ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հայհեղկոմը խնդրել է Կարմիր բանակի օգնությունը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1808 -գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը, վերացնում է պաշարումը։
1815 –ծնվել է գրական-հասարակական գործիչ Սերվիչե-Սերովբե Վիչենյանը:
1823– վախճանվել է ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:
1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:
1859 –վախճանվել է արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։
1920 - Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչել է որպես Հայաստանի մաս։
1920- Հայհեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել Կարմիր բանակի օգնությունը։
- Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայհեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևել յան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։
1933 - ամբողջ կարողությամբ շարք է մտել Ձորագէսը։
1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
1960 - վախճանվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:
1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
1985– վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:
1991 - վախճանվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։
2004- հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել Իրան – Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը, և շահագործման է հանձնվել Ագարակ –Շինուհայր էլեկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը:
2006-Արգենտինայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով ապրիլի 24-ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության եւ հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:
2007-սկսել է գործել Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:
2010-Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:
ԱՇԽԱՐՀ
1609 —Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:
1700 —տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև: 1
825– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլ յամ Բուգրոն:
1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:
1853– Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական Կայսրության և Սարդինյան Թագավորության միջև, որը հանդիսանում է Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
1872– Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:
1874– ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
1876 —Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:
1912 —արտիստական «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:
1931 —Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Ձերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:
1939– սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը:
1954 —ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոջեսը վիրավորվել է մետեորիտի կտորից, սա աշխարհում արտերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքն է:
1965– ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:
1982 —թողարկվել է Մայքլ Ջեքսոնի՝ երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:
2009 - վախճանվել է հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր:
2013– վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:
2015 - վախճանվել է ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:
Կամո Խաչիկյան