«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ առաջարկվում է երկարաձգել աղետի գո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մարինկա Խաչատրյանը ընկերուհու ծննդյան խնջույքին կովբոյի տեսքով է գնացել «Հինգ ամիս առաջ կասեի, որ ամուսնությունն այս տարվա նպատակներիս մեջ է մտնում». Սևակ Ամրոյանը Լիկա Սալմանյանը ցույց է տվել իր ադրենալինային ու վախենալու հանգսիտը Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Գագիկ Ծառուկյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան

Ձեռնոց. դաստակներին կապած պարկիկներից մինչև դիզայներական գլուխգործոցներ

Ձեռնոցները ոչ միայն ցուրտ եղանակին հագուստի անհրաժեշտ տարր են, այլ նաև դեկորացիա, որը կարող է ընդգծել այն կրողի էլեգանտությունը, ինչպես նաև պատմել նրա զբաղմունքի և հոբբիների մասին: 

Նույնիսկ հանրահայտ Բալզակն է սոցիալական օրենքները և սովորույթները նկարագրող իր գործերում գրել դրանց մասին, որպես այդ ամենը արտահայտող երևույթ: Զգեստապահարանի այս տարրը նվաճել է աշխարհը՝ դառնալով կանանց և տղամարդկանց հագուստի անփոխարինելի պարագա: 

Ձեռնոցների տեսականին զարմանալիորեն բազմազան է` ժանյակազարդ, մետաքսյա, կաշվե, մետաղական և այլն: Ձեռնոցների պատմության ամենահին հիշատակությունը առկա է եղել Թութանհամոնի գերեզմանում: 

Հին եգիպտացիների մոտ ձեռնոցները ասոցացվել են ազնվականության և զորության հետ: Բնականաբար, բացի կարգավիճակի մասին «խոսելուց», ձեռնոցները նաև պաշտպանել են ձեռքի մաշկը տարբեր ազդեցություններից, ինչը, ընդհանուր առմամբ, հենց նրանց հիմնական գործառույթն է:

 Ձեռնոցներն ի սկզբանե եղել են դաստակներին կապած պարկիկներ: Եվ միայն որոշ ժամանակ անց են ստացել մեզ ներկայումս ծանոթ տեսքը, որտեղ այդ պարկից առանձնացվել է բութ մատի տեղը: Ժամանակին ձեռնոցները գործնականում չէին հանվում ձեռքերից՝ դրանցով աշխատում էին, ուտում, կռվում և այլն:

 Ասպետության պատմությունը հատուկ ազդեցություն է ունեցել ձեռնոցների օգտագործման վրա: 

Օրինակ՝ դիմացինի վրա ձեռնոց նետելը նշանակել է մենամարտի մարտահրավեր (այստեղից էլ՝ «ձեռնոց նետել» արտահայտությունը), կամ պարզապես արժանապատվությունը վիրավորելու միջոց: 

Եթե ասպետը սիրելի կնոջից որպես նվեր ստացել է ձեռնոց, ապա նա այդ նվերն ամրացրել է գոտուն և պահել որպես թալիսման: 12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբներին ի հայտ են եկել ձեռնոցագործներ: 

Դա եղել է շատ հարգված և պատվաբեր մասնագիտություն: 

Այս գործին մասնակցում է նույնիսկ Լեոնարդո դա Վինչին, որն ստեղծել է ձեռնոց լողալու համար, սակայն նրա այդ գաղափարը չի արմատավորվել: 

Քանի որ ըստ վարվելակարգի կանոնների, արարողությունների կամ ձեռքսեղմումների ժամանակ հաճախ անհրաժեշտ էր ձեռնոցները հանել, մարդիկ սկսել են այն պահել գոտիների տակ: 

Հետագայում ձեռնոցագործ վարպետների ուշադրությունը տեղափոխվել է դեպի զգեստապահարանի այս տարրի պատրաստմանը թույլ սեռի համար: 

Եվ այդ ժամանակվանից կանայք են դարձել այս ապրանքի հիմնական գնորդները: 

Վերածննդի և բարոկկոյի ժամանակներում գոյություն է ունեցել կանանց շքեղ ձեռնոցների անհավատալի բազմազանություն՝ ասեղնագործություններով, ժապավեններով, թանկարժեք քարերով, ժանյակներով, թանկարժեք ատլասից և թավշյա գործվածքներից պատրաստված ձեռնոցներ: 16-րդ դարում Կայսրուհի Եղիսաբեթ Առաջինի շնորհիվ նորաձև են դարձել կանանց երկար ձեռնոցները, որոնք սովորաբար հագնում էին կարճաթև զգեստների հետ: Ժամանակի հետ ձեռնոցների արտադրությունը դարձել է ավելի ու ավելի բարդ գործընթաց, և նույնիսկ եղել են արտադրության հատուկ գաղտնիքներ:

 Տղամարդկանց շրջանում ձեռնոցների ժողովրդականությունը վերսկսվել է Նապոլեոն Բոնապարտի միջոցով, որն իր զգեստապահարանում ունեցել է հագուկապի այս տեսակի մի ամբողջ հավաքածու՝ բաղկացած ավելի քան 240 զույգից: 19-րդ դարում գրեթե յուրաքանչյուր մարդ ձեռնոց էր կրում: 

Այն դարձել էր «ջենթլմենի հավաքածուի» անփոխարինելի տարր, սակայն ձեռնոցները ավելի կարճ էին և առանց լրացուցիչ զարդերի: 

Այսօր ձեռնոցների նորաձևությունն իր պատմության նոր փուլի է անցել, քանի որ ժամանակակից դիզայներները առաջարկում են տարբեր ոճերի և նյութերի, ինչպես նաև որոշակի վայրերում և իրադրություններում անհրաժեշտ ձեռնոցների տարբերակներ: 

Ներկայումս ձեռնոցների այնքան շատ մոդելներ կան, որ նույնիսկ այն մարդկանց համար, որոնք պարզապես ցանկանում են ձեռքերը տաք պահել, առաջարկվում է համապատասխան դիզայներական գլուխգործոց:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

website by Sargssyan