Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երբ հո­ղա­մա­սի սե­փա­կա­նա­տի­րոջն անհ­րա­ժեշտ է իր հո­ղա­մ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ավե­րիչ երկ­րա­շար­ժի հե­տև­ան­քով զոհ­վել է մոտ 830 000 մարդ Ծաղ­կա­ձորն ու Ջեր­մու­կը՝ թոփ տաս­նյա­կում Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց են տա­լիս Տեր-Պետ­րո­սյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ան­մա­քուր լի­նե­լը Հորը հաջողվել է որդուց վերցնել զենքը. Ում է վերջին օրերին հանդիպել Կուտոյանը. Նոր մանրամասներ Երբ հո­ղա­մա­սի սե­փա­կա­նա­տի­րոջն անհ­րա­ժեշտ է իր հո­ղա­մասն ազա­տել եր­րորդ ան­ձի տե­ղադ­րած շի­նու­թյու­նից. նոր նախագիծ. «Փաստ» Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Ջերմուկի բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին հարցը Բյու­ջեի հա­վե­լյալ բե՞ռ, թե՞ քա­ղա­քա­ցու բա­րե­կե­ցու­թյուն. «Փաստ» Նախկինների ավանդույթների կրողները «Կա­ռա­վա­րու­թյու­նը հատ­վա­ծա­կան քայ­լեր է իրա­կա­նաց­նում, որոնք բա­վա­րար չեն ու ռիս­կա­յին են». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն իջնում են

Տավուշում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Նոյեմբերի 23-ին Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանի մոտ պաշտոնապես բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը, հայտնում են Տավուշի մարզպետարանից։ Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության եւ տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը եւ պատվավոր այլ հյուրեր:

«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին եւ շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք,- ասել է Հայկ Չոբանյանը։

Ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիրը, որն իրագործելու են Հայաստանում եւ սկիզբը դրվելու է Տավուշի մարզից։

«Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է, որն իրականացվում է «Ուկրաինայի հայերի միություն» հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրի շրջանակներում:

Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

website by Sargssyan