Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սեղմասկավառակներ. ինչպիսի՞ն էին դրանք նախկինում և ի՞նչ էր ձայնագրված առաջին արդյունաբերական սկավառակին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեղմասկավառակը (անգլերեն՝ compact disc` CD) օպտիկական թվային կրիչ է` մեջտեղում անցք ունեցող պլաստիկ սկավառակի տեսքով, որում տվյալների գրանցումը և ընթերցումը կատարվում է լազերի միջոցով։ Սկզբից նման սկավառակներն օգտագործվել են թվային երաժշտության ձայնագրություններ պահելու համար, որոնք ծանոթ են մեզ «աուդիո CD» անունով: 

Սակայն կարճ ժամանակ անց սկավառակները հարմարեցվել են տարբեր ֆորմատների (վիդեո, տեքստ, ծրագրեր, երաժշտություն, նկարներ և լուսանկարներ) թվային տեղեկատվություն պարունակող ֆայլեր պահելու համար: Նման սկավառակները սկսել են կոչվել CD-ROM կամ «միայն ընթերցվող CD», քանի որ դրանում ինֆորմացիան գրանցվում էր միայն մեկ անգամ, որը, սակայն, կարելի էր բազմիցս վերարտադրել: 

Իսկ մի քանի տարի անց հայտնվեցին այնպիսի սկավառակներ, որոնց վրա օգտագործողն ինքը կարող էր մեկ անգամ ինֆորմացիա գրանցել (CD-R), ինչպես նաև սկավառակներ բազմիցս ինֆորմացիան վերաշարադրելու, այսինքն՝ հինը ջնջելու և նորը գրանցելու հնարավորությամբ (CD-RW): 

Աուդիո CD- ում և CD-ROMում ձայնագրված ֆայլերի ձևաչափերը տարբեր են: 

Այս առումով սարքերը, որոնք նախատեսված են միայն աուդիո ձայնասկավառակ կարդալու համար, չեն կարողանում վերարտադրել տվյալները CD-ROM ձևաչափից, ինչը պահանջում է հատուկ ընթերցող ծրագիր: 

Սեղմասկավառակի պատմությունը սկսվում է անցյալ դարի 70-ական թվականներից: Այն առաջին անգամ հայտնվել է 1979 թվականին: Դա Sony և Philips ընկերությունների համատեղ մշակումն էր:

Ընդ որում, Sony- ն մշակել էր ազդանշանները կոդավորելու մեթոդը (պրոֆեսիոնալ թվային մագնիտոֆոններում օգտագործվողի նմանությամբ), իսկ Philips-ն իրականացրել էր արտադրական գործընթացը, որտեղ օգտագործել էր իր ֆիրմային լազերային սկավառակի տեխնոլոգիան: 

Արդյունաբերական մասշտաբով կոմպակտ սկավառակները սկսել են արտադրվել 1982 թվականին Գերմանիայի Լանգենհագեն քաղաքում գտնվող գործարանում: 

Դա երաժշտական սեղմասկավառակ էր, որի մեջ ձայնագրված էր հանրահայտ «ABBA» խմբի «The Visitor» ալբոմը: Apple- ի և Microsoft- ի նման հսկաները մեծ ազդեցություն են ունեցել սեղմասկավառակների մասսայականացման գործում: 

Կա նաև սեղմասկավառակի ծագման այլ վարկած, ըստ որի, դրա գյուտարարը «Optical Recording» ընկերության աշխատակից ամերիկացի Ջեյմս Ռասսելն է, քանի որ նա դեռևս 1971 թվականին է ցուցադրել իր գյուտը, որը հնարավորություն էր տալիս ինֆորմացիան պահպանել: 

Ռասսելի կողմից սեղմասկավառակ ստեղծելու խթան է հանդիսացել այն, որ սովորական վինիլային սկավառակները հաճախ վնասվում էին նվագարկիչի ասեղի հետ շփման արդյունքում, և նա ստեղծել էր այնպիսի սկավառակ, որի դեպքում դա բացառվում է: 

Իսկ ութ տարի անց Sony-ն և Philips-ը կրկնել են այդ գյուտը: Սեղմասկավառակները պատրաստված են պոլիկարբոնատից, որը մի կողմից ունի լաքապատ բարակ մետաղական ծածկույթ (սովորաբար արծաթ, ոսկի, ալ յումին և այլն): 

Սեղմասկավառակի կշիռը չի գերազանցում 16 գրամը: Նախկինում դրանց մեջ երաժշտությունը ձայնագրվում էր «Red book» ձևաչափով: 

Այն երկկողմանի էր և ուներ 44.1 կՀց հաճախականություն, և փոքր քերծվածքները չէին ազդում սեղմասկավառակի տեղեկատվության ընթերցման վրա: Սեղմասկավառակի մեջ տեղեկատվությունը ձայնագրվում էր հետքերով (փոսերով), որոնք պարուրաձև ոլորված են: 

Փոսերը ունեն համապատասխանաբար 500 նմ և 100 նմ խորքային ստանդարտ լայնություն և խորություն: Ինֆորմացիան սեղմասկավառակի մեջ գրանցելու համար օգտագործվում են հատուկ գրող սարքեր (կրիչներ): 

Կան նաև «Shape CD» ձևավորված սեղմասկավառակներ, որոնք ունենում են աստղերի, սրտերի, ինքնաթիռների, մեքենաների և այլնի տեսք: 

Որպես կանոն, նման սեղմասկավառակները օգտագործվում են շոու բիզնեսի հետ կապված մարդկանց կողմից որպես վիդեո կամ աուդիո տեղեկատվության կրողներ: 

«Shape CD»-ն արտոնագրվել է գերմանացի պրոդյուսեր Մարիո Կոսսի կողմից 1995 թվականին: Հարկ է նշել, որ այս տիպի սեղմասկավառակները չի կարելի օգտագործել համակարգչային կրիչներում, քանի որ դրանք ավելի արագ են, քան երաժշտական կրիչները, ինչը կարող է սեղմասկավառակը վնասել։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ