ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չկա ընդ­հա­նուր մո­տե­ցում, թե հան­րա­յին կա­պերն ինչ­պես պ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 06.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հնդկաստանում բռնաբարության զոհ դարձած կնոջն այրել են դատարանի ճանապարհին Արցախում մահացած զինծառայողի հուղարկավորությունը հայրենի գյուղում Երևանը պատրաստվում է Ամանորին.քննարկում՝ քաղաքապետարանում Վարչապետն ինձ հրավիրեց հանդիպման, ու նրա ընդունարանում ինձ ձերբակալեցին. Արա Վարդանյան Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ Ոստիկանները բնակարանագողին բռնել են հենց տան մեջ․տղամարդը ձերբակալվել է Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ.168.am Վթար Արմավիրի մարզում․ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպանին Գործադուլ Փարիզում. կա 60-ից ավելի կալանավորված Խորհրդարանական ընդդիմությունը դեմ կքվեարկի 2020 թվականի պետբյուջեի նախագծին

Ամուլսարի բարդ թնջուկը՝ ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո

համար. ինչպես է Հայաստանին կիսել ոսկու մասին վեճը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ամուլսարի լեռան տակ գտնվող ոսկու հանքավայրը կարող էր հարյուր միլիոնավոր դոլարներ բերել Հայաստանի բյուջե: 

Այնուամենայնիվ, օֆշորային «Լիդիան» ընկերության հավակնոտ նախագիծը, որը սկսվել էր դեռևս նախկին կառավարության օրոք, առաջացրել է բողոքներ բնապահպանների և տեղի բնակիչների կողմից: 

Նրանք վախենում են, որ հանքը կվտանգի տարածաշրջանի ամենամեծ՝ Սևանա լճի էկոհամակարգը և առողջարանային Ջերմուկի գործունեությանը, որը հայտնի է որպես Կրեմլին հանքային ջուր մատակարարող: 

BBC- ի հետ հարցազրույցներում փորձագետները նշել են, որ չնայած չի բացառվում, որ բողոքի ցույցերին կարող են նպաստած լինել «Լիդիան» ընկերության մրցակիցները, այնուամենայնիվ, բողոքի հիմնական նախաձեռնությունը պատկանում է տեղի բնակիչներին և անվանի բնապահպաններին: 

Կոլորադո նահանգում գրանցված «Լիդիան» ընկերությունը հիմնադրվել է 2000-ականների կեսերին՝ Թուրքիայում, Բալկաններում և Հարավային Կովկասում ոսկու արդյունահանման նպատակով, բայց ներկայումս Ամուլսարը նրա միակ գործող նախագիծն է: «Լիդիանը» Ամուլսարում ոսկի է հայտնաբերել դեռևս 2006 թվականին: Այնտեղ ոսկի արտահանելը խոստանում էր բերել միլիարդավոր դոլարների շահույթ: 

Սակայն 2018 թվականի գարնանը Սերժ Սարգսյանի կառավարությունը, որը արտոնագիր էր տվել «Լիդիանին», զանգվածային ցույցերի պատճառով հրաժարական է տվել, և կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո իշխանության են եկել ընդդիմության երիտասարդ առաջնորդները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք, ի դեպ, կասկածանքով են նայում իրենց նախորդների պայմանագրերին և որոշումներին: 

Եվ հիմա ավելի քան մեկ տարի է, ինչ նոր կառավարությունը որոշում է հանքի ճակատագիրը: Երբ այս աշնանը Փաշինյանը վերջապես եզրակացության եկավ, որ հանքի շահագործման համար որևէ խոչընդոտ չկա, արդեն ուշ էր, քանի որ Ամուլսարի բոլոր ճանապարհները կազմակերպված ձևով շրջափակված էին տեղի բնակիչների և բնապահպանների կողմից: Հայաստանյան թե՛ ձախակողմյան լիբերալ շրջանակները, թե՛ արմատական ազգայնականները դեմ են Ամուլսարի շահագործմանը: 

Նրանց հետ համակարծիք են նաև որոշ պետական պաշտոնյաներ և իշխող խմբակցության անդամներ, որոնք համաձայն չեն վարչապետի որոշման հետ: 

Բողոքի ակցիաների պատճառով անցյալ ամռանից ի վեր «Լիդիանի» աշխատանքները կաթվածահար են եղել, իսկ ընկերությունը պնդում է, որ արդեն ավելի քան 400 միլիոն դոլար է ներդրել հանքի վրա, և առաջացած պարտքերը գերազանցում են 360 միլիոն դոլարը: 

Այժմ պարզ լուծում չկա, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներքաղաքական ճգնաժամի կամ մեծ ներդրողի կորստի ընտրության առջև է կանգնած: 

Ինքը` Փաշինյանը, խոստովանում է, որ չէր հաստատի այս նախագիծը, եթե հիմա լուծվեր թույլտվության հարցը, բայց արտոնագիրը տրվել է նրա նախորդի կողմից, և հիմա կառավարությունը փակուղու առաջ է հայտնվել: 

Ավելին, վարչապետը խոստացել է կատարել «տնտեսական հեղափոխություն», իսկ «Լիդիանը» 11 տարվա ընթացքում ավելի քան 400 միլիոն դոլար պիտի բերեր բյուջե հարկերի և այլ ներդրումների շնորհիվ: 

Վեճը բարդանում է նաև արտաքին ճնշման արդյունքում, քանի որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները պաշտպանում են «Լիդիանի» դիրքորոշումը: «Լիդիանում» ասում են, որ պատրաստ են դատի տալ Հայաստանին: 

Ըստ ընկերության ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսի, այս ամենը չի կարող շարունակվել այսպես, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ընկերությունը չի կարողանա ֆինանսավորում ներգրավել և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան, որոնցից ոչ մեկն էլ իրենք չեն ցանկանում անել, սակայն այլընտրանք չկա: Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ ասել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած սցենարի, ներառյալ հնարավոր արբիտրաժը: 

Ըստ «Լիդիանի» վերջին գնահատականների, եթե Ամուլսարի շրջափակումը հանվի, ապա գարնանը, երբ ձյունը հալվի, ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի շինարարությունը, իսկ առաջին ոսկին կստանա 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին: 

Դրա համար կպահանջվի ևս մոտավորապես 150 միլիոն դոլարի ներդրումներ և մոտ 25 միլիոն դոլարի շրջանառու կապիտալ: 

Ըստ ընկերության տնօրենի պաշտոնակատար Սելլերսի, եթե «Լիդիանը» չկարողանա շարունակել իր աշխատանքը, ապա միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի հեղինակությունը բավականին կընկնի: 

Ըստ նրա, «միջազգային ֆինանսական հանրությունը մտահոգված հետևում է իրավիճակին»: 

Հայաստանի վարչապետն ու նրա տեղակալները կիսում են այդ կարծիքը, և հրապարակային հայտարարություններում վկայակոչվում արբիտրաժի սպառնալիքն ու օտարերկրյա ներդրողներին վախեցնելու հնարավորությունը: 

Միևնույն ժամանակ, Ջերմուկի բնակիչները, հակառակ վարչապետի խնդրանքին, շարունակում են փակ պահել Ամուլսար տանող ճանապարհները: 

Ըստ քաղաքագետ Էդգար Վարդանյանի, «հնարավոր է, որ ճանապարհները բացելու ևս մեկ անհաջող կոչից հետո իշխանությունները դիմեն ուժային գործողությունների»: 

BBC- ի այն հարցին, թե արդյոք դիտարկվում է բնապահպանների բռնի տեղահանման տարբերակը, Փաշինյանի խոսնակ Կարապետյանը պատասխանել է, որ կառավարությունը գործելու է Սահմանադրությանը, օրենսդրությանը համապատասխան և հաշվի առնելով իր բոլոր միջազգային պարտավորությունները:

 Վաշինգտոնի Քիսսինջերի ինստիտուտի գիտական աշխատակից Բրեդլի Ժարդինը կարծում է, որ ինչ էլ լինի այս վեճի արդյունքը, միևնույն է, «Ամուլսարի էթիկական երկընտրանքը մնալու է ծանր խումհար հեղափոխական էյֆորիայից հետո»:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan