Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործարար Գևորգ Աֆանդյանի անունը պարբերաբար շոշափվում է տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում։ 

Նա հայտնի է դարձել բանկերի հետ մի քանի տասնյակի հասնող դատական գործերով։ Նույնիսկ կարծիք է հնչում, որ Աֆանդյանը նոր «բիզնես» է սկսել՝ բանկերին դատի տալով։ Ահավասիկ մեկ օրինակ։ 

2019-ի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք բանկի» գործով վճիռը, որով բավարարել է հայցը և վճռել՝ հօգուտ «Արզնի» ընկերության բանկից բռնագանձել շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 

Դատարանի նման վճռի հետ կապված մտահոգություն է հայտնել Հայաստանի բանկերի միությունը՝ նշելով, որ քաջատեղյակ է «Արզնի» ընկերության իրական սեփականատեր Գևորգ Աֆանդյանի՝ որպես բազմաթիվ սնանկ ընկերությունների իրական շահառու հանդիսացող և հայաստանյան մի շարք բանկերի հետ դատական վեճեր ունեցող գործարարի համբավին։ 

Դատական այս գործը բավական մեծ հնչեղություն է ստացել, այն որակվում է որպես աննախադեպ վճիռ Հայաստանի բանկային համակարգի գործունեության ողջ պատմության մեջ, բացի դա կարծիք կա, որ ստեղծվում է վտանգավոր նախադեպ անբարեխիղճ տնտեսվարողների համար՝ շինծու դատական հայցերի միջոցով բանկերից գումար կորզելու համար։ 

Հնչեղություն ստացած գործի մանրամասներին հանրությանն իրազեկելու և հետագա թյուր ըմբռնումներից խուսափելու համար ԱյԴի բանկի (նախկին «Անելիք բանկ») ներկայացուցիչները երեկ հանդիպում էին նախաձեռնել լրագրողների հետ։ 

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է՝ տարբեր փորձագետներ փաստում են, որ դատական այս գործընթացն ունի համակարգային նշանակություն։ 

«Առաջին՝ մեր երկրի բանկային համակարգի ողջ պատմության մեջ չի եղել նման մեծության և էության դատական գործընթաց։ Երկրորդ՝ թեև տվյալ դատական գործընթացը վերաբերում է «Անելիք բանկին», բայց տվյալ գործարարը և նրա հետ կապված կազմակերպություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ ոչ միայն մեր բանկի, այլ նաև Հայաստանի մի շարք բանկերի հետ։ Առևտրային յոթ բանկեր ունեն տարբեր տիպի խնդիրներ իրական շահառու հանդիսացող անձի կամ նրա հետ կապված որևէ ընկերության հետ։ 

Օրերս Ազգային ժողովում որակում հնչեց, որ նման անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը վտանգում է Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի կայունությունը։ Այս դատական գործընթացի հիմքում ընկած է մի համաձայնագիր, որը 2016 թվականին ստորագրվել է «Անելիք բանկի» և «Արզնի» ընկերության միջև։ 

Ժամանակին «Բյուրակն» ընկերությունը բանկից վերցրել է վարկ, չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, որի դիմաց գրավադրված գույքը՝ «Արզնի» գործարանի տարածքը, անցել է «Անելիք բանկին»։ 

Բանկային համակարգում լայնորեն կիրառվում է մի պրակտիկա, երբ նման դեպքերում բանկը փորձում է գտնել համագործակցության եզրեր՝ գույքը հետագայում վաճառել տվյալ անձին կամ նրա հետ կապված ինչ-որ ընկերության։ 

Եվ այդ համաձայնագրի էությունը հենց դա է, որ բանկը պարտավորվել է որոշակի ժամանակի ընթացքում բանկին անցած այդ գույքը օտարել «Արզնի» ընկերությանը կամ նրա նշած երրորդ անձին։ 

Բանկը կատարել է իր պարտավորությունը՝ վաճառելով տվյալ գույքը Գևորգ Աֆանդյանի նշած երրորդ անձին՝ «Տարմակ» ընկերությանը, որը հատուկ ստեղծվել է հենց այդ նպատակով։ 

Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը, այդ ընկերությունում առանց մեկ դրամ ներդրում կատարելու ստացել է 33,3 տոկոս մասնաբաժին»,-ասում է Աբրահամյանը։

 Նա նշում է՝ իրենք համաձայն չեն առաջին ատյանի դատարանի՝ ընդդեմ բանկի կայացրած վճռի հետ։ 

Բանկն այն բողոքարկել է վերաքննիչ դատարանում և լիահույս է, որ դատարանը կկայացնի որոշում, որը տեղավորվում է արդարության և տրամաբանության սահմաններում։ 

Ինչ վերաբերում է բուն դատական գործին, ապա Այ Դի բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշում է, որ հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան այն դեպքում, երբ «Անելիք բանկը» Երևանում է գրանցված, և այն ժամանակ գործը պետք է քննվեր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ Երևան քաղաքի դատարանում։ 

«Չեմ կարող ասել, թե որն էր դրա պատճառը, բայց արհեստական մեխանիզմ էր ստեղծվել, որի պայմաններում հնարավոր լիներ գործը ներկայացնել հենց սնանկության դատարան։

 Դատարանը գործը քննել է ընդամենը հինգ ամսում, այդ ընթացքում եղել է 8 դատական նիստ։ Վճիռը դեռևս 2018 թվականին բողոքարկել ենք վերաքննիչ դատարանում, ներկայացրել ենք դատական՝ երկու տասնյակը գերազանցող խախտումները։

 Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը՝ նախապես նշելով, որ կողմի սխալ կար գործում, և նաև այդ գործով չէր բացահայտվել համաձայնագրում կողմերի իրական կամքը։ 

Արդեն 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ունենում ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նույնպես բանկից 22 մլն դոլարի բռնագանձման որոշում է կայացվել։ 

Բողոքարկել ենք այդ վճիռը՝ համարելով, որ դատարանը մի շարք դատավարական և նյութական նորմերի խախտումներ է իրականացրել, և այդ հիմքով գործը կրկին վերաքննիչ դատարանում է»,-հավելում է բանկի իրավաբանական վարչության ղեկավարը։ 

Կապված դատարանների անաչառության հետ՝ Մելիքյանն ընդգծում է, որ դատարանի անաչառ լինելու-չլինելու հետ կապված իրենք երբևիցե որևէ բան չեն ասել։ 

«Ընդամենն ասում ենք, որ դատարանի վճռում կան բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ակնհայտ կոպիտ խախտումներով կայացված վճիռ ենք համարում սա։ 

Կարծում էինք, որ այն ապացուցողական բազան, որ դատարանն ուներ, բավարար էր արդար վճիռ կայացնելու համար»,-հավելում է բանախոսը։ 

Ի դեպ, բանկի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այս խնդրի վերաբերյալ դիմել են և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և՛ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. նպատակը վերջիններիս ուշադրությունը գործի վրա հրավիրելն է, և բնավ ոչ որևէ տեսակի միջամտություն դատական գործընթացներին, ինչն անընդունելի է բոլոր կողմերի համար։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը