«Էյ-Ի-Ջի Սերվիսը» կփակվի՞
ПОЛИТИКАՎերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու և պարբերաբար շահարկելու համար։
Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել և հանձնարարվել է, առայժմ ներքին կարգով, հանձնաժողով ձևավորել ու կոնկրետ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ ֆինանսական հոսքեր ունի տվյալ ձեռնարկությունը։
Հանձնարարվել է, որ հարցի վերաբերյալ հատուկ եզրակացություն ներկայացնեն նաև ՊՎԾ-ն, ԱԻՆ-ը և ՀԾԿՀ-ը՝ ընկերության գործունեության ամբողջական ու համապարփակ պատկերն ունենալու նպատակով։