Նվեր­նե­րից՝ ծա­ռա­տունկ.ինչ­պե՞ս ենք «դի­մա­վո­րում» նո­րա­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը խո­սում են պարս­կա­կան ծագ­ման մա­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ըն­դուն­վում են օրենք­ներ, որոնք միտ­ված են վա­րորդ­նե­րի ի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռիս­կը մեծ չէ». սպաս­վե­լիք թան­կա­ցում­նե­րի, տնտե­սա­կան ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թե ինչ­պես պարտ­վե­լով՝ փոր­ձե­ցին խու­սա­փել պար­տու­թյու­նից ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 11.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում. Գագիկ Սուրենյան «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող խնդիրների մասին Զաքյան փողոցում գործող արագ սննդի կետից հափշտակել են դրամարկղը եւ տպիչ սարքը Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն. ՔԿ Եվրոն եւ ռուբլին թանկացել են Ակցիա Վճռաբեկի դիմաց. հարազատները պահանջում են արդարացնել սպանության օժանդակման մեջ մեղադրվողին Պատմության մեջ առաջին անգամ ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին (լուսանկարներ) 600 մլն դրամը Հայաստանի ապագայի ապահովման համար այնքան էլ մեծ գումար չէ. «Իմ քայլը» Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն

Past.am

Հայաստանի ազգային պատկերասրահի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը կնպաստի կողմերի միջև գիտական, կրթական, հետազոտական և մշակութային երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

 

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն անցկացվեց նոյեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն ստորագրեցին ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը ևԹեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

 

«Պատկերասրահի առաքելությունն է հայկական արվեստը պահպանելը, հանրահռչակելն ու ուսումնասիրելը: Հայաստանի բնակիչները քիչ բան գիտեն Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի հավաքածուի մասին: Ուսումնասիրելով այդ հարուստ ժառանգությունը` մենք այն կարող ենք ցուցադրել  նաև այստեղ»,-ասաց Ծատուրյանը:

 

Ռումինահայ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը շեշտեց, որ թեմը հազար տարվա պատմություն ունի: «Մեր եպիսկոպոսական, արքեպիսկոպոսական աթոռը հիմնվել է 1401 թվականին: Մենք այսօր ունենք շատ հարուստ  հոգևոր մշակութային ժառանգություն` մեկ բերդ, երկու վանք, 16 եկեղեցի, ութ մատուռ, ութ հայկական գերեզմանոց: Առաջին եկեղեցին կառուցվել է 1350 թվականին: Ունենք 300 տարվա արխիվ` 400  սրբանկար, բազմաթիվ ձեռագրեր, 2000 հնատիպ գիրք և այլ նմուշներ»,-պատմեց սրբազանը:

 

Նա ընդգծեց, որ այդ հարստությունն անհրաժեշտ է պահել ու պահպանել: Հուշագրով Հայաստանի ազգային պատկերասրահը կարող է օգնել, որ  եվրոպահայ մշակույթը ներկայացվի Հայաստանում:

 

«Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը, պատկերասրահը մեծ օգուտ պետք է բերեն մեզ, որ կարողանանք համատեղ մշակութային ծրագրեր իրականացնել. մի քանի տարի հետո, եթե հնարավոր լինի, ռումինահայ օրեր կազմակերպենք Հայաստանում` մեր ամբողջ ժառանգությունն այստեղ ցուցադրելու նպատակով»,- եզրափակեց Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

 

Պատկերասրահի աշխատակիցները ոգևորությամբ ընդունեցին հուշագրի ստորագրումը, իսկ ՀԱՊ ավագ գիտաշխատող Քնարիկ Ավետիսյանը թեմին նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» գիրքը:

 

 

 

 

 

  

 

website by Sargssyan