Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինձ համար շատ դժվար էր համակերպվել, որ լինելու է նման տեսարան». Էլեն Սարգսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նորահայտ դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» եւ «Անհայտ բաժանորդ» ֆիլմերից, BRAVO.am-ի հետ անմիջական զրույցում պատմել է իր առաջին քայլերի, անհանգստությունների եւ անսպասելի հաջողության մասին:

-Մասնագիտությամբ ռեժիսոր եք, ինչպե՞ս հայտնվեցիք տեսախցիկի հակառակ կողմում:

- Երբեք չէի մտածի, որ կնկարահանվեմ ֆիլմերում, սերիալներում: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին շատ էի սիրում ռեժիսուրան, ուսանողական կյանքն էլ բավական հետաքրքիր էր, բայց երբ ավարտեցի, հասկացա` երբեք չեմ զբաղվի այդ մասնագիտությամբ: Սկսեցի ուսումնասիրել հոգեբանություն եւ ընդունվեցի Սլավոնական համալսարան: Հենց այդ ժամանակ ընկերներիցս մեկը հրավիրեց մասնակցելու «Շանթ» ՀԸ-ի սերիալներից մեկի քասթինգին. այնտեղ ներկայացա երկրորդական դերով, որից հետո նկարահանվեցի Առաջին ալիքի նախագծերից մեկում, ու հենց այսպես էլ եղավ մուտքս հեռուստատեսություն:


- Իսկ մուտքը դեպի գեղարվեստական ֆիլմ եղավ «Անհայտ բաժանորդ»-ով, որտեղ Ձեր խաղընկերներն այսօր ամենապահանջված արտիստներն են: Այս առումով բարդություններ կայի՞ն:

-Իրականում «Անհայտ բաժանորդ»-ում նկարահանվելն ինձ համար մեծ պատասխանատվություն էր, քանի որ վաղուց լսել էի ֆիլմի մասին, գիտեի՝ ովքեր են նկարահանվելու, եւ շատ լարված էի թե՛ քասթինգների փուլում, թե՛ արդեն նկարահանման ընթացքում: Կարծում եմ՝ իմ լարվածությունը բոլորն էին նկատում, քանի որ փորձում էի ամեն ինչ անել՝ ռեժիսորի՝ Արշո Հարությունյանի սպասումներն արդարացնելու համար: Նման պրոֆեսիոնալների հետ աշխատելիս, իհարկե, կային բարդություններ. ես ինձ ֆիլմի ամենաթույլ կողմն էի զգում, բայց մյուս կողմից՝ ինձ շատ օգնում էին նրանց խորհուրդները, նկատողությունները: Հույս ունեմ՝ կարողացել եմ շտկել այն ամենն, ինչ Արշոն ու մյուսները նկատում, ուղղում էին: Սա իսկապես մեծ փորձ էր ինձ համար:

-Խոսենք ֆիլմից դուրս մնացած հետաքրքիր դրվագների մասին:

- Ֆիլմը սկսվում է իմ տեսարանով, որտեղ լողում եմ լողավազանում. այն տեխնիկապես շատ բարդ էր նկարահանել, քանի որ մայիս ամիսն էր, առավոտյան ժամը 7-ը, եւ բավական ցուրտ էր: Այդ տեսարանում պետք է շատ հմայիչ լինեի, բայց դողում էի, եւ շունչս կտրվում էր (ծիծաղում է,-հեղ.): Շնորհակալ եմ նկարահանող ողջ անձնակազմին, ովքեր այդ պահին ինձ օգնում էին, երկրորդ ռեժիսորն անգամ ինձ հետ վազում էր ամբողջ այգու տարածքով, որպեսզի տաքանամ, եւ, առհասարակ, բոլորը շատ հոգատար էին:

 

Մի դեպք, որ էլի շատ տպավորել է. լողավազանի տեսարանը նկարահանելիս արեւից ամբողջովին այրվել էի. քսուք բերեցին այրվածքի դեմ, որը քսում էի, մինչ բոլորը ընդմիջում էին անում: Երբ վերջացրի, միացա նրանց, Խորենն ու Նազենին միաժամանակ հարցրին՝ «Հն, քսեցի՞ր», կարծես իսկապես ծնողներս լինեին (ծիծաղում է,-հեղ.):

- Ձեր մասնագիտական կյանքում բեկումնային էր «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելը. մեծ լսարան, ճանաչում... Ի՞նչ զգացողություն է սա:

- Նույնիսկ մենք չէինք մտածում, որ «Վերջին ուսուցիչը» կունենա նման հաջողություն, իսկապես այն շատ բան տվեց բոլորիս, բայց չեմ կարող ասել, որ այդ ճանաչումը խանգարում է ինձ ու իմ առօրյային. շարունակում եմ ապրել իմ կյանքով: Կարծում եմ՝ ֆիլմը միայն դրական ազդեցություն ունեցավ բոլորի վրա, քանի որ այնտեղ շատ արժեքներ էին ներկայացված:

- Մարիի կերպարը համարձակ դեռահասի կերպար էր, ով մերկապար պիտի պարեր իր դասընկերերի համար: Հասարակության արձագանքից վախեր ունեցե՞լ եք:

- Այո, ինձ համար շատ դժվար էր համակերպվել, որ լինելու է նման տեսարան: Չնայած՝ ի սկզբանե գիտեի, որ «հանվելն» ընդամենը մի քանի կոճակ արձակելը պիտի լինի, այնուամենայնիվ, ներքին կոնֆլիկտ ունեի, որը հաղթահարեցի միայն այն ժամանակ, երբ մտերմացա Մարիի կերպարի հետ: Կարծում եմ՝ հասարակությունն էլ ճիշտ ընկալեց կերպարն ու իր արարքը:

 

-Ինչպե՞ս կայացավ Խորեն Լեւոնյանի հետ համագործակցությունը:

- Մեր ծանոթության պատմությունն է բավական հետաքրքիր. ինքն էլ հաճախ պատմում է հանդիպումների ժամանակ: Մի քանի օր նկարահանումներ ենք ունեցել առանց Խորեն Լեւոնյանի, եւ երբ իմացանք, որ պիտի գա, որոշեցինք մեզ պահել բնական, ցույց չտալ մեր վերաբերմունքն իր հանդեպ: Պատուհանի մոտ զրուցում էինք ես եւ խաղընկերներիցս Տիգրանը Դոդորյան, երբ Խորենը ներս մտավ, ասաց՝ «Բարեւ ձեզ», մենք էլ պտտվեցինք՝ «Բարեւ», ու շարունակեցինք խոսել, բայց հետո հասկացանք, որ բնական լինելու չափն անցանք (ծիծաղում է,-հեղ.): Իհարկե, ինքն ամեն ինչ հասկացել էր, հետո սուրճ առաջարկեցինք, չարչարվում էինք, որ համեղ ստացվի: Մի խոսքով՝ մթնոլորտը շատ հաճելի էր:

Նկարահանումների ընթացքում բոլորս այնքան մտերմացանք, որ կարծես իսկապես մի դասարան լինեինք. հիմա ավելի շատ կարոտում եմ այդ դպրոցն ու «դասընկերներիս», քան այն դպրոցը, որտեղ ես եմ սովորել (ծիծաղում է,-հեղ.):

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Սարգսյանի անձնական արխիվից

ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ «Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար (տեսանյութ) Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները