Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վազգեն Օվյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

* * *

Նկարեցի լեռներ 

Ու լեռներին կակաչ, 

Եվ գագաթներ ձյունե, 

Աղբյուրների կարկաչ. 

Հայրս նայեց երկար 

Ու գլուխը կախեց. -

 Թթի ծառը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի արտեր 

Ու հնձաններ հուռթի, 

Հազարագույն վարդեր, 

Հրաշք ծառը թթի. 

Մայրս նայեց դժկամ 

Ու ժպիտը պաղ էր.

 - Մռավ սարը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Մռավ՝ 

Արևն ուսին թիկնած, 

Նկարեցի Քիրսը՝ 

Այգաբացից շիկնած. 

Հորեղբայրս եկավ

Նայեց, աչքում ծաղր էր.

 - Մեր Թարթառը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։ 

Նկարեցի Թարթառ 

Ու քարակերտ ձորեր, 

Շուրջը զմրուխտ անտառ, 

Արտույտներ ու լորեր. 

Եվ տատս այս անգամ 

Հոնքը դարձրեց աղեղ. 

- Գանձասարը չկա, 

Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Ես հասկացա մի բան, 

Ղարաբաղ իմ անգին, 

Փոքր ես դու, սակայն 

Մե՜ծ է, մեծ քո ոգին. 

Որ մաճառդ մնա 

Ազնիվ գինու մաճառ, 

Արծիվներդ՝ արծիվ, 

Տաճարներդ՝ տաճար. 

Օ՜, տուր ինձ՝ նվաստիս, 

Ռաֆայելի վրձին 

Ու Սարյանի հանճար։

 

* * *

Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ, 

Վանքեր նկարիր ու բերդեր անառ, 

Լեռները դարձրու հավերժի արձան, 

Գետերը՝ զնգուն տավիղների լար։ 

Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր, 

Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ, 

Արծիվներ՝ թառած լեռան կատարին, 

Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։ 

Մաշտոցյան անմահ գիրը նկարիր, 

Պատմությունը մեր՝ գրված այդ գրով, 

Որ անզոր էին ջնջել սրտերիցԱշխարհակործան յաթաղաններով։ 

Եվ ծռությունը նկարիր նաև 

Ու մերկությունը ծռված աշխարհի, 

Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել 

Այս պատմությունը երկերեսանի։ 

Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝ 

Տրորված օտար կրունկների տակ, 

Ոգին նկարիր Մելիք Ավանի 

Ու մեր լինելու ձգտումը արդար։ 

Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք, 

Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,

Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք, 

Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։ 

Որ մենք ենք ահա ու մեր լեռները, 

Մեր Գանձասարը, վանքը Ամարաս, 

Բաց են միշտ էլ մեր սրտի դռները, 

Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։ 

Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ, 

Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր, 

Մեր կամքը դարձրու հավերժի արձան, 

Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։

ՀՈՒԴԱՅԻՆ

Դու ատում ես այն, ինչ հայկական է, 

Մեսրոպագիր է ու մեսրոպատառ, 

Քո դեմ մեր հայոց երգը ական է 

Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։ 

Դու մտագարի ահեղ մոլուցքով 

Ոտնահարում ես իրավունքը մեր, 

Եվ Ներոնի պես խենթ ու կամակոր

Մեզ ստիպում ես քեզ ծափահարել։ 

Այնքան լկտի ես՝ քո թթված թանը 

Արդար յուղի տեղ շուկա ես հանել, 

Եվ մեզ խաբել ես ուզում մեր տանը, 

Դու ցանկանում ես մեզնից մեզ վանել։

 Նյութում ես մեր դեմ դավեր նորանոր, 

Բարուն դարձնում չար, չարին՝ բարի, 

Եվ ընտրելով քեզ արդար դատավոր, 

Մեր բախտի հացն ես դնում նժարին։ 

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից 

Եվ ովքեր են քո դատը պաշտպանում, 

Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից, 

Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։ 

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան 

Քո նախորդները անբարիշտ ու չար, 

Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք, 

Դու հայրենադավ փառամոլ լաչառ։

 

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են