Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բազ­մա­թիվ խու­թեր կան. պետք է փո­խել այն դրույթ­նե­րը, որոնք ռիս­կեր են պա­րու­նա­կում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականին ներդնել այնպիսի մեխանիզմ, որ անկախ սոցիալական կարգավիճակից՝ բոլորն ունենան առողջության ապահովագրական միևնույն փաթեթը։ 

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից, որը, ըստ նախնական առաջարկի, կազմելու է աշխատավարձի 6 տոկոսը և լինելու է պարտադիր: 

Այսինքն՝ անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, առողջապահության ապահովագրության հայեցակարգի ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ: 

Փաստացի պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46,4%, իսկ 53,6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

 Նախագծում նշված նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ 

Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 

2021թ.-ից նախատեսվում է եկամտահարկի չափը սահմանել 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա: 

Սա՝ նախագծի հեղինակների կարծիքով: Սակայն առողջության պարտադիր ապահովագրության այսպիսի մեխանիզմի ներդրումը համացանցում և մամուլում բուռն քննարկումների տեղիք է տվել: 

Առաջին հայացքից թվում է, թե ապահովագրության ներդրումը շատ դրական պետք է լինի բնակչության համար, սակայն բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս տեսքով հայեցակարգը բազմաթիվ ռիսկեր է պարունակում:

 Հիմնական խնդիրն այն է, որ հավասար պայմաններ չեն ստեղծվում բոլոր քաղաքացիների համար, երբ ապահովագրելու են բոլորին, սակայն դրա համար վճարելու են միայն աշխատողները: 

Սա, իհարկե, անարդար մոտեցում է, և, ըստ էության, ապահովագրական վճարների ձևավորումն ընկնելու է միայն աշխատողների ուսերին: 

Բացի այդ, եթե աշխատողների եկամտահարկը նվազեցվում էր, ինչո՞ւ էր կառավարությունը դա ներկայացնում իբր հանրության շահերից բխող քայլ, եթե դրա հաշվին էլ պետք է մեկ ուրիշ պարտադիր հարկ մտցվեր:

 Եվ եթե իշխանությունները կարծում են, թե այդ պարտադիր ապահովագրության համար գանձվող գումարները վճարելը խնդիր չի լինի աշխատող քաղաքացիների համար, ապա սխալվում են: 

Օրինակ՝ 150 հազար դրամ ստացողի համար առողջապահության ապահովագրության համար հարկը կկազմի 9000 դրամ, որը Հայաստանի պայմաններում քիչ գումար չէ: 

Մեծ թվով մարդկանց համար նույնիսկ 1000 դրամը շատ կարևոր նշանակություն ունի։ 

Եվ շատ հավանական է, որ աշխատողների մի մեծ բանակ իր անհամաձայնությունն արտահայտի այս նախաձեռնության իրականացման համար: 

Պատահական չէ, որ որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, թե այս նախագիծն ավելի շատ ոչ թե ուղղված է բնակչության դրությունը բարելավելուն, այլ բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների համար կայուն շահույթ ապահովելու նպատակ է հետապնդում: 

Մասնագետները պնդում են, որ առողջապահության համապարփակ ապահովագրության փաթեթում բազմաթիվ խութեր կան, և որպեսզի դրա գործարկումը մեծ բողոքի ծավալման տեղիք չտա, ապա պետք է, որ նախագիծը կիրառելիս հաշվի առնվի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը, ինչպես նաև դիտարկվեն այն տարբերակները, թե ինչպես կարելի է փոխել դրանում առկա այն դրույթները, որոնք ռիսկեր են պարունակում: 

Թեպետ, արդեն իսկ կան կարծիքնե, որ իշխանություններն այս դեպքում ևս դիմել են խորամանկ քայլի, այն է՝ առաջարկել բարձր տոկոսադրույք, իսկ սպասված աղմուկից հետո մի քիչ նվազեցնել՝ դա ներկայացնելով որպես փոխզիջում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»