Նավթի գներն աճել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նավթի գներն աճել են Ալյումինի գինն աճել է, պղնձինը՝ նվազել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի Եվրոպական ինդեքսներն աճել են Կորոնավիրուսով ութ հիվանդներ մահացել են Հնդկաստանի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային հանրությանը կոչ է արել վերացնել միջուկային զենքը Մարսելի մոտակայքում խոշոր հրդեհը ավելի քան հազար հեկտար տարածք է ոչնչացրել "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի վերականգնման համար Արմեն Սարգսյանը մեկնում է Տավուշի մարզ Արենի համայնքը կունենա նոր աղբատար մեքենա Բեյրութի աղետը՝ ֆոտոշարքով Նոր դատավոր է նշանակավել Ի՞նչ վիճակում է գտնվում հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արվեստանոցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Մոսկվայում սահմանափակող միջոցները կպահպանվեն ևս մի քանի ամիս Կոտայքում 30-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել և տեղում մահացել Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները» Ամերիկյան ինդեքսներն աճել են

Երկու միլիոնից ավելի դիտում. Գալուստյանի նոր ամպլուան

starhit.ru-ն «Միխայիլ Գալուստյանի «Хочу тибя любицца»-ն մի քանի օրում ավելի քան երկու միլիոն դիտում է ունեցել» վերնագրով հոդվածում գրում է, որ արտիստը որոշել է նոր ամպլուայով հանդես գալ և … երգել է: 

Super Жоrik ստեղծագործական մականունով հանդես եկող երգիծաբանը ներկայացրել է սիրո ուրախ պատմություն կովկասյան ակցենտով և պայթեցրել YouTube-ը: 40-ամյա Միխայիլ Գալուստյանը գլխապտույտ կարիերա է արել շոու-բիզնեսում:

 Հումորիստը իրոք հանդիսանում է ամենաճանաչված նախկին «կավեենշչիկներից» մեկը և մասնակցում է հեռուստատեսային բազմաթիվ երգիծական նախագծերի, նկարահանվում ֆիլմերում: Սակայն սա նրա ստեղծագործական կյանքի ամբողջ ուղին չէ: 

Վերջերս շոումենը հաճելիորեն զարմացրել է իր երկրպագուներին՝ ելույթ ունենալով սեփական տեսահոլովակով: Գալուստյանի երգը երգիծական ուղերձ ունի, որտեղ խոսվում է մի ռոմանտիկ և միաժամանակ զվարճալի պատմության մասին: 

Տեսահոլովակը նկարահանվել է նրա հարազատ Սոչի քաղաքում, գլխավոր հերոսուհին շքեղ լեոպարդե հագուստով աղջիկ է, և նրան սիրահարվել է լիրիկական հերոսը Միխայիլի կատարմամբ: 

Ամենայն հավանականությամբ, հանդիսատեսին հումորիստի երգելը դուր է եկել, քանի որ YouTube-ում դիտումների թիվը անցել է երկու միլիոնը և շարունակում է աճել (երեկ արդեն՝ 2,7 մլն-«Փաստ»):

Կամո Խաչիկյան

website by Sargssyan