ԱՀԱԶԱՆԳ. Հնդիկների պատճառով հայ երեխաները չեն կարողանում բակ իջնել. (ՖՈՏՈ)
ОБЩЕСТВОArmdaily.am-ը գրում է`
ArmDaily.am-ը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին դպրոցների բակերում, որտեղ այդ օրերին դաս չկա, հավաքվում են հնդիկները և սպորտային միջոցառումներ են անում…
Նրանք հիմնականում խաղում են իրենց երկրում տարածված կրեկետ։ Քաղաքացին նշում է, որ սա հայ երեխաների համար արգելք է, հաճախ նրանք չեն կարողանում իջնել բակ, խաղալ շաբաթ-կիրակի օրերին, քանի որ հնդիկները մեծահասակ են, հետո էլ նրանց խաղը մի քիչ վտանգավոր է…
«Իրենք իրենց համարում են այդ դաշտերի տերերը և լիարժեք գործունեություն են իրականացնում։ Մեր երեխաները վախենում են, իսկ հնդիկները պակիստանցիների հետ վայելում են մեր խաղահրապարակները»,-նշեց քաղաքացին…
Մի կողմից՝ իհարկե ռասիստ պետք չէ լինել, մյուս կողմից էլ՝ հասկանալի է հայ ծնողի մտահոգությունը իր երեխայի անվտանգ հանգստի մասով…
Հանդուրժողականության քարոզները, վստահաբար, որեւէ նշանակություն չունեն ամբողջ օրը իր հանապազօրյա հացը վաստակելու համար քրտնաջան աշխատող, բազմաթիվ հոգսերի մեջ թաթախված քաղաքացու համար…
Այս առումով մեծ սպասելիքներ էլ պետք չի ունենալ՝ հաշվի առնելով, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս ռասիստական անհարկի որակումներ…
Հիշեցնենք, որ կառավարության նիստում տիեզերական գործունեության համար հարկային արտոնություններ նախատեսելու վերաբերյալ քննարկման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը ոչ կոռեկտ արտահայտություն էր արել հնդիկների և պակիստանցիների մասին, վարչապետն էլ նկատողություն էր արել.
«Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»…