Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների ար... ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 01.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Պարետը նոր որոշում է ստորագրել՝ սահմանափակումների մասին Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ «Սա երազանքի իրականացում էր». Մաշա Մնջոյանը՝ ավստրալիական «Ձայնը» նախագծում իր ելույթի, ժյուրիի ոգեւորիչ արձագանքի ու Սոնայի էմոցիաների մասին Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ Անի Երանյանի նոր լուսանկարն ու հետաքրքիր մեկնաբանությունը Համագործակցելու սովետահպատակի բարդույթի, համատարած հետազոտությունների անհրաժեշտության և վարչապետի ապաքինմամբ ազդարարվելիք նահանջի մասին Կաթողիկոսը նոր նշանակումներ է արել Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը «Պատկերացրեք՝ երդմնակալության խնջույքին վարչապետը արդեն վարակված է եղել. քանի զինվորական է մտել զորամասեր» Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է Էդմոն Մարուքյանն առաջարկում է օնլայն ցույց անցկացնել՝ գույքահարկի բեռն ավելացնելու դեմ

ՀՀ-ում արտադրված ոսկեգործական արտադրանքը հայաստանյան հարգադրոշմամբ կարող է շրջանառվել ԵՏՄ շուկաներում. նախարար

Past.am

Մենք Եվրոպա դուրս գալու որեւէ խոչնդոտ չունենք. Նաեւ ԵՏՄ տարածքում ունենք ազատ, առանց տուրքերի շրջանառություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Աբովյան քաղաքում «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի պոշտոնական բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

 

Նրա խոսքով, ոսկեգործության ոլորտում ունենք շատ առաջընթաց քայլ, որ վերջին ամիսների համագործակցության արդյունք է. «ԵՏՄ երկրների միջեւ ստորագրվել է հարգադրոշմումը փոխադարձաբար ճանաչելու համաձայնագիր, որը շուտով կվավերացվի բոլոր ազգային իշխանությունների կողմից: Անմիջապես հետո Հայաստանում արտադրված ոսկեգործական արտադրանքը հայաստանյան հարգադրոշմամբ կարող է շրջանառվել ԵՏՄ շուկաներում»,-ասաց նախարարը;

 

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կկարողանա ադամանդագործության ոլորտում վերականգնել իր ունեցած դիրքերը. «Ընդամենը 1,5 տարի առաջ, երբ այս ծրագրի հեղինակները խոսում էին, որ Հայաստանում պետք է հիմնեն ոլորտում խոշորագույն ձեռնարկությունը, կարող էր թվալ անիրականանալի, բայց այն, որ այս կարճ ժամանակում ականատեսն ենք այս գործարանի բացման եւ ծավալուն արտադրության սկզբի, մեզ ասում է, որ ոչինչ չկա, որ չկարողանանք այդ բնագավառում»:

 

Նախարարն անդրադարձավ նաեւ բիզնես վարկերի ավելացմանը՝ նշելով. «Տնտեսական ակտիվությունն է, որ մղում է ֆինանսական հատվածին: Այսինքն այն, որ մեր արտադրողները ձեռք են բերում նոր շուկաներ: Այս տարի  10 ամիսներին ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7,1 տոկոսի աճ: Դրանք հենց այն շարժիչներն են, որ ֆինանսական միջնորդության համար նպաստավոր պայմաններ են ստեղծել9 ամսում ֆինանսական միջնորդությունները 20 տոկոսից ավելի աճ են ունեցել ՀՆԱ-ում»:

 

website by Sargssyan