Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հանրային կառավարման խնդիրը երկրի զարգացման խոչընդոտներից մեկն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հանրային կառավարման բացերը, որոնք մեզ մոտ արդեն ավանդական բնույթ են կրում, առկա են նաև այսօր։ Այսօրվա դրությամբ մենք բազում խնդիրներ ունենք այդ առումով։ 

Այս կարծիքին է փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։ 

Խոսելով հակակոռուպցիոն ռազմավարության, ինչպես նաև դատաիրավական համակարգի մասին, «Փաստի» հետ զրույցում Մ. Ատովմյանը պատահական չառանձնացրեց հանրային կառավարման խնդիրը՝ այդ ամբողջության մեջ դիտարկելով նաև նշված ոլորտներին առնչվող հարցերը։ Մարատ Ատովմյանի խոսքով, հանրային կառավարման խնդիրը երկրի զարգացման խոչընդոտներից մեկն է։ 

Անդրադառնալով նախ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը, անդամների ընտրությանը, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ի սկզբանե նախատեսված էր, որ այդ անդամների ընտրությունը պետք է մրցութային կարգով իրականացվի, բայց եղան որոշակի գործընթացներ, որոնք թույլ տվեցին ոչ մրցութային ընթացակարգով անցկացնել այն. 

«Իհարկե, անկախության առումով խիստ վիճահարույց մեխանիզմ է սա։ 

Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ էր արդյունավետ հանձնաժողովի ձևավորման այս ձևաչափը, և կազմը որքանո՞վ է ունակ լինելու լուծել այդ մարմնի առաջ օրենքով դրված խնդիրները։ 

Միայն ժամանակը ցույց կտա, թե հանձնաժողովը որքանով կգտնվի իր բարձունքի վրա։ Բացի այդ, նախատեսված է միասնական կոռուպցիոն քննչական մարմին ստեղծել, ինչի կենսունակությունը ևս ժամանակը ցույց կտա։ 

Զուգահեռաբար դիտարկվել էր ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու գաղափարը, թեպետ այն շարունակություն չստացավ։ 

Միգուցե որոշ ժամանակ անց գանք այդ մոդելին, միգուցե այն մոդելը, որը կառավարությունն է նախատեսել, ապացուցի իր արդյունավետությունը։ 

Ժամանակ է պետք գնահատականի համար»,-ասաց մեր զրուցակիցը։ Խոսելով հակակոռուպցիոն ռազմավարության մասին՝ Մարատ Ատովմյանը զուգահեռներ անցկացրեց՝ դիտարկելով համաշխարհային փորձը. 

«Կան պետություններ, որոնք գնացել են ուժեղ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու ճանապարհով։

 Բայց կան երկրներ, որոնք ի սկզբանե չեն ձևավորել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, բայց փոխարենը ձևավորել են այնպիսի ճիշտ հիմքերի վրա դրված հանրային կառավարման համակարգ, որի պարագայում պաշտոնյային շատ ավելի ձեռնտու է գործել օրինական տիրույթում, քան զբաղվել կոռուպցիայով։ 

Սրանք մեթոդական տարբերություններ են։ Հիմա մեզ մոտ փորձ է արվում ձևավորել ինչ-որ ինստիտուցիոնալ համակարգ և այդպես պայքարել երևույթի դեմ։

 Բայց մենք լուրջ խնդիրներ ունենք՝ կապված թե՛ հակակոռուպցիոն կրթության, թե՛ ընդհանրապես հանրային կառավարման համակարգի հետ։ 

Այստեղ կան խնդիրներ և՛ ձևավորման, և՛ պրոֆեսիոնալիզմի ապահովման, և՛տնտեսական խթանիչների տեսանկյունից։ 

Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլև տարբեր արտոնությունների, որոնք գրավիչ կդարձնեն ու կնպաստեն պրոֆեսիոնալ անձնակազմի ձևավորմանը»։ 

Հակակոռուպցիոն փորձագետը շեշտեց՝ դա չի ենթադրում, որ միայն առանձին պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձր լինեն, կամ միայն նրանք պետք է պարգևատրումներ ստանան. 

«Խոսքն ամբողջ համակարգի, բոլոր հանրային ծառայողների մասին է՝ այն մարդկանց, որոնք աշխատում են պետության համար։ 

Մարդը պետք է չցանկանա կորցնել այդ աշխատանքը, իրեն պետք է տնտեսապես շահավետ լինի այդ պայմաններում աշխատել օրինական ու կողքից ինչ-որ տարբերակներ չստեղծել։ 

Այսպիսի համակարգի ձևավորման ճանապարհով պետք է գնանք, որ չունենանք այնպիսի աշխատողներ, որոնք ժամանցի համար ինչ-որ խողովակներով պետական աշխատանքի են անցնում։ 

Ի դեպ՝ մենք նաև նման դեպքեր ունենք։ 

Արդյունավետ կառավարման համակարգը կհանգեցնի ոչ միայն կոռուպցիոն դեպքերի, այլև էթիկայի նորմերի խախտումների և այլ դրսևորումների կրճատմանը։ 

Բացի այդ, մենք համակարգերի ներսում ներքին հսկողական մարմիններ պետք է ունենանք. բոլոր այն երկրները, որոնք զարգացող կառավարման համակարգ ունեն, ներսում ունեն նաև ներքին անաչառ մարմիններ։ 

Պետական համակարգի աշխատողներն այդ մարմիններից վախենում են։ Սա մեզ մոտ ինստիտուցիոնալ բաց է»։ 

Նա շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն իր հերթին ևս համալիր մոտեցում է պահանջում։ 

«Մեզ, ընդհանուր առմամբ, նաև կայունությունն է պակասում։ Մենք անընդհատ օրենսդրություն, ինչպես նաև Սահմանադրություն ենք փոխում, յուրաքանչյուր վարչապետ փոխում է կառավարության կազմը և այլն։ 

Այսինքն, համակարգերը չեն ձևավորվում ինստիտուցիոնալ, օրենսդրական և մեխանիզմների անհրաժեշտության հիմքով, որովհետև անընդհատ փոփոխությունների մեջ են։

Եվ այդ անկայունությունն իր հերթին բացասական ազդեցություն է ունենում համակարգի, ինչպես նաև կոռուպցիոն ֆոնի վրա։

 Կոռուպցիան համակարգային և համալիր երևույթ է, որի դեմ պայքարը պետք է նույնկերպ՝ համալիր և զուգահեռաբար իրականացվի։ 

Եթե ուզում ենք համեմատաբար կարճ ժամանակահատվածում արդյունք ունենալ, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական, ոչ իրավական մեթոդները պետք է զուգակցվեն։ 

Եվ պատճառն այն է, որ պետության մեջ ամեն ինչ փոխկապակցված է։ Մի երևույթը ազդում է մյուսի վրա և այդպես շարունակ։ 

Եթե այս իրավիճակում իսկապես ուզում ենք բեկում ունենալ, հանրային կառավարման համակարգի բարեփոխումները պետք է ճիշտ հունով տանենք»,-ընդգծեց Մ. Ատովմյանը։

Նա շեշտեց, որ այսօր տարվող աշխատանքները ավելի շատ քրեաիրավական տիրույթում են. «Կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում, ծառայողական տարբեր տեսակի ստուգումներ են իրականացվում, որոնք, կարծես, միտված են ավելի շատ նախկինում եղած կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, պետությանը պատճառած վնասի վերականգնմանը։ 

Սա կարևոր է, բայց կոռուպցիայի դեմ պայքարն ունի երեք ուղղություն՝ կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն և կոռուպցիոն հանցագործությունների պատիժ։ 

Մեզ մոտ ավելի շատ երրորդ բաղադրիչն է շեշտադրված։ 

Բայց որպեսզի ունենանք լուրջ հաջողություններ, զուգահեռաբար պետք է զգալի աշխատանքներ կատարել թե՛ կոռուպցիայի կանխարգելման, թե՛ հակակոռուպցիոն կրթության լուրջ ծրագրերի ներդրման տեսանկյունից»։ 

Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգում առկա իրավիճակին՝ Մ. Ատովմյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ տարիներ շարունակ այս համակարգում ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ են պատճառաբանվել. 

«Մշտապես ասվել է, որ չունենք անկախ դատական իշխանություն, խախտվում են մարդու իրավունքները, եկեք նաև սահմանադրական բարեփոխումներ անենք։ 

Բազմիցս դատաիրավական բարեփոխումների ծրագրեր են մշակվել, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մենք, այդուհանդերձ, դժգոհ ենք դատական համակարգից։ 

Հիմա էլ է խոսվում այդ բարեփոխումների, դատարանների անկախության մասին, բայց նախևառաջ հստակ ռազմավարություն պետք է լինի։ 

Հեղափոխությունից հետո անմիջապես սկսեցին խոսել անցումային արդարադատության մասին, բայց խոսակցությունները աստիճանաբար մարեցին։ 

Եթե խոսում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, ապա պետք է ունենանք հստակ տեսլական, որը պայմանավորված չի լինի ինչ-որ պահի դրությամբ առաջացող կոնյուկտուրայով։ 

Այն ոչ թե ինչ-որ հանգամանքներից ելնելով պետք է լինի, այլ պետք է ենթադրի մշտական պրոֆեսիոնալ աշխատանք, նպատակաուղղված գործընթաց, որ հասկանանք, թե որտե՞ղ ենք, ո՞ւր ենք ուզում հասնել և ի՞նչ քայլերի հաջորդականությամբ ենք ուզում այդ համակարգերը բարեփոխել։ 

Եվ ասվածը չի վերաբերում միայն դատաիրավական համակարգին, այլև տնտեսությանը և մյուս ոլորտներին, որովհետև ամեն ինչ փոխկապակցված է։ 

Շատ դեպքերում խնդիրը հենց այն է, որ մենք երևույթները ոչ թե համակարգային, այլ հատվածական ենք դիտարկում։ 

Օրինակ՝ եթե խոսում ենք տնտեսական հեղափոխության կամ տնտեսական բարեփոխումների մասին, զուգահեռ պետք է նաև կրթական համակարգի բարեփոխում իրականացնենք, որ պարզ լինի, թե, օրինակ՝ հինգ տարի հետո ինչ մասնագետ պետք է պատրաստել, որ նրա մասնագիտական որակները համահունչ լինեն տվյալ պահի տնտեսական պահանջմունքներին և զարգացվածությանը։ 

Սա պայմանական եմ ասում։ Հարցն այն է, որ բոլոր ոլորտների մասով ամեն ինչ պետք է ամբողջականացված ու պրոֆեսիոնալ մշակված քայլերի հաջորդականություն լինի, որ հասկանանք՝ ո՞ւր և ի՞նչ միջոցներով ենք գնում, որ կարողանանք գնահատել՝ այս կամ այն փոփոխությունը մեզ օգուտ կտա՞, արժե՞ նախաձեռնել, թե՞ ոչ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել