Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փա­շի­նյանն ավե­լի շատ «ֆեյս­բու­քյան Հա­յաս­տան» կա­ռու­ցե­լու ջա­տա­գովն է, իսկ թիմն իրեն ոչն­չով չի զի­ջում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ոչ թե «նոր Հայաստան», այլ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ցանկություն կա, որտեղ երբեմն զետեղվում են իրականությունից կտրված ցուցանիշներ, երկրի ղեկավարի մակարդակով ուշադրություն է դարձվում այնպիսի հարցերի, որոնք առնվազն վարչության պետի օգնականի հրապարակելիքն են։ 

Այս ամենը զուգորդվում է «share» անողների բանակի թվի ավելացմամբ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, առհասարակ թիմի ղեկավարից կախվածությունը եղել է բոլոր կառավարությունների օրոք։ 

Զուգահեռներ անցկացնելով նախորդ իշխանությունների հետ, ընդգծելով, որ նախկինում ևս միավորող հանգամանքը իշխանությունում գտնվելն էր, քաղաքագետը նշեց. 

«Հիմա գրեթե նույն բովանդակությունը տեղափոխվել է այս իշխանություն։ Այնուամենայնիվ, եթե նախորդ իշխանությունների օրոք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի մտքերը, նրա հայտարարություններն իրենց էջերում հիմնականում գովերգում էին հանրապետականի ընդամենը մի քանի ներկայացուցիչներ, ապա հիմա իրավիճակը այլ է։ 

Այս իշխանությունների ներկայացուցիչները, բացի Ֆեյսբուքում ժամերով «նստելուց», ուրիշ բան չեն կարող անել։ Եվ, ըստ այդմ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար մեկը մյուսի հետ պայքարում է, թե առաջինն ով է իր էջում կիսվելու Նիկոլ Փաշինյանի գրառումներով։ 

Եթե նախորդ իշխանությունների օրոք այս դրվածքն ավելի մեղմ բնույթ էր կրում, ապա հիմա մասսայական է։

 Ն. Փաշինյանի թիմակիցները, հատկապես Ազգային ժողովի պատգամավորներն ուղղակիորեն մրցակցում են միմյանց հետ, թե ով էլ ավելի մեծ քծնանքով պետք է մեկնաբանի նրա մտքերը»։ 

Գագիկ Համբարյանի մեկնաբանությամբ, այս երևույթը մի քանի՝ ավելի խորքային խնդիրների ցուցիչ է։ «Նախ՝ սա ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները բացահայտ պարապուրդի են մատնված։ 

Սոցցանցերում ժամանակ անցկացնելուց ու քննադատողներին պատասխանելուց բացի այլ գործ չունեն։ 

Մտածում են՝ ինչպես գովերգեն սեփական լիդերի քաղաքականությունը և գործունեությունը։ 

Զուգահեռ այդ ամենին՝ Ն. Փաշինյանի գրառումների բնույթը ցույց է տալիս նրա՝ շատ ցածր մակարդակի քաղաքական գործիչ լինելու փաստը։ Փաշինյանը ամբոխավար է և ամբոխին հաճո գրառումներ, կոչեր, հայտարարություններ է անում։ 

Նա ամբողջությամբ իր հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ իր վարկանիշը բարձր է, և, իբրև թե, հասարակության մեծ մասն իրեն պետք է պաշտպանի։

 Բացի այն, որ գրառումներում որոշ դեպքերում ապատեղեկատվություն է լինում, հարցը հասել է այնտեղ, որ նա իրեն թույլ է տալիս վերախմբագրել Նոր Կտակարանը։ 

Իսկ որ ամենակարևորն է, հասարակության մի հատված դրանից ուրախանում է»,-ասաց քաղաքագետը։ 

Գ. Համբարյանը ընդգծեց, որ ուսումնասիրել է Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կարևոր փաստ է արձանագրել։ 

«Նախ՝ գրառումները կամ տեսանյութերն արդեն շատ քիչ են դիտում և հավանություն տալիս։ Եթե նախկինում, մասնավորապես, 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին նրա տեղադրած նյութերի հավանությունների թիվը մի քանի տասնյակ հազարի էր հասնում, հիմա այդ ցուցանիշն ավելի քիչ է։ 

Բացի այդ, եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ հավանություն տվողների 40-60 տոկոսը կեղծ օգտատերեր են»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ համացանցային իրականությունը՝ իր ամբողջ դրսևորումներով, թույլ է տալիս գնահատել նաև այն մակարդակը, որը կա կառավարման համակարգում, և այն նպատակը, որը կա իշխանության առաջ դրված առաջնահերթությունների հիմքում։ 

Նրա խոսքով, այդ առումով արդեն վաղուց անգամ կենցաղային մակարդակում չենք։ «Կարող ենք տալ՝ շրիշակից ցածր որակումը։ Եվ այս մակարդակի թրենդի մեկնարկը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից։ 

Ամբողջ իշխանության գլխավոր նպատակը ներքին թշնամու դեմ պայքարն է։ 

Նրանք թշնամի են համարում բոլոր այն անձանց, որոնք քննադատում են գործող իշխանություններին։ 

Մեկ այլ հետաքրքիր փաստ կառանձնացնեի՝ խոսելու այն մասին, թե ինչո՞ւ են իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ժամանակ անցկացնում ոչ թե իրական կյանքում, այլ վիրտուալ աշխարհում։ 

Նպատակը հասարակության ուշադրությունը երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին խնդիրներից շեղելն է։ Ավելի ճիշտ՝ կեղծ օրակարգերի ձևավորումն է, որի արդյունքում հասարակության ուշադրությունն այդ կեղծ օրակարգերի միջոցով ինչ-որ ժամանակով շեղվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին իրական խնդիրներից»,-հավելեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս իրավիճակից դրական ելք սպասելը դժվար է։ 

«Վատ ավարտ կարող է լինել, և ինչպես Ֆեյսբուքի միջոցով իշխանության եկավ, այդպես էլ Ֆեյսբուքի միջոցով կարող է իշխանությունից զրկվել։ «Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» հոդվածն էր հրապարակվել, որտեղ Ն. Փաշինյանը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում էր։ 

Փաշինյանը հրճվանքի մեջ էր այդ փաստից։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե այդ լիդերների մեծ մասը բավականին բարեկեցիկ ու զարգացած կամ զարգացող երկրների ղեկավարներ են, ապա նա նախորդ իշխանություններից շատ թույլ երկիր է ժառանգել։ 

Հարցն այն է, որ մեկուկես տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում գրեթե ոչինչ չի փոխվել։ Եվ հրճվել միայն ֆեյսբուքյան հաղթանակներով, ուտոպիա է։ 

Ն. Փաշինյանը ավելի շատ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ջատագովն է, իսկ նրա թիմն իրեն ոչնչով չի զիջում։ 

Այլ բան է, երբ դու իրականության հետ առնչվելով ես քայլեր ձեռնարկում, և մեկ ուրիշ բան, երբ դու իրականությունից կտրվում ես, քեզ դասում աշխարհի տասը լիդերների՝ ֆեյսբուքյան ակտիվ լիդերների շարքին, քեզ համեմատում ես Հիսուս Քրիստոսի հետ, թույլ ես տալիս խմբագրել Նոր Կտակարանը։ 

Սա շատ վատ երևույթ է, որի հետևանքը շատ վատ է լինելու հենց իր իշխանության համար, քանի որ, ամեն դեպքում, հասարակությունը ուշ թե շուտ կհասկանա, թե ինչի հետ է առնչվել և ինքնըստինքյան կտա իր պատասխանը»,ասաց մեր զրուցակիցը։ 

Նա շեշտեց, որ այս ֆոնը իր ազդեցությունն է ունենում նաև բանավեճերի մակարդակի վրա. 

«Իշխանությունների շնորհիվ բանավեճն իջեցվել է անձնական վիրավորանքների, հայհոյախառն արտահայտությունների մակարդակի։ 

Կոռեկտ բանավիճելու փոխարեն վիրավորում են։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բանավեճի մեջ մտնել և թույլ չեն տալիս, որ ընդհանրապես բանավեճ տեղի ունենա։ Իրենց առաջ հարցադրումներով հանդես եկող մարդկանց վիրավորում են»։ Գագիկ Համբարյանը նշեց, որ այսօր օրակարգում առաջնահերթ է հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելը։ 

«Իշխանությունների գլխավոր նպատակը մնում է հասարակության ուշադրությունն իրական խնդիրներից շեղելը, ինչպես նաև իրենց թիկունքում կանգնած որոշ ուժերի պատվերները կատարելը։ 

«Մել» ֆիլմ, համասեռամոլներ և այլն, և այլն։ Այս բոլոր հանգամանքները կեղծ օրակարգեր են։ Այս մեկուկես տարվա մեջ հասարակությանը, կարծես, գրեթե սկսել է չհետաքրքրել Արցախյան հիմնախնդիրը, չի հետաքրքրում իրական տնտեսական բարեփոխումների հարցը։ 

Հասարակության ուշադրությունը շեղում են մեր ատաքին խնդիրներից։ Ինչ-որ մի պահ դաշտ են նետում դրոշի փոփոխման հարցը, հետագայում այլ հարց և այդպես շարունակ։ Կեղծ օրակարգերի հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել։ 

Կեղծ օրակարգերի միջոցով Հայաստանի հասարակությանն իրական խնդիրներից շեղելու փորձը հիմնականում կատարվում է իշխանությունների և նրանց սպասարկող քաղաքական գործիչների միջոցով։ 

Եվ այդ ամենն իրականացվում է հատկապես Ֆեյսբուքի միջոցով։ Իսկ խնդիրն այն է, որ ոչ մի լավ բան այս ամենից չի սպասվում։ Մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք լինելու, երբ համապատասխան ուժերը այդպիսի մեթոդներով հասարակության ուշադրությունը շեղել են իրական խնդիրներից, ինչի արդյունքը դրական չի եղել։ 

Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր հասարակությունը արագ կարթնանա ու դուրս կգա հետհեղափոխական թմբիրից։ 

Հասարակության մի ստվար զանգված դեռ այդ թմբիրի տակ է, և իշխանությունների կողմից շատ հմտորեն մատուցված կեղծ օրակարգերը ընդունում է և առաջ տանում։ 

Այդուհանդերձ, շատերն արդեն այդ թմբիրից ձերբազատվել են և ավելի օբյեկտիվ են նայում իրականությանը»,-եզրափակեց քաղաքագետը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը