ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

ԵՄ վեց երկրներ միացել են Իրանի հետ վճարային մեխանիզմին՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները

Past.am

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ողջունել են Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի եւ Շվեդիայի միացումը INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարային մեխանիզմին, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով երկրների համատեղ հայտարարությանը:

 

Վեց երկրներ միացել են վճարային այդ համակարգին, որը թույլ է տալիս առեւտրով զբաղվել Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները:

 

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) դուրս գալու մասին եւ պատժամիջոցներ էր սահմանել Իրանի դեմ, այնուհետեւ խստացրել դրանք: Այդ ֆոնին Թեհրանը սկսել էր հրաժարվել միջուկային գործարքում իր պարտավորություններից:

 

2019 թվականի հունվարին Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ստեղծել են INSTEX-ը, ամռանը նրանք սկսել են կիրառել այդ մեխանիզմը սկզբում միայն հումանիտար կարիքները հոգալու համար:

 

website by Sargssyan