Երիտասարդները մտել են 80-ամյա տղամարդու տուն, կպչուն ժապավենով փակել քնած ծերունու բերանն ու 105․000 դրամ գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Լեռնահովիտ գյուղում երկու երիտասարդ բաց դռնով մտել են միայնակ ապրող 80-ամյա տղամարդու տուն, կպչուն ժապավենով փակել քնած ծերունու բերանն ու հյուրասենյակից 105․000 դրամ գողացել։ Երիտասարդները բերման են ենթարկվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Կասկածվողները՝ Տաշիրի բնակիչ, 28-ամյա եւ Արծնի գյուղի բնակիչ, 20-ամյա երիտասարդները վերցվել են ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։
Նրանց եւ դեպքի առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո երիտասարդները հայտնաբերվել ու բերման են ենթարկվել։ Երիտասարդները ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։