Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փա­շի­նյանն ավե­լի շատ «ֆեյս­բու­քյան Հա­յաս­տան» կա­ռու­ցե­լու ջա­տա­գովն է, իսկ թիմն իրեն ոչն­չով չի զի­ջում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ոչ թե «նոր Հայաստան», այլ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ցանկություն կա, որտեղ երբեմն զետեղվում են իրականությունից կտրված ցուցանիշներ, երկրի ղեկավարի մակարդակով ուշադրություն է դարձվում այնպիսի հարցերի, որոնք առնվազն վարչության պետի օգնականի հրապարակելիքն են։ 

Այս ամենը զուգորդվում է «share» անողների բանակի թվի ավելացմամբ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, առհասարակ թիմի ղեկավարից կախվածությունը եղել է բոլոր կառավարությունների օրոք։ 

Զուգահեռներ անցկացնելով նախորդ իշխանությունների հետ, ընդգծելով, որ նախկինում ևս միավորող հանգամանքը իշխանությունում գտնվելն էր, քաղաքագետը նշեց. 

«Հիմա գրեթե նույն բովանդակությունը տեղափոխվել է այս իշխանություն։ Այնուամենայնիվ, եթե նախորդ իշխանությունների օրոք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի մտքերը, նրա հայտարարություններն իրենց էջերում հիմնականում գովերգում էին հանրապետականի ընդամենը մի քանի ներկայացուցիչներ, ապա հիմա իրավիճակը այլ է։ 

Այս իշխանությունների ներկայացուցիչները, բացի Ֆեյսբուքում ժամերով «նստելուց», ուրիշ բան չեն կարող անել։ Եվ, ըստ այդմ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար մեկը մյուսի հետ պայքարում է, թե առաջինն ով է իր էջում կիսվելու Նիկոլ Փաշինյանի գրառումներով։ 

Եթե նախորդ իշխանությունների օրոք այս դրվածքն ավելի մեղմ բնույթ էր կրում, ապա հիմա մասսայական է։

 Ն. Փաշինյանի թիմակիցները, հատկապես Ազգային ժողովի պատգամավորներն ուղղակիորեն մրցակցում են միմյանց հետ, թե ով էլ ավելի մեծ քծնանքով պետք է մեկնաբանի նրա մտքերը»։ 

Գագիկ Համբարյանի մեկնաբանությամբ, այս երևույթը մի քանի՝ ավելի խորքային խնդիրների ցուցիչ է։ «Նախ՝ սա ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները բացահայտ պարապուրդի են մատնված։ 

Սոցցանցերում ժամանակ անցկացնելուց ու քննադատողներին պատասխանելուց բացի այլ գործ չունեն։ 

Մտածում են՝ ինչպես գովերգեն սեփական լիդերի քաղաքականությունը և գործունեությունը։ 

Զուգահեռ այդ ամենին՝ Ն. Փաշինյանի գրառումների բնույթը ցույց է տալիս նրա՝ շատ ցածր մակարդակի քաղաքական գործիչ լինելու փաստը։ Փաշինյանը ամբոխավար է և ամբոխին հաճո գրառումներ, կոչեր, հայտարարություններ է անում։ 

Նա ամբողջությամբ իր հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ իր վարկանիշը բարձր է, և, իբրև թե, հասարակության մեծ մասն իրեն պետք է պաշտպանի։

 Բացի այն, որ գրառումներում որոշ դեպքերում ապատեղեկատվություն է լինում, հարցը հասել է այնտեղ, որ նա իրեն թույլ է տալիս վերախմբագրել Նոր Կտակարանը։ 

Իսկ որ ամենակարևորն է, հասարակության մի հատված դրանից ուրախանում է»,-ասաց քաղաքագետը։ 

Գ. Համբարյանը ընդգծեց, որ ուսումնասիրել է Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կարևոր փաստ է արձանագրել։ 

«Նախ՝ գրառումները կամ տեսանյութերն արդեն շատ քիչ են դիտում և հավանություն տալիս։ Եթե նախկինում, մասնավորապես, 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա տեղադրած նյութերի հավանությունների թիվը մի քանի տասնյակ հազարի էր հասնում, հիմա այդ ցուցանիշն ավելի քիչ է։ 

Բացի այդ, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ հավանություն տվողների 40-60 տոկոսը կեղծ օգտատերեր են»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ համացանցային իրականությունը՝ իր ամբողջ դրսևորումներով, թույլ է տալիս գնահատել նաև այն մակարդակը, որը կա կառավարման համակարգում, և այն նպատակը, որը կա իշխանության առաջ դրված առաջնահերթությունների հիմքում։ 

Նրա խոսքով, այդ առումով արդեն վաղուց անգամ կենցաղային մակարդակում չենք։ «Կարող ենք տալ՝ շրիշակից ցածր որակումը։ Եվ այս մակարդակի թրենդի մեկնարկը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից։ 

Ամբողջ իշխանության գլխավոր նպատակը ներքին թշնամու դեմ պայքարն է։ 

Նրանք թշնամի են համարում բոլոր այն անձանց, որոնք քննադատում են գործող իշխանություններին։ 

Մեկ այլ հետաքրքիր փաստ կառանձնացնեի՝ խոսելու այն մասին, թե ինչո՞ւ են իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ժամանակ անցկացնում ոչ թե իրական կյանքում, այլ վիրտուալ աշխարհում։ 

Նպատակը հասարակության ուշադրությունը երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին խնդիրներից շեղելն է։ Ավելի ճիշտ՝ կեղծ օրակարգերի ձևավորումն է, որի արդյունքում հասարակության ուշադրությունն այդ կեղծ օրակարգերի միջոցով ինչ-որ ժամանակով շեղվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին իրական խնդիրներից»,-հավելեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս իրավիճակից դրական ելք սպասելը դժվար է։ 

«Վատ ավարտ կարող է լինել, և ինչպես Ֆեյսբուքի միջոցով իշխանության եկավ, այդպես էլ Ֆեյսբուքի միջոցով կարող է իշխանությունից զրկվել։ «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» հոդվածն էր հրապարակվել, որտեղ Ն. Փաշինյանը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում էր։ 

Փաշինյանը հրճվանքի մեջ էր այդ փաստից։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե այդ լիդերների մեծ մասը բավականին բարեկեցիկ ու զարգացած կամ զարգացող երկրների ղեկավարներ են, ապա նա նախորդ իշխանություններից շատ թույլ երկիր է ժառանգել։ 

Հարցն այն է, որ մեկուկես տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում գրեթե ոչինչ չի փոխվել։ Եվ հրճվել միայն ֆեյսբուքյան հաղթանակներով, ուտոպիա է։ 

Ն. Փաշինյանը ավելի շատ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ջատագովն է, իսկ նրա թիմն իրեն ոչնչով չի զիջում։ 

Այլ բան է, երբ դու իրականության հետ առնչվելով ես քայլեր ձեռնարկում, և մեկ ուրիշ բան, երբ դու իրականությունից կտրվում ես, քեզ դասում աշխարհի տասը լիդերների՝ ֆեյսբուքյան ակտիվ լիդերների շարքին, քեզ համեմատում ես Հիսուս Քրիստոսի հետ, թույլ ես տալիս խմբագրել Նոր Կտակարանը։ 

Սա շատ վատ երևույթ է, որի հետևանքը շատ վատ է լինելու հենց իր իշխանության համար, քանի որ, ամեն դեպքում, հասարակությունը ուշ թե շուտ կհասկանա, թե ինչի հետ է առնչվել և ինքնըստինքյան կտա իր պատասխանը»,ասաց մեր զրուցակիցը։ 

Նա շեշտեց, որ այս ֆոնը իր ազդեցությունն է ունենում նաև բանավեճերի մակարդակի վրա. 

«Իշխանությունների շնորհիվ բանավեճն իջեցվել է անձնական վիրավորանքների, հայհոյախառն արտահայտությունների մակարդակի։ 

Կոռեկտ բանավիճելու փոխարեն վիրավորում են։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բանավեճի մեջ մտնել և թույլ չեն տալիս, որ ընդհանրապես բանավեճ տեղի ունենա։ Իրենց առաջ հարցադրումներով հանդես եկող մարդկանց վիրավորում են»։ Գագիկ Համբարյանը նշեց, որ այսօր օրակարգում առաջնահերթ է հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելը։ 

«Իշխանությունների գլխավոր նպատակը մնում է հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելը, ինչպես նաև իրենց թիկունքում կանգնած որոշ ուժերի պատվերները կատարելը։ 

«Մել» ֆիլմ, համասեռամոլներ և այլն, և այլն։ Այս բոլոր հանգամանքները կեղծ օրակարգեր են։ Այս մեկուկես տարվա մեջ հասարակությանը, կարծես, գրեթե սկսել է չհետաքրքրել Արցախյան հիմնախնդիրը, չի հետաքրքրում իրական տնտեսական բարեփոխումների հարցը։ 

Հասարակության ուշադրությունը շեղում են մեր ատաքին խնդիրներից։ Ինչ-որ մի պահ դաշտ են նետում դրոշի փոփոխման հարցը, հետագայում այլ հարց և այդպես շարունակ։ Կեղծ օրակարգերի հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել։ 

Կեղծ օրակարգերի միջոցով Հայաստանի հասարակությանն իրական խնդիրներից շեղելու փորձը հիմնականում կատարվում է իշխանությունների և նրանց սպասարկող քաղաքական գործիչների միջոցով։ 

Եվ այդ ամենն իրականացվում է հատկապես Ֆեյսբուքի միջոցով։ Իսկ խնդիրն այն է, որ ոչ մի լավ բան այս ամենից չի սպասվում։ Մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք լինելու, երբ համապատասխան ուժերը այդպիսի մեթոդներով հասարակության ուշադրությունը շեղել են իրական խնդիրներից, ինչի արդյունքը դրական չի եղել։ 

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր հասարակությունը արագ կարթնանա ու դուրս կգա հետհեղափոխական թմբիրից։ 

Հասարակության մի ստվար զանգված դեռ այդ թմբիրի տակ է, և իշխանությունների կողմից շատ հմտորեն մատուցված կեղծ օրակարգերը ընդունում է և առաջ տանում։ 

Այդուհանդերձ, շատերն արդեն այդ թմբիրից ձերբազատվել են և ավելի օբյեկտիվ են նայում իրականությանը»,-եզրափակեց քաղաքագետը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել