Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Որպեսզի օգտվեն պահպանակից պետք է տեղյակ լինեն սեռական կյանքի այբուբենին. Վրեժ Շահրամանյան (Սեքսոպաթոլոգ)

ИНТЕРВЬЮ

Past.am-ը այս անգամ հետաքրքրեց կանանց սեռական առողջությունը, սեքսի բացակայության դեպքում, որի շրջանակներում զրուցեցինք այցելուների կողմից սիրված սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

- Ներկայումս Հայաստանում, ո՞ր տարիքն է համարվում բուռն սեռահասունացման, արբունքի շրջան:

- Սեռական հասունացումն սկսվում է դեռահասային տարիքում, երբ օրգանիզմում սկսում են արտադրվել մեծ քանակությամբ սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ դեռահասի օրգանիզմում տեղի են ունենում կարևոր, նրա հասունացումն արտահայտող փոփոխություններ: Նորմայում աղջիկների համար հասունացման սկիզբը համարվում է 9-10 տարեկանը, իսկ տղաների համար՝ 10-12 տարի ավելի ուշ:

Ըստ ԱՀԿ՝ դեռահասային տարիքն ընդգրկում է 10-18 տարեկանը: Այդ շրջանում տեղի են ունենում ֆիզիոլոգիական, սեռական, ինչպես նաև հոգեբանական փոփոխություններ: Տարբերում են նաև հոգեսեռական զարգացում, որի ընթացքը խիստ անհատական է: Դա դեռահասի սեռականության զարգացումն է, որի համար նշանակություն ունեն սեռական դաստիարակությունը, անհատի խառնվածքը, ընտանիքը, շրջապատը: Դեռահասի հասունացման ճիշտ ընթացքը որոշակի մոտեցումներ է պահանջում ծնողների, ուսուցիչների և շրջապատի կողմից, քանի որ այդ ժամանակ առաջացած շեղումները կարող են լուրջ խնդիրների պատճառ լինել: Այս շրջանը կոչվում է նաև դժվար, անցումային տարիք:

- Հաշվի առնելով ձեզ դիմող այցելուներին, հայ երիտասարդները, ո՞ր տարիքից են սկսում սեռական կյանքը:

- Մեր հետազոտությունները պարզել են, որ առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, իսկ աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։ Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:

- Նրանք օգտվո՞ւմ են ապահովիչներից:

- Գրեթե ոչ։ Որպեսզի օգտվեն պահպանակներից, պետք է տեղյակ լինեն սեռական կյանքի այբուբենին, ինչն այսօր, մեղմ ասած, բացակայում է։

- Հիմա ավելի տարածված են ազատ հարաբերությունները, դրա հետևանքով աբորտները շա՞տ են:

- Ցավոք, այո։ Եվ պատճառը դարձյալ սեռական անտեղյակությունն է։ Հակաբեղմնավորիչ միջոցները զարգանում են, բայց աբորտները մեր երկրում շարունակում են խնդիր մնալ: Հակաբեղմնավորիչներից օգտվելու փոխարեն հաճախ նախընտրում են աբորտ՝ պատկերացում չունենալով դրա ճակատագրական հետևանքների մասին։

- Եթե տարբեր պատճառներով չափահաս մարդը չունի սեռական կյանք, որո՞նք են դրա վնասները կանանց և տղամարդկանց մոտ:

- Որպես կանոն, սեռական կյանքի բացակայությունը, ուշ ամուսնությունը բազմաթիվ խնդիրների պատճառ կարող են դառնալ։ Կանոնավոր սեռական կյանք չվարող կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնային, դաշտանային ֆունկցիայի խանգարումներ, հիսթերիկ երևույթների դրսևորում, վագինիզմ` հեշտոցամուտքի մկանների ակամա կծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ։ Նման դեպքեր են արձանագրվում նաև սեռական կյանքի մասին սխալ տեղեկատվության արդյունքում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեքսից երկար ժամանակ հրաժարվելը կնոջ մոտ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Սեռական հարաբերությունից հաճույք ստանալը և օրգազմի (հեշտանքի) միջոցով լիցքաթափումը կարևոր են նրա նորմալ հոգեկան առողջության համար: Դրա բացակայության դեպքում կինը դառնում է դյուրագրգիռ, նյարդային, բռնկվող, զգալի փոփոխություններ են կատարվում բնավորության մեջ: Զարգանում է նևրոզ։ Չէ՞ որ սեքսը միայն սեռական հարաբերություն չէ, այն նաև «վստահելի շփման» խորհրդանիշ է մի այլ մարդու հետ: Երբ նման հարաբերություն չկա, կինը սկսում է աշխարհն ընկալել սխեմատիկորեն՝ անցկացնելով այն իր որոշ սկզբունքների պրիզմայի միջով, դառնում է կոպիտ, քննադատող, հակված է լինում հանդիմանելու: Շատ հաճախ դա ոչ մի կապ չի ունենում անձնական, ինտիմ կյանքի հետ, այլ տարածվում է մարդկային հարաբերությունների վրա ընդհանրապես:

Սկզբունքորեն, որպեսզի դա տեղի չունենա, սեռական կյանքը կարելի է փոխարինել ինքնաբավարարմամբ: Բայց եթե տղամարդիկ դրանով զբաղվում են մշտապես, ապա կանայք շատ հաճախ հրաժարվում են նաև դրանից: Կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ ճաշակելու հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը, նրանք գերազանց ինքնազգացողություն և հոյակապ տեսք ունեն: Այդպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում:

Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեռական խթանումն առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է հազվադեպ կամ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց համար սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է, և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ՝

Վրեժ Շահրամանյան

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении