ԱՄՆ-ում տղամարդը զոհվել է՝ հայտնվելով իր տանը սեփական ական-ծուղակի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում 65-ամյա տղամարդը զոհվել է՝ հայտնվելով իր տանը սեփական ական-ծուղակ-ի մեջ, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ ծուղակը կառուցվել էր հնարավոր ներխուժումից տունը պաշտպանելու համար:
Տան սեփականատիրոջ ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին, որ դուռը կառուցված էր այնպես, որ դրանից վտանգի դեպքում հնարավոր լիներ կրակել:
Ինքը՝ տան սեփականատեր Ռոնալդ Սիրը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն մահացել էր ստացված վնասվածքների հետեւանքով:
Ոստիկանությունում հայտնել են, որ բնակելի տան մեջ ական-ծուղակի առկայությունը բավականին արտասովոր երեւույթ է, դեռ ավելին, անօրինական է:
Հետաքրքրական է, որ Սիրը զանգահարել էր Նյու Բրունսվիկ շրջանի կանադական ոստիկանություն, քանի որ նրա տունը գտնվում է ԱՄՆ Կանադա սահմանին:
Իրավապահ մարմինների կարծիքով՝ տղամարդը պատահաբար էր հայտնվել սեփական ծուղակի մեջ: