Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վճարիր 10.000.000 մլն դրամ և ազատվիր ծառայությունից. Հայկ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Այս օրինագծով մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, շուտ վերադարձիր, մի սպասիր մինչեւ քո 27 տարին լրանալը, արի ծառայիր մեկ ամիս, վճարիր 10 մլն դրամ, որով երկու քաղաքացի քո փոխարեն կծառայի եւս երկու տարի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին»:

Նրա խոսքով, այսօր կա կարգավորում, որ 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք կարող են վճարել բացակայած ամեն զորակոչի համար 200 հազար դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից. «Ըստ էության, եթե նրանք չեն ներկայացել ոչ մի զորակոչի, նրանք, մուծում են 3,6 մլն դրամ: Այս կարգավորումը գործում է 2005 թվականից: Մինչ օրս մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում, զինապարտության տարիքը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, մուծումները կատարել եւ պատասխանատվության չենթարկվել: Ես առաջարկում եմ մեր հայրենակիցներին վերադառնալ մինչեւ 27 տարեկանը լրանալը եւ վճարել 10 մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով՝ մեկ ամիս: Այդ ընթացքում նրանք սովորելու են զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զենքից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին, ընդգրկվելու են պահեստազորում: Այսինքն մեր պահեստազորը համալրվելու է մեկ զինվորով, ՊՆ-ն ունենալու է հավելյալ 10 մլն դրամ»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այս օրինագծի կիրառման դեպքում մեր զինված ուժերը կուժեղանան: Պատգամավորը հավելեց, որ այն երիտասարդները, որ չեն ուզում ծառայել բանակում, մինչեւ 18 տարեկանը լրանալը լքում են Հայաստանը եւ չեն կատարում իրենց պարտքը, 27 տարեկանը լրանալուց հետո վերադառնում են, վճարում են 3,6 մլն դրամ եւ չեն ծառայում:

«Մենք սրանով ՀՀ ենք վերադարձնելու այն քաղաքացիներին, որոնք  ուզում են գալ, բայց բանակում ծառայելու կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարով պայմանավորված չեն գալիս»:

Դիտարկմանը, որ հարուստները հեշտությամբ այդ փողը կտան եւ կազատվեն զինծառայությունից, արդյունքում բանակը կհամալրվի աղքատ ընտանիքների տղաներով, Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ունեն այդ 10 մլն դրամը եւ ուզում են վերադառնալ Հայաստան. «Ես ուզում եմ նրանց տալ այդ հնարավորությունը, այլապես նրանք այդ քայլին չեն դիմում:

Հայաստանում ապրող մարդիկ նույնպես զինծառայությունից խուսափելու համար մեկնում են Հայաստանից, սրանով հնարավորություն է տրվում, որ նրանք չհեռանան Հայաստանից: Մենք տալիս ենք հնարավորություն, որ չլքեն հայրենիքը՝ տանելով իրենց միջոցները, ընկերներին, հարազատներին:

Այն մարդկանց, որոնք ասում են, որ դեմ են այս նախագծին, ես հարց եմ տալիս՝ իսկ դեմ կլինեի՞ք, եթե օրինակ, արագացված ծառայությունը լիներ մեկ տարի, եւ վճարեին 50 մլն դրամ»:

Նա խոստովանեց, որ դեռեւս պաշտպանության նախարարի հետ այս թեմայով զրույց չի ունեցել:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում