Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փոր­ձում են թյու­րի­մա­ցու­թյան մեջ գցել հա­սա­րա­կու­թյա­նը՝ նպա­տակ ունե­նա­լով վի­ճա­կագ­րա­կան ֆոն ստեղ­ծել.

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անկախությունից հետո Հայաստանի համար լուրջ խնդիր է եղել երկրի բնակչության դեմոգրաֆիական պատկերի և արտագաղթի հարցը: 

Տարիներ ի վեր շարունակվող արտագաղթը պայմանավորված է եղել բարոյահոգեբանական, սոցիալական պայմաններով, համապատասխան աշխատավայրերի բացակայությամբ, երկրի ապագայի նկատմամբ լավատեսության անկումով և այլն:

 Եվ ուշագրավ է, որ միգրացիոն գործընթացների հիմնական բացասական հետևանքները սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական ուղղվածություն ունեն: Հայաստանից շարունակվող արտագաղթը դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, եվրոպական և այլ երկրներ ոչ միայն թուլացնում է մեր երկրի տնտեսական պոտենցիալը՝ պայմանավորված որակյալ աշխատուժի, «ուղեղների» և կապիտալի արտահոսքով, այլ նաև խորացնում է աշխատաշուկայում պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը: 

Պետք է նկատել, որ արտագաղթը խորը բացասական հետք է թողել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ դրա արդյունքում դանդաղել է մշտական բնակչության թվի աճը, և նվազել է առկա բնակչության թիվը: 

Եվ մտահոգիչ է, որ բնակչության թվի նվազումը հատկապես դրսևորվում է երիտասարդների մասնաբաժնի կրճատմամբ, որն արագացնում է բնակչության ծերացման գործընթացը: 

Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքային միգրացիան բացասաբար է անդրադառնում միգրանտների ընտանիքների կայունության և սերունդների դաստիարակության վրա: 

Ուստի լիովին տրամաբանական է, որ իշխանափոխության հայտ ներկայացնելու ժամանակ Փաշինյանն իր քաղաքական առաջնահերթություններից մեկն էլ համարում էր արտագաղթի դադարեցման և ներգաղթի կազմակերպման հարցը: 

Եվ պատահական չէ, որ իր կազմակերպած ակցիաներից մեկի ժամանակ Փաշինյանը ամերիկահայ հայտնի երգիչ Սերժ Թանկյանին հորդորում էր բնակարան գնել և տեղափոխվել հայրենիք: Արտագաղթի թեման Փաշինյանի ուշադրության կենտրոնում մնաց նաև վարչապետ ընտրվելուց հետո: 

Այս անգամ ժողովրդական էյֆորիայի շարունակման պայմաններում արդեն նա ամեն կերպ փորձում էր հանրությանը համոզել, թե ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև մի բան էլ ներգաղթ կա՝ որպես լրացուցիչ հիմնավորում բերելով այն փաստարկը, թե Երևանում և մարզերում անշարժ գույքի գները բարձրացել են, իսկ դա նշանակում է, որ բնակարաններ են գնում: 

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե արտագաղթը դադարելու մասին կառավարության ներկայացրած ցուցանիշները մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ մարդիկ, տեսնելով, որ իշխանափոխության արդյունքում իրենց կյանքում էական փոփոխություններ չկան, չեն կարողանում բավարարել իրենց սոցիալական պահանջները, նորից արտագաղթի ճանապարհն են բռնում: 

Բայց այս ամենը չխանգարեց, որ օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ 

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ կասկածի տակ դրեցին Փաշինյանի ներկայացրած թվերը՝ նշելով, որ 2019 թվականին Հայաստանից արտագաղթի կրճատման տեմպը մի բան էլ նվազել է:

 Վերլուծաբանների ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունից մի քանի օր առաջ նրա ենթակայության տակ գործող ՎԿ-ն հրապարակել էր արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի՝ վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն՝ արտագաղթն աճել է 35%-ով։ 

Ամենից հետաքրքրականն այն է, որ նաև փաստեր ներկայացրեցին, թե այս տարվա ընթացքում 37 հազար հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների մուտքը Հայաստան օգտագործվում է որպես դրական բալանսի ներկայացման միջոց: 

Այսպիսով, ինչքան էլ կառավարությունը փորձում է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը՝ նպատակ ունենալով վիճակագրական ֆոն ստեղծել, սակայն այդ մանիպուլ յացիաները ուղղակի չեն դիմանում քննադատություններին:

 Փաշինյանն արտագաղթը կրճատելու միայն մի տարբերակ ունի՝ զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը, որը նրան ու իր թիմին այդպես էլ չի հաջողվում: 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը Իրաք-Թուրքիա նավթատարը կսկսի աշխատել այս շաբաթ Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից» Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն. Թովմասյան