Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հեռուստամարաթոնը՝ վստա­հու­թյան մա­կար­դա­կի ցու­ցիչ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Անցած տարի խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե իրենք ստանան ժողովրդի մեծամասնության քվեն, ապա երկրի համար շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնցից ամենակարևորը լինելու են ներդրումների հոսքը, տնտեսության զարգացումը և սփյուռքից ներգաղթը դեպի Հայաստան։ 

Փաշինյանը մեծ կարևորություն էր տալիս նաև սփյուռքի կողմից Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը։ 

Թերևս դրանով էր պայմանավորված, որ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին Փաշինյանը նշանակեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում։ 

Փաշինյանը խնդիրներ էր տեսնում նաև այն հարցում, թե տարբեր պատճառներով պայմանավորված շատ սփյուռքահայեր պասիվ են Հայաստանում գումարներ ներդնելու և տնտեսական գործունեություն իրականացնելու հարցում, դրա համար էլ նա մեկընդմեջ սփյուռքահայերին դիմում էր կոչերով, թե գան հայրենիք և իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում։ 

Հենց այդ մոտեցմամբ էր պայմանավորված, որ Փաշինյանը փորձեց ստանալ, օրինակ՝ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանի հավաստիացումը, թե տուն կգնի Հայաստանում։ 

Բացի այդ, որպեսզի սփյուռքահայերին ցույց տրվի, թե հայրենիքին իրենց կողմից փոխանցված գումարներն օգտագործվելու են ըստ անհրաժեշտության, բարձրացվել է վերահսկողությունը և թույլ չեն տրվելու չարաշահումներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված քրեական գործեր հարուցվեցին։ 

Այդ ամենից հետո մամուլում անգամ տեսանյութեր ներկայացվեցին, թե այսինչ կամ այնինչ գործարարը իշխանափոխությունից հետո մեծ-մեծ ծրագրեր է իրականացնելու Հայաստանում, գործարաններ է կառուցելու և այլն։ 

Սակայն չնայած կառավարության՝ մեր երկրում ստեղծված նոր գրավիչ միջավայրը սփյուռքահայերին ներկայացնելու ջանքերին, սփյուռքահայերի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրության մեծացում չկա։ 

Սփյուռքահայերի կողմից Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ վստահության մակարդակի և սփյուռքի ներկայացուցիչների հետ նրանց կատարած աշխատանքի որոշակի ցուցիչ կարող են դիտարկվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա «Հեռուստամարաթոնի» արդյունքները։ 

Եթե անցած տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հեռուստամարաթոն2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար, ապա սպասվում էր, որ այս տարի, հաշվի առնելով, որ իշխանությունը լիովին ստանձնել է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, սփյուռքահայերի վստահության մակարդակը ավելի բարձր պետք է լինի, իսկ հանգանակված գումարի չափը անհամեմատ մեծ պետք է լինի նախորդ տարիներին հանգանակված գումարներից։ 

Սակայն ի հեճուկս սպասումներին՝ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվեց շուրջ 10 մլն դոլար՝ ըստ էության ավելի քիչ գումար, քան նախորդ տարիներին։ 

Համեմատության համար կարող ենք նշել, որ նույնիսկ 2016 թվականին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ 15 մլն դոլարը գերազանցող հանգանակություններ էին արվել։ 

Այս տարվա հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությանը դեռևս չի հաջողվում ճիշտ օգտագործել համայն հայության ներուժը, որի արդյունքում հնարավոր է Հայաստանում և Արցախում հսկայական աշխատանք ծավալել։ 

Իսկ Փաշինյանը գործնական հարթության վրա սփյուռքահայության հետ աշխատելու և նրանց շահագրգռելու փոխարեն բավարարվում է միայն հավաստիացումներով և պաթետիկ ճառերով։ 

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը, հեռուստամարաթոնի ժամանակ տեսնելով, որ սփյուռքահայության կողմից առանձնահատուկ ակտիվություն չկա, մարտահրավեր նետեց Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին ու Ալեքսիս Օհանյանին։

 Այնինչ, եթե իրոք ներկայիս իշխանությունները շատ բարձր վստահության պաշար ունենային սփյուռքում, սփյուռքահայերի հայտնի ներկայացուցիչներին մարտահրավեր նետելու կարիք չէր լինի, նրանք իրենց կամքով կներկայանային հեռուստամարաթոնին և իրենց աջակցությունը կհայտնեին վարչապետին։ 

Եվ այս համատեքստում շատ զարմանալի է, թե ինչպե՞ս է Փաշինյանն առաջարկում համահայկական բյուջե ստեղծել, երբ չի կարողանում առանց մարտահրավեր նետելու և լրացուցիչ հավաստիացումների արժանանալ սփյուռքահայերի վստահությանը:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերին