Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փո­փո­խու­թյու­նը լուրջ խնդիրնե­րի առ­ջև է կանգ­նեց­նե­լու

ИНТЕРВЬЮ

Նոյեմբերի 30-ից ուժի մեջ կմտնի ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունը, որը ոլորտին քաջատեղյակ ներկայացուցիչների կողմից խնդրահարույց է համարվում։ Խոսքը, մասնավորապես, վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշման բողոքարկման կարգի մասին է։ Վերոնշյալ թեմայի, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանի հետ։ Առաջին հերթին նա խոսեց օրենքի փոփոխության մասին։ 

«Ընդունված փոփոխության համաձայն, մի շարք վարչական ակտերի, մասնավորապես, ՃՈ-ի կողմից իրականացվող վարչական վարույթի արդյունքում կայացրած որոշումների բողոքարկման հարցով քաղաքացին պետք է դիմի վարչական մարմին, այնուհետև, եթե որոշումը չբավարարվի, բողոքարկի դատական համակարգով։ 

Այստեղ թերությունը նախ հետևյալն է. դատական համակարգով նախկինում քաղաքացին իրավունք ուներ բողոքարկել երկամսյա ժամկետով, իսկ վերադասության կարգով բողոքները 30-օրյա ժամկետ ունեն։ 

Եթե քաղաքացին 30-օրյա ժամկետում չբողոքարկի վերադաս մարմնին, չի կարող օգտվել դատական կարգով բողոքարկելու հնարավորությունից, քանի որ ինքը վերադասության կարգով չի բողոքարկել։ Սա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու։ 

Հիմնական նպատակը դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է, բայց, ըստ իս, այս փոփոխությունն այդ խնդիրը չի լուծի։ 

Բացի այդ, վարչական մարմինը չունի համապատասխան ռեսուրսներ 15 օրյա ժամկետում գործերը ողջամիտ քննելու համար։ 

Իրենց ունեցած դիրքորոշումներն են հայտնելու, որի հետ քաղաքացին ի սկզբանե համաձայն չի եղել և որի դեմ բողոքարկել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծեց, որ ԻՀԿ-ն վերադասության կարգով բողոքարկումներ չի կարող անել. 

«Նման ռեսուրս պարզապես չունենք։ Մեզ հետ համագործակցող փաստաբաններ կան, առաջնային փուլում հավաքագրում ու տրամադրում ենք նրանց անհրաժեշտ փաստաթղթերը, որ նրանք գործը դատական համակարգում բողոքարկեն։

 Բայց այս դեպքում առաջին փուլում քաղաքացին ինքը պետք է բողոքարկի, իսկ եթե ստանա մերժման պատասխան, ապա նոր կարող է դիմել մեզ, որպեսզի մենք իրենց օգնենք դատական համակարգում բողոքարկելու մասով։ 

Այդ իմաստով իրավիճակը բարդանում է։ 

Թե քաղաքացին իր միջոցներով, իր ունեցած գիտելիքներով որքանո՞վ կարող է ներկայացնել իր բողոքը, արդեն կախված է իրենից»։ 

Տ. Քեյանի դիտարկմամբ, դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար այլ խնդիր է պետք լուծել. 

«Նախ՝ ոչ թե պետք է բողոքարկման ինչ-որ ձև փոխվի, այլ պետք է ստեղծվի մի իրավիճակ, ըստ որի՝ կպակասեն խախտումները։

 Այսինքն, կանխարգելման գործընթաց պետք է իրականացնել խախտումները նվազեցնելու համար։ 

Առաջին երկարաժամկետ ծրագիրը ճանապարհային երթևեկության կանոնների դասընթացներն են հենց դպրոցական տարիներից։ 

Երեխան հենց դպրոցական տարիներից պետք է տեղյակ լինի կանոններին։ Քաղաքացիները պետք է իմանան իրենց պարտականությունների մասին թե՛ որպես վարորդ, թե՛ հետիոտն։ 

Փորձը ցույց է տալիս, որ 2012թ.-ից տեսախցիկների միջոցով իրականացվող հսկողության արդյունքում վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները տուգանքների նվազման միտում չեն գրանցել։ 

Տարեցտարի նույն արդյունքն է արձանագրվել, և երթևեկության փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել։ 

Այս իսկ պատճառով, հենց ճանապարհային ոստիկանության կողմից հսկողություն պետք է իրականացվի, թեպետ այդ առումով ռեսուրսների լուրջ խնդիր կա։ 

Երևանում մեկ գումարտակի միջոցով հնարավոր չէ հսկողություն իրականացնել՝ հաշվի առնելով ոչ բավարար ռեսուրսները, ինչպես նաև վթարների քանակը, որն անհամեմատ շատ է։ Նրանք ամբողջությամբ զբաղված են վթարների արձանագրմամբ, որոշ խաչմերուկների ծանրաբեռնվածության թեթևացմամբ։ 

ՃՈ-ն ավելի շատ նմանատիպ աշխատանքներ է իրականացնում»։ Այս պահին, ըստ ԻՀԿ նախագահի, կանխարգելման որոշակի դեր կարող է ունենալ բալային համակարգի կիրառությունը։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ վերոնշյալ փոփոխությունն առաջին փուլում քննարկել են հեղինակի հետ. 

«Երկրորդ փուլում էլ պետք է քննարկում լիներ նշված խնդիրների առումով, բայց այն տեղի չունեցով, և օրենքն ընդունվեց։ Այն կկիրառվի, և արդեն խնդիրներն ակնհայտ կլինեն ու, միգուցե, որոշակի փոփոխություն կատարեն»։ 

Տիգրան Քեյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տեխզննման կտրոնների խնդրին, առաջարկվող այն օրենսդրական փաթեթին, որի ընդունման արդյունքում նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե՛ դրա թերակատարման, թե՛ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով: Մեր զրուցակիցը մի քանի տեսանկյունից դիտարկեց խնդիրը։

«Եթե խոսենք պարզապես տեխզննման կտրոն չփակցնելու մասին, ապա մենք դրական ենք դիտարկում դա, որովհետև, ըստ էության, եթե էլեկտրոնային տարբերակով կարելի է ստուգել, թե տվյալ տրանսպորտային միջոցը տեխզննում անցել է, թե ոչ, ապա կտրոնը փակցնելու իմաստ չկա։ 

Ինչ վերաբերում է տեխզննումը վերացնելուն, դա շատ սխալ է, քանի որ այսօր ինչ տեսակի մեքենաներ ասես ներմուծվում են Հայաստան։ 

Այդ մեքենաները ենթակա՞ են շահագործման, թե՞ ոչ։ 

Բացի այդ, լուրջ բնապահպանական խնդիր ունենք։ Այսինքն, պարտադիր տեխզննման ընթացքում պետք է ստուգվեն նաև տվյալ տրանսպորտային միջոցի օդի աղտոտվածության չափանիշը և հստակ ասել՝ թույլատրելի՞ է շահագործման, թե՞ ոչ։

 Եթե այդ գործընթացն ամբողջությամբ չիրականացվի, ապա մենք կունենանք այնպիսի տրանսպորտային միջոցների շահագործում, որոնք կարող են մեծ վնաս հասցնել երթևեկությանը։ 

Եթե տեխզննությունը պարտադիր չլինի, ապա անվերահսկելի իրավիճակ կլինի, ինչ մեքենա ուզեն՝ կշահագործեն։ Իսկ տեխզննության ժամանակ շատ հարցեր կարող են ի հայտ գալ»,-նշեց նա։ 

Վերջինս լուծումը անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող տեխզննման կայաններ ստեղծելու մեջ է տեսնում. 

«Կառավարությունը կարող է որոշակի չափանիշներ սահմանել՝ մեքենաները տարանջատելով տարիքային խմբի։ Սահմանել, որ, օրինակ՝ այսինչ տարիքի մեքենաները կարող են տեխզննում անցնել երեք տարին մեկ, մյուս խումբը՝ տարին մեկ։ 

Այսինքն, կարող են ինչոր խմբի տարանջատել, բայց տեխզննում պետք է միշտ լինի, որ դրանով որոշակիորեն կարողանան կանխել այն մեքենաների շահագործումը, որոնք ինչ-ինչ պատճառներով շահագործման ենթակա չեն՝ կախված իրենց տեխնիկական վիճակից»։ 

Նա նշեց, որ տեխզննման կենտրոններում ևս խնդիրներ կան։ 

«Մինչ ընթացիկ տարվա կեսերը բարձիթողի իրավիճակ է եղել։ Բայց որքանով տեղյակ եմ, վերջերս տրանսպորտային միջոցները որոշակի ստուգումներ են անցել, և եղել են շատ դեպքեր, երբ չեն ստացել տեխզննում՝ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով։ 

Այդուհանդերձ, մինչև կատարելագործեն, ամբողջական ստուգում իրականացվի, մի շարք խնդիրներ կգան, այդ թվում՝ բնապահպանական։

 Ներկայիս բնապահպանական հարկի գանձման մեխանիզմն էլ պետք է փոփոխել, քանի որ անկախ վնաս հասցնելու չափից՝ մեքենան իր ձիաուժի հաշվարկով է բնապահպանական հարկ տալիս, ինչն աբսուրդ է։ 

Անհասկանալի է, թե ինչու պետք է իմ մեքենան օդը չաղտոտելով ավելի շատ վճարի, իսկ օդը կրկնակի, եռակի անգամ ավելի շատ աղտոտող տրանսպորտային միջոցն՝ ավելի քիչ»,-ասաց նա՝ օրինակ բերելով նաև մի շարք երկրների փորձը։ 

«Եթե չեմ սխալվում, այդ երկրներում երեք տարին մեկ տեխզննում են անցնում, իսկ եթե ավտոմեքենան չի համապատասխանում չափանիշներին, տվյալ տրանսպորտային միջոցը չի շահագործվում։ 

Բացի այդ, շատ երկրներում օդի աղտոտվածության հարցն ու դրանից բխող չափորոշիչները ավելի խիստ են դրված»,-նկատեց Տ. Քեյանը։ 

Նա չի բացառում, որ մեզ անհրաժեշտ կլինեն անգամ նոր տեխզննման կենտրոններ. 

«Այսօր առկա քանակին չեմ տիրապետում, բայց կարծում եմ,որ եթե կարգը շատ խստացվի, եղած քանակը չի բավարարի։ 

Դրա համար պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որ խնդրի առաջ չկանգնենք։ 

Այսինքն, նախ պետք է լուծել բոլոր կենտրոնների թողունակության հարցը ու այնուհետև կարգը հնարավորինս խստացնել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей