովհետև այն հարցերի պատասխանները, որոնք պետք է տար գործող իշխանությունը, չի տալիս ու չի կարողանում տալ՝ գուցե քաղաքական մտածողության, քաղաքական ինտելեկտի ոչ բավարար լինելու պատճառով։ 

Մյուս պատճառն այն է, որ եթե չունես ապագայի նախագծեր, պետք է անընդհատ անցյալ նայես, քանի որ բոլոր ձախողումները պետք է հիմնավորել անցյալով։ 

Մեծ հաշվով, խնդիրն առաջին հերթին ապագայի նախագիծ չունենալն է»։ 

Ստեփան Դանիելյանը նկատեց, որ որոշակի ինստիտուտների նկատմամբ առկա գործընթացներն ու վերաբերմունքը ևս իր արմատներն ունի։ 

«Իշխանությունը կարողացել է վերցնել Ազգային ժողովի, կառավարության հատվածը, բայց պետական ինստիտուտներ կան, որոնց իրենք ամբողջովին չեն տիրապետում։ 

Հարցն այն է, որ այդ ինստիտուտներն իրենց ներքին արժեհամակարգը, հարաբերություններն ունեն, և երկրորդ՝ գործող իշխանություններն իրենց համար անհասկանալի են։ Խոսքն առաջին հերթին զինված ուժերի, ոստիկանության մասին է։ 

Իսկ այդ փոխադարձ անվստահությունը միշտ հանգեցնում է այնպիսի հետևանքների, երբ իշխանությունը նրանց մեջ պոտենցիալ վտանգներ է տեսնում ու փորձում է նման կերպ չեզոքացնել»,-նշեց նա։ 

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ, հասարակության մեջ կան շերտեր, որոնք տարբեր գրագիտության մակարդակ, կենսափորձ ունեն, և նրանց վերաբերմունքը իշխանության նկատմամբ ևս տարբեր է։ 

«Այդ վերաբերմունքը գնալով փոփոխվում է։ 

Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, հանրության զգալի հատվածի վրա անկասկած իր ազդեցությունն ունի։ 

Մյուս կողմից՝ պետք է նկատենք, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվել են, օրինակ՝ տնտեսության մի հատվածը ստվերից դուրս է եկել, ինչը բյուջեի վրա իր ազդեցությունն է ունեցել, որոշ հարցերում ևս առաջընթաց կա։ 

Այդուհանդերձ, տնտեսությունն այն հիմնական հարցն է, որը, ըստ իս, ապագայում խնդիրներ կառաջացնի, եթե արմատական փոփոխություններ չլինեն։ 

Իսկ փոփոխություններ, որպես այդպիսին, կարծես չեն երևում։ 

Ըստ այդմ, որոշ ժամանակ հետո մարդիկ կփորձեն իրենց կենսամակարդակի համեմատությամբ կարծիք ձևավորել»,-ասաց քաղաքագետը։ 

Ստեփան Դանիելյանը նշեց, որ որոշ ժամանակ ղեկավարելուց հետո մարդը սկսում է կտրվել իրականությունից։ Ըստ նրա, այսօր ևս այդ առումով բացառություն չունենք։ 

«Նիկոլ Փաշինյանի պարագայում էլ ենք նման գործընթացի ականատես լինում։ 

Բայց եթե խոսենք իշխանության մասին, ապա այստեղ պետք է շեշտել հետևյալը. իշխանություն ասելն այս պարագայում ամպագոռգոռ է, որովհետև մեկ անձ է որոշում կայացնում, իսկ մնացածը, կարծես, հիմնականում ինքնուրույնությունից զրկված մարդիկ լինեն։ 

Խոսքը խորհրդարանական մեծամասնության պատգամավորների, կառավարության շատ անդամների մասին է։ 

Դրա համար փորձում են լռել, որովհետև երբ խոսում են, ծիծաղի առարկա են դառնում, հանրության արձագանքին են արժանանում հիմնականում ոչ գրագետ մտքերի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում