Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ներդ­րում­նե­րի ցածր մա­կար­դա­կը և ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի դի­սո­նան­սը

АНАЛИТИКА

Չնայած տնտեսական հեղափոխություն իրականացնելու և արտերկրից ներդրումներ ներգրավելու մասին կառավարության հայտարարություններին՝ դեպի մեր երկիր օտարերկրյա ներդրումների հոսքը շարունակում է մնալ նվազագույն ծավալի: 

Նույնիսկ տվյալներ կան, որ օտարերկրյա ներդրումներն այս տարվա առաջին կեսին տնտեսության իրական հատվածում եղել են ընդամենը 15 միլիոն դոլար, որը մեր երկրի համար ուղղակի շատ փոքր ցուցանիշ է: 

Պարզվում է, որ կապիտալը Հայաստանից դուրս է գալիս, այս տարվա հունվար-հունիս ամիսներին եղել է 310 մլն դոլարի ներհոսք և 295 մլն դոլարի արտահոսք: 

Ներդրումների ներգրավմանը խոչընդոտում են մի շարք լրջագույն պրոբլեմներ՝ սկսած կառավարման համակարգում առկա խնդիրներից վերջացրած ներքաղաքական զարգացումներով և բիզնես գործունեություն իրականացնելու անառողջ միջավայրով, և, ինչպես տեսանք Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում, Հայաստանը հետընթաց է արձանագրել: 190 երկրների ցուցակից բաղկացած վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։

Պարզվեց, որ Հայաստանի հետընթացի հիմնական պատճառը արժեթղթերի շուկայի և բորսայի կայացվածության մակարդակի շուրջ գնահատականն է: 

Եվ պատահական չէ, որ Հայաստանի ամենացածր ցուցանիշը արձանագրվել է փոքր բաժնետերերի պաշտպանության ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանը 120-րդն է աշխարհում, ցածր է նաև անվճարունակության թույլտվության ցուցանիշը, այս մասով էլ մեր երկիրը 95-րդն է։

 Լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանում կորպորատիվ արժեթղթերի շուկան գրեթե բացակայում է, չնայած որ դրա օրենսդրական ակունքները ձևավորվել են դեռևս 1991- 1992 թվականներից և որոշ վերապահումներով համապատասխանում են միջազգային չափանիշներին։ 

Մարդկանց մոտ ուղղակի ցանկություն չկա մտնել կորպորատիվ կառավարման համակարգ:

Պետք է հաշվի առնել, որ արժեթղթերի շուկան, որը ֆինանսական շուկայի կարևոր բաղադրիչներից է, բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների, ֆինանսների արդյունավետ օգտագործման համար և ուղղակի կապ է ստեղծում ներդրողի և դրամական ազատ միջոցների կարիք ունեցող տնտեսվարող սուբյեկտների միջև, սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանափոխությունից հետո արժեթղթերի շուկայի կայացման ուղղությամբ կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկել, և միայն «Գործարարություն 2020» զեկույցի հրապարակումից հետո է, որ վարչապետը հատուկ կենտրոնանում է այս խնդրի վրա: 

Եվ պատահական չէ, որ օրերս ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նշված խնդրին՝ ընդունելով, որ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի զարգացած չլինելն է, սակայն կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում։

Այնուամենայնիվ, վարչապետը, բացի արժեթղթերի շուկայի զարգացման անհրաժեշտությունը կարևորելուց, չի նշում, թե կառավարությունն ինչ գործիքակազմ է կիրառելու, որ արժեթղթերի շուկան հետևողականորեն զարգանա, քանի որ Հայաստանում մարդիկ նախընտրում են խնայած միջոցները ներդնել բանկում՝ ավանդի տեսքով, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում։ 

Մինչդեռ զարգացած երկրներում խնայված միջոցները ներդրվում են հիմնականում արժեթղթերի շուկայում, իսկ արժեթղթերի շուկայի զարգացումը անհրաժեշտ բազա է ստեղծում նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: 

Վերջին շրջանում կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձում են քայլեր ձեռնարկել արժեթղթերի շուկայում տեղաշարժ արձանագրելու համար, սակայն եթե փորձեր կատարվեն ընկերություններին ուղղակի պարտադրել արժեթղթեր տեղաբաշխել՝ առանց համապատասխան միջավայրի ստեղծման, ապա դա չի կարող արդյունք ունենալ, քանի որ արժեթղթերի շուկան հնարավոր չէ արհեստականորեն կայացնել:

Դրա համար պետք է աշխատանք տանել արժեթղթերի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ, որոնք են հիմնականում շուկայի փոքր ծավալները, տեղաբաշխման ծախսերը, գնորդների բացակայությունը, մենաշնորհները, ֆինանսական գիտելիքների պակասը և այլն:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман