Թուրինում շուրջ 10 000 մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիայի Թուրին քաղաքում դեկտեմբերի 1-ին մոտ 10 000 բնակիչ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած անգլիական ավիառումբի վնասազերծման աշխատանքների պատճառով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրինի քաղաքապետարանին, ռումբի պայթուցիչներից մեկը վնասված է, ինչը բարդացնում է վնասազերծման ընթացքը:
Նշվում է նաև, որ արկի հայտնաբերման վայրի մոտ երկու վտանգավոր գոտի է սահմանվել՝ 300 մետր շառավղող կարմիր գոտի, որի բնակիչները հեռացել են տներից, և դեղին գոտի, որի տարածքում բնակվողներին չի կարելի է դուրս գալ տներից:
Վնասազերծման աշխատանքներն, ընդհանուր առմամբ, անհարմարություն են պատճառել շուրջ 50 000 բնակչի:
Բացի այդ, Թուրինի իշխանությունները պակել են օդային տարածքը և սահմանափակել հասարակական տրանսպորտի և գնացքների երթևեկությունը: