ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ավերիչ երկրաշարժից տուժած Ալբանիան դիմել է աշխարհին օգնության համար

 

 

Կիրակի Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ դիմել է միջազգային հանրությանը ֆինանսական եւ փորձագիտական օգնության նպատակով ավերիչ երկրաշարժի հետեւանքներից երկիրը դուրս բերելու համար, հաղորդում է Associated Press-ը:

 

Ռաման նշել է, որ երկրի կառավարությունը զբաղվում է բյուջեի բաշխմամբ ծագած ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն երկիրն ունի նաեւ միջազգային օգնության կարիքը:

 

 

«Հնարավոր չէ հաղթահարել ճգնաժամը միայնակ»,-նշել է Ռաման կառավարության խորհրդակցության ժամանակ:

 

Գործակալությունը նշում է, որ շաբաթ երեկոյան Ալբանիայի վարչապետը հանդիպել է մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներառյալ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ճապոնիայի ներկայացուցիչներին, եւ օգնություն է հայցել նրանցից:

 

Հիշեցնենք, որ երեքշաբթի Ալբանիայի Ադրիատիկ ափի տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 51, վիրավորվել 3 000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ դարձել է անօթեւան:

 

 

 

 

website by Sargssyan