Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազ չի լինի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կկայանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ղալաթ կանի մեկը, ասի՝ կառավարությունը կոռումպացված ա. Նիկոլ Փաշինյան Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել Սևանի թերակղզում ապամոնտաժում են ապօրինի կառուցված բացօթյա սրճարանը ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը՝ այսօր Բելառուս նախկին հատուկ ջոկատայիններն աղբն են նետում իրենց համազգեստը. ԶԼՄ-ներ Գազ չի լինի Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը ԿԳՄՍՆ-ն ազդարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա, կա տուժած «Լայպցիգ» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը Մայք Պոմպեոն չի բացառել պատժամիջոցների կիրառումը Բելառուսի նկատմամաբ Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կկայանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին

«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում

 

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ներկայացուցիչ Վանաձորի «Լոռիի» սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ մասնակցելու է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով` ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը, որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

 

Այդ կապակցությամբ, ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ:

 

Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում, ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,- ասված է Թովմաս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր նաև Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:

 

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել է պաշտոնից, դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաեւ ՀՖՖ գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ եւ գործկոմ:


website by Sargssyan