Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց. Եղանակը Հայաստանում
ОБЩЕСТВО
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը և 5-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 2-ի ցերեկը, 5-ին սպասվում են տեղումներ, 3-4-ը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +7+9:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Լոռիում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +3+6,
Տավուշում գիշերը՝ +0-5, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +2+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+9,
Արարատում գիշերը՝ +0-3, ցերեկը՝ +7+9,
Արմավիրում գիշերը՝ +0-3, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7+9,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +0+3, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+143,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +0-3, ցերեկը՝ +6+10,
Արցախում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+11 (հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13):