Կարին գյուղում գառ եւ կով գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարին գյուղի 49-ամյա մի բնակիչ գյուղի արոտավայրից գառ է գողացել, նա հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու խոստովանական բացատրություն տվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում անասնագողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Արտաշավան համայնքի արոտավայրերից մեկից գողացել էին գյուղի մի բնակչի կովը։ Կասկածանքով բերման ենթարկված 34-ամյա տղամարդը խոստովանել է, ո ր կովն ինքն է գողացել, ապա վաճառել։
Նոյեմբերի 26-ին Աշտարակի քրեական հետախույզները անասնագողության վերաբերյալ նոր օպերատիվ տվյալներ ստացան։ Տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Կարին գյուղի 49-ամյա մի բնակիչ գյուղի արոտավայրից գառ է գողացել։ Տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խոստովանական բացատրություն տվեց։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։