ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սո­ցի­ա­լա­կան խնդիր­նե­րը և դրանց լու­ծում­նե­ր չտալը քայ­ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ըն­դուն­ված որո­շում­նե­րի և օրենք­նե­րի կի­րար­կու­մը հե­տա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մեկ կամ եր­կու քայ­լով հնա­րա­վոր չէ խնդրին հա­մա­կար­գա­յին... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 14.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից կրակով կասեցվել է. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­րազմ՝ ֆուտ­բո­լա­յին մի պար­տու­թյան պատ­ճա­ռով Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան «Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գի­րը, մինչ­դեռ օդի ու ջրի պես լավ թարգ­մա­նու­թյուն­նե­րի կա­րիք ունենք»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը

ՏՈՆԵՐ

Լիբանան՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝ Ալբանական այբուբենի օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։ 

1873– ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։ 

1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը: 

1901- վախճանվել է բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը: 

1902 - ծնվել է հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը: 

1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիելյանը: 

1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալ յանը: 

1920- Զանգեզուրի հայերը Դարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ, և ազատագրել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը: 

1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը: 

1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը: 

1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը: 

1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը: 

1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը: 

1982- ծնվել է Ռուսաստանում բնակվող հայազգի հնչյունավորող Հայկ Գյոլչանյանը: 

1988– ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվեց ոչ աշխատանքային։ 

- կապված շարունակվող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ՝ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտցվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական: 

1993– Հայաստանում ԽՍՀՄ պետական բանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը։

1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը: 

2004- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

 2005- Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը: 

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբել յանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում, նախնական արդյունքներով, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում: 

2014- հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ տարհանվել են Մի-24 խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող

ԱՇԽԱՐՀ

1497 —պորտուգալացի նավագնաց Վասկո դա Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը: 

1604 —Իսպանիայի 26-ամյա թագավոր ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով՝ այրվել է, քանի որ չի գտնվել այն միակ անձը, որն, ըստ կարգի, իրավունք ունենար տեղաշարժել թագավորի թիկնաթոռը: 

1906 —Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը: 

1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 —Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվում է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը: 

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին (Սանկտ Պետերբուրգ) օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ: 

1946 —Անգլիայում վաճառքում հայտնվել են գնդիկավոր գրիչներ: 

1960- ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ: 

1963– Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։ 

1977 -սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու Յորք: 

1986– Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ 

1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։ 

2003 —Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը: 

2005– Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կինը՝ Անգելա Մերկելը։ 

2017 —վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստրովսին:

Կամո Խաչիկյան

 

website by Sargssyan