Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: 

Երևույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, և ներկա իշխանությունների իրական դեմքը:

 Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտության և իշխանության դեմքի միջև: Պարզվում է՝ կապ կա, այն էլ՝ շատ ուղղակի: 

Հիմա հասկանանք՝ ինչպես: 

Այս պարտությունը միայն մեկ խաղի արդյունք չէ, սա առկա իրավիճակի արտացոլանքն է: 

Դեռ առիթ կլինի խոսել մարզական կողմի մասին, այն մասին, որ ֆեդերացիայում պարզապես չեն հասկանում, թե ինչով են զբաղված, այն մասին, թե ովքեր են հայտնվում հավաքականի հետ արտագնա հանդիպումների մեկնող պատվիրակության կազմում, այն մասին, որ ֆեդերացիան ուղղակի ֆուտբոլի զարգացման ծրագիր չունի, այն մասին, թե ինչպես է իսպանացի մարզիչը չարդարացված բարձր աշխատավարձով հայտնվում մեր ֆեդերացիայում, հետո այստեղ խցկում նաև իր փեսային, այն մասին, որ պարզապես առկա չէ այն տեսլականը, թե ինչ ճանապարհով է գնալու հայկական ֆուտբոլը: 

Այս պարտությունն ունի նաև բարոյահոգեբանական ու, որ ամենացավալին է, քաղաքական պատճառներ:

Ընդ որում, այնպիսիք, որոնք վտանգում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական ֆուտբոլն ուղղակի նետել անդունդը: 

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականից հետո լրատվամիջոցներում ակտիվորեն տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել ուղիներ՝ Վանեցյանին նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից զրկելու համար: 

Եվ այն, որ ֆեդերացիայում պարզապես դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ, ապացուցվեց նաև Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված պատմությամբ, երբ գործկոմի անդամ «քայլողները» ոչնչից մեծ աղմուկ բարձրացրեցին՝ հույսով, որ գտել են Վանեցյանից ազատվելու միջոցը: 

Պարզվեց՝ չեն գտել, և արդյունքում ընդամենը առավել սրեցին մթնոլորտը ֆուտբոլի ֆեդերացիայում: Նախկինում էլ, իսկ վերջին տասն օրվա ընթացքում առավել ևս՝ «Փաստ» թերթը պարբերաբար տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում, որ ֆեդերացիայում ծայրահեղ անառողջ մթնոլորտ է, որ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փաստացի դեմարշ է իրականացվում ՀՖՖ նախագահի դեմ, ձևավորվել են թիմեր, որոնք միմյանց դեմ սառը պատերազմի մեջ են: 

Ավելին, դեռ անցյալ տարվանից բազմիցս բարձրաձայնվել է, որ Մելիքբեկյանը բացարձակ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները, դրան զուգահեռ՝ առկա խնդիրները թաքցնում է Վանեցյանից: 

Մեր տեղեկություններով, այս կատարյալ անառողջ մթնոլորտը ուղղակիորեն ազդել է հավաքականի ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա, որոնք պարզապես ընկճված են:

 Մենք բացարձակ հակված չենք կարծել, թե 1:9 հաշվով պարտությունը նշյալ դեմարշի շարունակությունն է, առավել հակված ենք հավատալ, որ այդ դեմարշի և անառողջ մթնոլորտի հետևանքն է, առավել ևս, որ հավաքականի հետ Իտալիա չի մեկնում ֆեդերացիայի ղեկավարներից և ոչ ոք: 

Սա աննախադեպ է ու խորքային խնդիրների ևս մեկ ապացույց: 

Դեռ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ թիմի հետ կապված նշյալ տեղեկությունները մենք չհրապարակեցինք՝ առավել չսրելու վիճակը ու առավել չնպաստելու բարոյալքված վիճակի խորացմանը: 

Ժամանակը ցույց տվեց, որ տեղեկությունները բացարձակ ճիշտ էին, իսկ խորացման տեղ այլևս չկար: 

Ինչևէ, եթե ամփոփենք, ապա ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հեռանալը ամենաճիշտ լուծումն է, նա այլևս ֆեդերացիայում անելիք չունի, բայց դա լավագույն դեպքում «կյուղի» իշխանավորների սրտերը, սակայն ֆուտբոլային իրականությանը ոչ մի բան չի տալու. համակարգն է նեխած: 

Սակայն այս վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ծայրահեղ անհանդուրժող են ու թույլ չեն տա, որ գեթ մեկ ոլորտ, այսպես կոչված, իրենց ուղղակի վերահսկողության տակ չլինի՝ սկսյալ դատարաններից մինչև ֆուտբոլի ֆեդերացիա: 

Այս իշխանությունները ցանկացած քայլ իրականացնում են բացարձակապես անձնական դրդապատճառներով ու անձնական հարթության մեջ: Խոսքը և՛ հարուցվող քրեական գործերի մասին է, և՛ պարզ աշխատանքային հարաբերությունների: Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին արդյունքը չի հետաքրքրում, կարևորն իրենց կոմֆորտն է ու վարկանիշը: 

Օրինակ՝ Արթուր Վանեցյանը, որ մի քանի ամիս առաջ «քայլողների» պաշտելին էր, հրաժարականից հետո դարձել է բացարձակ անընդունելի: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ նախօրեի խայտառակ պարտությունը ուղղակիորեն ի ցույց է դնում այս իշխանությունների իրական դեմքը: 

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր, երբ ՀՖՖ գործկոմի անդամների անունից Արեն Մկրտչյանը ողջ պատասխանատվությունը բարդեց ֆեդերացիայի նախագահի վրա՝ նորից առիթն օգտագործելով հարձակվել նրա վրա: Անշուշտ, ցանկացած պարագայում ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, մեղավոր է նաև այն հարցում, որ գործկոմում ներգրավված են ֆուտբոլի հետ որևէ աղերս չունեցող մարդիկ: Մեղավոր է նաև նրանում, որ բոլոր թելերը ձեռքից բաց է թողել: Այլ հարց է, որ Մկրտչյանը ավտոմատ հաստատեց վերը նշված ամբողջ տեքստը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը