Ասեցին՝ դիմում գրեմ ու 10 աշխատանքային օրից կասեն գումարը կարողանում են հետ վերադարձնել, թե չէ։ Այսինքն՝ իրենց համար նորմալ տարբերակ է, որ կարող է նաև հետ չվերադարձնեն իրենց համակարգի միջոցով գողացված գումարը։ Խորհուրդ տվեցին ոստիկանություն դիմել։ Ոստիկանությունում եղածը ավելի լավ է չպատմեմ։ Իդրամի փոխանցումների մեջ երևում է, որ գումարը փոխանցվել է «Վարազդատ Դավթյան» անունով մարդու իդրամ-ի հաշվին։

Այսօր իմացա, որ մենակ ինձնից չի, որ գումար են գողացել։ Վահե Ավագյանի քարտից էլ նույն ձևով ամբողջ գումարն են տարել։ Ու էս ամեն ինչի մասին Idram Payment System-ի կողմից ոչ մի հայտարարություն չկա։ Իրենց վերաբերմունքից ավելի շատ քցոցիի տպավորություն է։

Հենց նոր էլ զանգեցի, զանգի սկզբում համոզում էր, որ իրենց համակարգը անթերի է, որ հաստատ բանկային քարտի տվյալներն են կոտրել (էս ամեն ինչը ասում էր առանց իմանալու որևէ մանրամասն, առանց նույնիսկ անունս հարցնելու)։

Երբ ասեցի, որ երկու տարբեր բանկային քարտերի ինֆորմացիան գողանալը պրակտիկորեն հնարավոր չէր, բացի այդ, դեպքը միայն իմ հետ չէ, որ պատահել է, այսինքն ավելի մեծ է հավանականությունը, որ իդրամի համակարգը ունի անվտանգության խնդիրներ, շատ վստահ ձայնով պատասխանեց, որ իրենք միշտ թարմացնում են ու հնարավոր չէ, որ իդրամի համակարգը ունենա անվտանգության խնդիրներ։ Էսքանից հետո իրենք հրաժարվում են հայտարարություն տարածել, որ ունեն անվտանգության խդնիրներ, որպեսզի մյուս հաճախորդները իմանան դրա մասին ու իրենց քարտերը չկցեն իդրամին։

Ըստ իրենց աշխատանքային սկզբունքների, օպերատորից բացի ոչ մեկ հեռախոսով չի խոսում։ 10 աշխատանքային օրից իրենք գրավոր պատասխան կտան։ Ու որ էտ ընթացքում այլ մարդկանցից էլ կարող է գումար հափշտակեն, իրենց ընդհանրապես չի հետաքրքրում։

Մի օգտվեք իդրամից (համենայնդպես հիմա), առավել ևս քարտ մի կցեք»։