Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացածն ու 4 վի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դր... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պայթյունից ավերված Բեյրութը ցուցադրվել է թռչնի թռիչքի բարձրո... ՎԻԴԵՈ
Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. «Արևելք» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 06.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մարսելի մոտակայքում խոշոր հրդեհը ավելի քան հազար հեկտար տարածք է ոչնչացրել "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ գյուղերի վերականգնման համար Արմեն Սարգսյանը մեկնում է Տավուշի մարզ Արենի համայնքը կունենա նոր աղբատար մեքենա Բեյրութի աղետը՝ ֆոտոշարքով Նոր դատավոր է նշանակավել Ի՞նչ վիճակում է գտնվում հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արվեստանոցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Մոսկվայում սահմանափակող միջոցները կպահպանվեն ևս մի քանի ամիս Կոտայքում 30-ամյա երիտասարդը կամրջից ցած է նետվել և տեղում մահացել Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Ո՞ւր են անհետացել Ամուլսարի «պահապանները» Ամերիկյան ինդեքսներն աճել են Աբեղյանի անվան ինստիտուտը Հայոց լեզվի և գրականության ծրագրերն անընդունելի է համարում մեթոդական և թեմատիկ առումով Մի քանի ժամով կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազամատակարարումը Ո՞վ է Արոնյանի նոր ընկերուհին․ բուռն քննարկումներ Ֆեյսբուքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 9-ով Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված

Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ

Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում այսուհետև երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով. համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, հայկական արտադրության հեռուստացույց, ֆրանսիական հարուստ գրականություն, ինչպես
նաև փափուկ կահույք՝ ոչ ֆորմալ դասաժամեր կազմակերպելու համար:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ սովորող երեխաները համալրեցին այն երջանիկ աշակերտների շարքը, ովքեր հնարավորություն ունեն նման գեղեցիկ դասասենյակում անցկացնելու ֆրանսերենի դասերը: Հիմա այստեղ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաներն ավելի արդյունավետ սովորեն ֆրանսերեն լեզուն և, որ ավելի հետաքրքիր անցնի իրենց դասաժամերը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Շատ տպավորված եմ, երբ տեսնում եմ երեխաներն ինչպես են պատրաստվել ու ինչպիսի ոգևորությամբ են սովորում: Տեսնում եմ նաև ուսուցիչների աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ մեծ ջանքեր են գործադրում ֆրանսերենի ուսուցման համար: Շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, որ ունեն այսպիսի
ժամանակակից դասասենյակ»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

website by Sargssyan