Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կորոնավիրուսից մահացած 59-ամյա տղամարդը չի ունեց... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 9-ը Գրքասերների համաշխարհային օրն է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ախալքալաքում տեղի է ունեցել սպանություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մահացած ծառերի շնչող բները. լոռեցի Արարատի յուրօրինակ արվեստանոցը Ուշադրություն. բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են երկրից մեկնել… 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել «Եվս մի հեքիաթ, որը վերածվեց ողբերգության». Եվս մեկ հարսանիք Բեյրութում՝ պայթյունի ժամանակ Հսկայական ավազահողմը պատել է քաղաքը Բրազիլիայում սուգ է հայտարարվել կորոնավիրուսի հետեւանքով հարյուր հազարավոր զոհերի հիշատակին Շատերը չեն էլ իմանա, որ կորոնավիրուսով վարակված են եղել 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը 11 մարդ է զոհվել Չեխիայում բազմաբնակարանային շենքում հրդեհի հետեւանքով ԱՄՆ նախագահի թեկնածուին չղջիկ է խայթել Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի Եթե զգում եք սա…ուրեմն վարակված եք կորոնավիրուսով․ գլխավոր ախտանշանները բացահայտված են Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Արմավիրի Արտաշար գյուղից էր, հենց այսօր կդառնար 21 տարեկան

Past.am

Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած  ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր  զորակոչվել այս տարվա հունվար ամսին:

«Արթուրին տատն ու պապն էին խնամում, նրա ծնողներն ամուսնալուծված էին:Մայրը Մասիսի շրջանում էր ապրում, մենք նրանից տեղեկություն չունեինք ընդհանրապես, հայրն էլ ամուսնացած էր, արտասահմանում է ապրում: Ինքը միառժամանակ մոր մոտ է ապրել, հետո տատն ու պապը բերեցին իրենց մոտ: Հոր կողմից մի եղբայր ունի, իսկ մայրն ամուսնացած չի: Շատ հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչ է եղել, դեպքը ոնց է եղել, դեռ չգիտենք»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Արցախի բանակում ունենք զոհ եւ վիրավոր

website by Sargssyan