Հերքում պահեստային կառավարման կետ մուտք գործելու մասով
ОБЩЕСТВОՁեր թերթում և կայքում սույն թվականի նոյեմբերի 26-ին հրապարակվել է «Ադրբեջանցի լրագրողների «էքսկուրսիան» ԱԻՆ-ում» վերնագրով հոդված, որը թյուրըմբռնում պարունակող բնույթի տեղեկատվություն է։
Գրում եք.
«Մեր ստացած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հնարավորություն են ընձեռել ադրբեջանցի երկու լրագրողի մուտք գործել արտակարգ իրավիճակների նախարարություն և այնտեղ ծանոթանալ նախարարության կազմում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքների հետ։ Ավելին՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրանք մուտք են գործել նաև ԱԻՆ շենքում գտնվող պահեստային ճգնաժամային կառավարման կենտրոն»։ Այո, լրագրողները եղել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, և մտել են միայն 911 ծառայության դահլիճ և առանց հարցերի ու մեկնաբանությունների՝ հեռացել են: Լրագրողները մուտք չեն գործել պահեստային կառավարման կետ, որը գտնվում է այլ տարածքում:
Միաժամանակ, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, պահանջում ենք հրապարակել հերքումը այդ հոդվածում ներկայացված տեղեկատվության այն մասով, որն առնչվում է ԱԻՆ պահեստային կառավարման կետ մուտք գործելուն:
Հարգանքով՝ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն