Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գոր­ծըն­թաց՝ հա­մա­ձայ­նեց­ված թեկ­նա­ծուի շուրջ.հե­ռան­կա­րա­յին կա­րող է լի­նել Մա­յի­լյան-Ղուլյան ա­լյան­սը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախում գարնան սկզբին սպասվելիք ընտրությունները որոշակիության փուլ են մտնում։ Քաղաքական ուժերը և հիմնական դերակատարներն արդեն ուրվագծվել են։ 

Դժվար թե շատ մեծ անակնկալներ լինեն, թեպետ ոչինչ չի բացառվում։ 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ադրադառնալով Արցախում սպասվելիք ընտրություններին, առկա վերադասավորումներին։ 

«Սպասվելիք ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ և՛ նախագահական, և՛ ԱԺ ընտրությունները նույն օրն են անցկացվելու։ 

Արցախի Սահմանադրությունից բխող այդ առանձնահատկությունն իր խաղի կանոններն ու հնարավորություններն է ընձեռում քաղաքական ուժերին և անհատներին՝ թե՛ մանևրելու, թե՛ իրենց մարտավարությունն ընտրելու տեսանկյունից։ 

Առանձնահատուկ էր նաև այն, որ ընտրությունների շուրջ մրցավազքը բավականին վաղուց էր սկսվել, ինչի պարագայում ռիթմը պահելն ու այն չկորցնելը բարդ խնդիր է։ 

Ինչևէ, այս պահի դրությամբ արդեն ուրվագծվել է, թե ովքեր են մասնակցելու ընտրություններին։ 

Թեկնածուները քաղաքական, անգամ հասարակական տարբեր շերտեր են ներկայացնում։ 

Պարզ է, որ ընտրություններին մասնակցելու է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ սա չի նշանակում, թե ալյանսները բացառվում են։ 

«Ամենակարևոր ինտրիգներից մեկը գուցե նաև այն է, թե, ի վերջո, ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, որն անընդհատ բանակցությունների մեջ է և փորձում է հանդես գալ համաձայնեցված թեկնածուով։ Եվ, կարծես, չեն պնդում, որ անպայման դաշնակցության թեկնածուն լինի։ 

Նշվածին զուգահեռ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ամեն դեպքում միայնակ է գնալու, և մերժում է ցանկացած ալյանս։ 

Միգուցե նման վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա կարծում է, թե ունի Հայաստանի այսօրվա իշխանությունների աջակցությունը։ 

Այդուհանդերձ, պարզ է, որ հայաստանյան իշխանություններն ամեն դեպքում փորձելու են ունենալ իրենց նախընտրելի թեկնածուն՝ անկախ նրանից, թե ինչ կհայտարարվի պաշտոնական մակարդակով։ 

Ընտրություններում հայաստանյան իշխանությունների մասնակցության չափը տեխնոլոգիաների, գործիքակազմի խնդիր է, բայց մի բան պարզ է՝ կցանկանան, որ Արցախում իրենց համար կոմֆորտային նոր իշխանություն լինի։ 

Առավել ևս, որ հայաստանյան իշխանությունները, կարծես, բավականին ամբիցիաներ ունեն Արցախում իրենց ազդեցությունը մեծացնելու առումով։

 Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտնի հայտարարությունը, ըստ իս, ուներ նաև այն մեսիջը, ըստ որի, այնուամենայնիվ, շատ բան որոշվելու է Հայաստանից»,-նշեց Վ. Հակոբյանը՝ նկատելով, որ թեև երկար ժամանակ համարվում էր, որ Արայիկ Հարությունյանն է լինելու հայաստանյան իշխանությունների նախընտրելի թեկնածուն, բայց վերջին երկու ամիսներին երևանյան թեկնածուի հավակնությունների մասին խոսակցություններ սկսվեցին նաև Մասիս Մայիլյանի շուրջ։ 

«Շատ դեպքերում նրան ասոցացնում են հայաստանյան իշխանության միայն մի թևի հետ՝ նկատի ունենալով այն, որ նրա լոբբինգով զբաղվում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը համարվում է սորոսյան թևի ներկայացուցիչ։ 

Հարց է, թե Ա. Գրիգորյանը որքանո՞վ կարող է ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական իշխանության նախապատվությունների վրա։ 

Մեղմ ասած, մի քիչ կասկածում եմ այդ ազդեցությունն ունենալու առումով։

 Բացի այդ, չէի ասի, որ եթե ինչ-որ մեկը ներկայանում է որպես հայաստանյան իշխանությունների պրոտեժե, ապա այդ հանգամանքն այսօրվա Արցախում ամենաորոշիչ գործոնն է լինելու»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանգամանքը միանշանակ չի ընկալվում այնտեղի ընտրազանգվածի կողմից։ 

Անդրադառնալով վերադասավորումներին՝ նա շեշտեց. 

«Արցախում կա թեկնածու՝ գեներալ Վիտալի Բալասանյանը, որը հանդես է գալիս արմատական ընդդիմադիր դիրքորոշումներով, և կա Ա. Ղուլյանի դիրքավորումը, որը, ըստ էության, չափավոր կենտրոնամետ ընտրազանգվածն է ներկայացնում։ 

Այսինքն, որ հայաստանյան իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ լինեն, բայց, միևնույն ժամանակ, ամբողջովին կախյալ վիճակում չլինեն հայաստանյան իշխանությունների կարծիքից կամ տրամադրություններից։ 

Չի բացառվում, որ նա աջակցություն կստանա ոչ միայն արցախյան հասարակության այն հատվածից, որը դեմ է և՛ ծայրահեղ ռադիկալիզմին, և՛ ծայրահեղ կախվածությանը, այլև ռազմաքաղաքական էլիտայի այն մասի ներկայացուցիչներից, որոնք կայունության կողմնակիցն են։ 

Փաստ է, որ Արայիկ Հարությունյանն ունի բավականին լուրջ թե՛ ֆինանսական, թե՛ կառուցվածքային ռեսուրսներ։ Եվ եթե անգամ համարենք, որ թե՛ Ա. Հարությունյանը, թե՛ Մ. Մայիլյանը հայաստանյան իշխանությունների ֆավորիտներն են, պարզ է, որ այս պարագայում հայաստանյան իշխանությունները փորձելու են միացնել թեկնածուներին։ 

Բայց դա, թերևս, ծանր հեռանկարներ կարող է ունենալ, որովհետև նրանցից ոչ ոք, կարծես թե, պատրաստ չէ զիջել նախագահի թեկնածուի մասով ունեցած հավակնությունները։ 

Այս պարագայում, կարծես, բավականին հետաքրքիր գործընթացներ կան Արցախում, որովհետև բոլորը հասկանում են, որ համաձայնեցված թեկնածուով հանդես գալը, մանավանդ՝ Աշոտ Ղուլյան-Մասիս Մայիլյան ալյանսը կարող է բավականին մրցունակ լինել և բավականին մրցակցային դարձնել ընտրությունները։ 

Որքանով հասկանում եմ, ՀՅԴ-ն ևս աշխատում է, որպեսզի միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունն ընձեռվի»։ 

Քաղտեխնոլոգը միաժամանակ շեշտեց, որ շատ հանգամանքներ կախված են լինելու Մասիս Մայիլ յանի դիրքորոշումից. «Նաև ճիշտ հաշվարկից, թե իր ռեսուրսները որքանո՞վ են բավականացնում միայնակ աշխատելու համար։ 

Ընդհանուր առմամբ, Արցախում հիմա կա գործընթաց՝ համաձայնեցված թեկնածուի շուրջ։ 

Եվ այս տեսակետից բավականին հեռանկարային կարող է լինել Մասիս Մայիլյան-Աշոտ Ղուլյան ալ յանսը։ 

Երկուսն էլ ընկալվում են որպես բավականին փորձված քաղաքական գործիչներ, որոնք որևէ քրեաօլիգարխիկ կամ կոռուպցիոն դեպքերի մեջ երբևիցե ներգրավված չեն եղել։ 

Այս տեսանկյունից իրենք բավականին հավասար ստարտային հնարավորություններ ունեն։ Իսկ եթե միանում է նաև ՀՅԴ-ն, ապա թեկնածուները ուժեղանում են նաև ինստիտուցիոնալ առումով»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ