Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ 

Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։ 

Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով, ըստ որի՝ պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին և ընտրվեին միայն երկու փուլ անցնելուց հետո։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը նախ շեշտեց, որ ցանկացած մարմնի լեգիտիմության համար կարևոր են մարմնի ձևավորման և կազմավորման սկզբունքները։ 

«Նույն մոտեցումը գործում է արդարադատության ոլորտում։ Քանի դեռ մենք չգիտենք, թե դատավորներն ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում, անկախ դատական ակտի բովանդակությունից, մենք այդ դատավորին չենք վստահում։ 

Եթե կան ընթացակարգային խնդիրներ, որևէ մեկին չի հետաքրքրելու ապագա մարմնի որոշման հիմնավորվածությունը, որովհետև ի սկզբանե գիտենք, թե ինչպիսի ոչ թափանցիկ գործընթացներով է ձևավորվել կազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը՝ նկատելով, որ նման դեպքերում կախվածությունների և այլ գործոնների խնդիր կարող է առաջանալ։ 

Ուժեղ և պաշտպանված ինստիտուտ ունենալու համար, ըստ նրա, նախադրյալ է պետք. «Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը հանգեցրեց Հայաստանի հակակոռուպցիոն օրենսդրության էական բարելավմանը։ 

2018թ. դեկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հստակ ազդակներ փոխանցեց իշխանություններին։ Այնտեղ նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ չափանիշներ մշակեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամների առումով և ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը։ 

Դրանից հետո պետք էր ապահովել հանձնաժողովի անդամների օբյեկտիվ և թափանցիկ նշանակումները, այդ թվում՝ ապաքաղաքական ընտրություններ իրականացնել, որպեսզի վերջիններս զերծ մնան հնարավոր քաղաքական ազդեցություններից։ 

Մենք տեսանք, որ այս հանձնարարականն անտեսվեց, և դրա փոխարեն հետընթաց ունեցանք։ 

Ընդգծվել էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներն առաջադիմական են, կարևորվել էր որոշ առաջադիմական դրույթների կենսագործունեությունը։ 

Կարևորագույն սկզբունք դիտարկվեց մերիտոկրատիան, որտեղ այս առաջնային ոլորտի կառավարումը պետք է հանձնվի ունակ մարդկանց՝ անկախ ֆինանսական կարողությունից, սոցիալական ծագումից ու այլ կապերից։ 

Բայց այդ ամենից հետո տեսանք զարգացում, ըստ որի՝ մրցութային ընթացակարգը պարզապես չգործարկվեց, և անգամ մրցութային հանձնաժողով ձևավորելու քայլեր և որոշումներ չեղան, որոնք մրցույթ կազմակերպելու նախադրյալներ կստեղծեին»։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ մրցութային ընթացակարգը վերանայվեց և փոխարինվեց ուղղակի առաջադրման գործընթացով, որտեղ դոմինանտ դեր ձեռք բերեցին գործադիր իշխանությունը և իշխող խմբակցությունը։

«Որոշակի բանակցությունների արդյունքում առաջադրման հնարավորություն տրվեց նաև ընդդիմադիր խմբակցություններին, ինչը ևս վկայեց այն մասին, որ այդ գործընթացն ամբողջովին քաղաքական ազդեցությունների ու պայմանավորվածությունների տիրույթում է։ ԲԴԽ-ի պարագայում ընդամենը տեսանք, որ նոյեմբերի 11-ին եղել է քննարկում, և եղել է առաջադրում։ 

Բայց թե այդ անկախ կառույցի թեկնածուն ի՞նչ մոտեցումներով, ի՞նչ սկզբունքներով ի հայտ բերվեց, ովքե՞ր ընդդիմացան, ի՞նչ քննարկում եղավ, ի՞նչ արժանիքներ կային, ի՞նչ այլընտրանքներ կային, որևէ պարզաբանում ու տեղեկություն չունեցանք։ 

Ընդհանուր առմամբ, ունեցանք ոչ թափանցիկ գործընթացներով ինչ-որ ուժերի, մարմինների ցանկալի թեկնածուների առաջադրում։ 

Եվ այստեղ հարց է, թե ոչ թափանցիկ գործընթացով առաջադրված և քաղաքական ուժի քմահաճությամբ ընտրված թեկնածուներն ինչքանո՞վ են կարողանալու ազդեցություններից զերծ գործունեություն իրականացնել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

ՀԿ համահիմնադիրը այս համատեքստում խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ հետաձգվեց «Հանրային ծառայության մասին» օրենքի առաջադեմ դրույթների գործողությունը։ Նա որոշ օրինակներ ընդգծեց, որոնք փորձաքար կլինեն վերոնշյալ հանձնաժողովի համար։ 

«Մենք արդեն իսկ հրապարակային դաշտում ունենք լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են շահերի բախմանը։

Ունենք Տիգրան Ավինյանի խորհրդականի օրինակը, Սարհատ Պետրոսյանի կողմից բարձրաձայնված հարցերի օրինակը, ունենք նաև վիրավորական արտահայտություններ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից։

 Մենք կտեսնենք, թե այդ միջադեպերը որքանո՞վ են ստանում իրենց արժանի արձագանքը, և դրանով իսկ կստանանք այն հարցի պատասխանը, թե նրանք որքանո՞վ են անկախ և ազատ գործելու։ 

Եթե ունակ կլինեն արձագանքելու՝ կփարատեն ընթացակարգային չարաշահումների հետևանքով իրենց՝ ոչ լեգիտիմության հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում հանձնաժողովն ուղղակի ձախողման է դատապարտված։ 

«Հայաստանյան մոդելի դեպքում, երբ վերջնական ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին, հանձնաժողովի ապաքաղաքականացվածության երաշխիքը հրապարակային ու թափանցիկ մրցույթ կազմակերպելն էր, որտեղ ինքնառաջադրման միջոցով արժանի մարդիկ կմասնակցեին գործընթացին, իսկ նրանց հետ կազմակերպվող քննարկումները, հարցազրույցները կլինեին հրապարակային։ 

Այդ ամենի արդյունքում հանրությունը վստահություն կձևավորեր առ այն, որ ամենաուժեղ թեկնածուներն իրենց արժանիքների համար են հայտնվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և, քաղաքական ազդեցություններից զերծ մնալով, լավագույնս կլուծեն խնդիրները։ 

Եթե մրցութային ընթացակարգը շրջանցվել է, և առաջադրումներ են եղել նախասիրությունների հիման վրա, մենք ապաքաղաքական մարմնի և գործունեության որևէ երաշխիք չունենք։ 

Այս առումով կառույցը բավարար լեգիտիմություն չունի, և այս պահին արդեն քաղաքական հարցերում ունի մեծ խոցելիություն։

 Մենք ունենք այսպիսի իրավիճակ. գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել և չեն ցանկացել ուղիղ ծառ տնկել, որպեսզի բավականին փարթամ ու մեծ ծառ լինի։ Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է»,-շեշտեց Ս. Սահակյանը։ 

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա շեշտեց. 

«Կոռուպցիայի գոյության մասին խոսում են ցուցանիշները, որոնք վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով նշանակալի տեղաշարժեր չեն եղել, իսկ ցուցանիշը շարունակում է նույնը մնալ։ 

Կոռուպցիայի կանխարգելման կամ պայքարի հաջողությունը պայմանավորվում է մի քանի գործոններով։ Առաջինն ինստիտուցիոնալ համակարգն է, բայց ինստիտուցիոնալ համակարգը չգործարկվեց բարելավված ձևով։ 

Ավելին, վերափոխվեց, որպեսզի համապատասխան չլինի միջազգային ստանդարտներին։ 

Դա արվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ պետությանն ուղղված հանձնարարականների ուղղակի անտեսմամբ։ Այստեղ վտանգվեց նաև պետության վարկանիշը։ 

Մենք ունենալու ենք գնահատական, որ Հայաստանը շրջանցել է ՏՀԶԿ հանձնարարականները, և ապագայում դեռ պետք է բարելավի իր օրենսդրությունը, որպեսզի ունենա համապատասխան կառույց։ 

Երկրորդ կարևոր գործոնը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտվածության աստիճանն է, դրանցում քաղաքական տարրի բացակայությունը։ 

Բայց մենք այս առումով ևս այլ իրավիճակ ենք արձանագրում. տեսնում ենք իրավիճակային, անհատական արձագանքներ, որոնց հետևում պատվեր կա։ 

Այս պարագայում ևս չկա վստահություն, որ կոռուպցիոն բոլոր միջադեպերն իրենց համապատասխան զարգացումն են ստանում։ 

Երրորդ գործոնն այն է, թե պետությունն այս ոլորտի վերաբերյալ ինչպիսի տեսլական ունի, և ինչպիսի հիմնավոր հանրային քաղաքականություն է մշակում։ 

Եթե ուսումնասիրենք հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարական փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ ի հայտ բերված հստակ խնդիրներ չկան, խնդիրների հաղթահարման երկարաժամկետ տեսլական ևս չկա»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Զելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա