Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբեմն չափից շատ ցուցաբերվող ազնվությունը ստանում է ինքնախոստովանական ցուցմունքի երանգներ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեռ օգոստոսին հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերի մի շարք դրույթներ քննադատությունների և բանավեճերի առիթ էին դարձել։

 Խոսքը «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի մասին է, որտեղ տեղ էր գտել նաև ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը։ 

Սկզբնական տարբերակում առաջարկվում էր հրաժարական տալ՝ պայմանով, որ մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձը և սոցիալական երաշխիքները: 

Դրական գնահատական տալով փաթեթին՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն իրենց կարծիքում մեխանիզմի վերաբերյալ իրենց վերապահումներն էին ներկայացրել՝ շեշտելով նաև դատական համակարգի կայունության պահպանման կարևորության մասին։ 

Այնուհետև արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ լրամշակված փաստաթղթում հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը։

 Մասնավորապես, առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: 

Կառավարությունն ավելի ուշ հավանություն տվեց նախագծին, այն ուղարկեց Ազգային ժողով, որտեղ փաթեթի շուրջ տեղի ունեցած քննարկումները ամենևին հարթ չանցան։ Փաստաբան Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ, սա այն հարցն է, որի պարագայում բոլոր դերակատարների համար ակնհայտ է, թե ինչ է իրականում տեղի ունենում։

 

«Իրականում սա Սահմանադրական դատարանը լուծարելու 71-րդ պլանն է։ 

Այսինքն, սա միջոց է, որ ՍԴ դատավորներին ճանապարհեն տուն և յուրայիններից ՍԴ կազմեն։ Սա գրպանային Սահմանադրական դատարան ունենալու ճանապարհ է։ 

Ես ուղիղ ասեմ, այս պահի դրությամբ մենք պատահաբար չունենք գրպանային ՍԴ։ Իրավիճակն է այդպիսի պատկեր ստեղծել, ըստ որի՝ այսօր ՍԴ-ն գործադիրի կցորդ չէ։ Հիմա գործադիրին և օրվա իշխանությանը դուր չի գալիս այդ վիճակը, և վերոնշյալը պարզապես հերթական փորձն է՝ 70 տապալված փորձերից հետո։ 

Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ հեղինակները չեն էլ փորձում քողարկել կամ թաքցնել իրենց իրական նպատակները։ Եթե նախկին իշխանությունները նմանատիպ քայլեր ձեռնարկելիս փորձում էին ամեն կերպ քողարկել իրական նպատակները, ապա այսօր դա ուղիղ է արվում։ Այսօր արդարադատության նախարարն Ազգային ժողովում ուղիղ ասում է, որ սա արժանապատիվ հեռանալու հնարավորություն է ՍԴ դատավորների համար։ 

Ի՞նչ է ուզում ասել արդարադատության նախարարը։ Նա ուղիղ ասում է՝ ոչ թե գրել ենք այն նպատակով, ինչ նպատակով որ Վենետիկի հանձնաժողովին էինք ներկայացնում, այլ գրել ենք մի նպատակով, որ ձեզ ուղարկենք տուն։ 

Ընդ որում, ուշադրություն դարձնենք արժանապատիվ ձևով հեռանալու ակնարկին։ 

Սա թաքնված սպառնալիք է։ Ի՞նչ է նշանակում արժանապատիվ հեռանալ։

 Այսինքն, եթե չհեռանաք, մենք անարժանապատիվ ձևով ձեզ կհեռացնե՞նք։ 

Կարծում եմ՝ երբեմն չափից շատ ցուցաբերվող ազնվությունը ստանում է ինքնախոստովանական ցուցմունքի երանգներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։ 

Խոսելով նաև նախագծից բխող հետևանքների մասին՝ փաստաբանը նկատեց. «Մեծ հաշվով, մենք ունենալու ենք երկու հնարավոր հետևանք. կա՛մ Սահմանադրական դատարանը կկարողանա մնալ այս տեսքով, որ տեսքով կա, կշարունակի դիմադրել՝ չդառնալով օրվա իշխանության կցորդը, կա՛մ մենք կունենանք կցորդ Սահմանադրական դատարան։ 

Այս ջրբաժանի առաջ ենք կանգնած, որից էլ սկսում են նշված երկու ճանապարհները»։ 

Իսկ այն դիտարկումների վերաբերյալ, թե այսպիսով կլուծվի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, Երվանդ Վարոսյանը վերապահումներ ունի։ 

«Երբ ասում են ճգնաժամ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ 

Երբ ՍԴ-ն չի կատարում իշխանության ցանկացած պատվեր, սա ճգնաժա՞մ է։

 Հակառակը, կարծում եմ, որ իրական Սահմանադրական դատարանը հենց այդպիսին պետք է լինի։ Ճգնաժամ է հակառակ պարագայում, երբ ունենում ենք կցորդ դատական իշխանություն»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով մինչ այս հնչած հայտարարություններին, նախագծերին, դատաիրավական բարեփոխումների խնդրին՝ փաստաբանը շեշտեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, դատական համակարգն իրապես բարեփոխելու ցանկություն, նպատակ և ծրագիր չի տեսնում։

«Այդ բոլոր խոսակցությունները՝ սկսած անցումային արդարադատությունից մինչև վեթթինգ, պարբերաբար ծնվում էին այն ժամանակ, երբ դատական համակարգին կամ առանձին դատավորներին սպառնալու անհրաժեշտություն է առաջանում։ Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում։ 

Ես կրկին տեսնում եմ միտում, ըստ որի՝ իշխանությունն ուզում է ցույց տալ հետևյալը. մասնավորապես՝ «դուք պետք է կայացնեք այն որոշումը, որն ինձ հաճելի է, եթե չեք կայացնում այն որոշումը, որն ինձ հաճելի է, ես ջղայնանում եմ։ 

Սկսում եմ ասել, որ չպետք է լինի դատավոր, որն իմ ասածը չպետք է կատարի, ես սկսում եմ արգելափակել ձեր դռները, ձեր նկատմամբ քրեական հետապնդումներ, ֆեյքային հարձակումներ եմ սկսում, մեդիա դաշտում ձեզ վարկաբեկելուն ուղղված պատվերներ եմ սկսում»։ 

Այս ամենն է իրականացվում, և այդ համատեքստում ես այլ բան ուղղակի չեմ տեսնում։ Առաջին հերթին ունենք պահի խնդիր։ Բացի այդ, ունենք հասարակության մի ստվար զանգվածի մոտ աշխատանք ցույց տալու ցանկություն, որպեսզի ինչ-որ մեկը հավատա, որ ինչ-որ բան փոխվում է կամ ինչ-որ բան փոխելու ցանկություն կա»,-ընդգծեց Ե. Վարոսյանը։

 Խոսելով նաև հանրության անունից հանդես գալու, «հանրության պահանջը» և «հանրության վստահությունը չվայելելը» որպես հիմնավորումներ ներկայացնելու մասին, փաստաբանը նկատեց. 

«Նախ՝ ինձ համար անհասկանալի են այն մարդիկ, որոնք հանդես են գալիս հանրության անունից։ Ինչո՞ւ է իրենց թվում, որ իրենք գիտեն հանրային բոլոր պահանջները, և հանրությունն էլ իր անունից հանդես գալու համար իրենց, այսպես ասած, լիազորագիր է տվել։ 

Երկրորդ՝ դատական իշխանությանը չի կարելի մոտենալ նույն կերպ, ինչպես իշխանության մյուս ճյուղերին։

 Այսինքն, դատական իշխանությունը չի ծնվում, այսպես ասած, ամբոխի իշխանությունից, չի ծնվում անգամ ժողովրդի իշխանությունից կամ կամարտահայտությունից։ 

Այդ համատեքստում հանրային վստահության «առկայության-չառկայության» դիսկուրսը ևս ամբոխավարություն է։ 

Դրանք ինքնին պոպուլիզմի դրսևորումներ են, որոնք ոչ մի հստակ և իրական հիմնավորումներ չունեն։ Դատական համակարգը առաջին հերթին չպետք է ձգտի դուր գալ հանրությանը կամ կատարել հանրային պահանջը։ 

Դատական համակարգը պետք է լինի բոլորից անկախ, այդ թվում՝ նաև հանրությունից։ Դատական համակարգը միայն օրենքին պետք է ենթարկվի։

 Եթե մենք ունենանք նման դատական համակարգ, մեզ մոտ ամեն ինչ նորմալ կլինի»։ Նրա դիտարկմամբ, եթե դատական համակարգի քննադատներն այդ տեսանկյունից խոսեին, իրավիճակն այլ կլիներ. 

«Օրինակ՝ ասեին՝ տեսե՛ք, դատարանն օրենքին չի ծառայում, դատարանը կոռումպացված է, դատարանը կատարում է իշխանության պատվերը, դատարանը ենթակա է դատախազությանը կամ վախենում է դատախազությունից։ 

Եթե օրվա իշխանությունը որպես քննադատության փաստարկ այս հանգամանքները նշեր, ես էլի հույս կունենայի, որ նրանք ցանկանում են ռեֆորմները ճիշտ ուղղությամբ տանել։ 

Բայց երբ այդ ամենը չի նշվում, այլ ասվում է՝ դուք հանրային վստահություն չունեք, իսկ ասողը ենթադրում է, որ հանրային վստահությունն իր սեփական վստահությունն է, ես այստեղ ուղիղ հասկանում եմ, որ նպատակը ոչ թե բարեփոխելը, այլ գրպանային դատարան ունենալն է»։ 

Հաշվի առնելով, որ արդեն միջազգային մի շարք կառույցներ սկսել են որոշակիորեն կոշտ դիտարկումներ անել մի քանի նախաձեռնությունների առումով, Ե. Վարոսյանը նշեց, որ միջազգային կառույցների գնահատականները հետզհետե ավելի խիստ են դառնալու. 

«Հեղափոխական ճանապարհով իշխանություն վերցրած ուժին տրվել էր իրական բարեփոխումներ իրականացնելու կամ իրենց բարի նպատակներն ի ցույց դնելու քարտբլանշ։ Այսօր այդ քարտ-բլանշի ժամանակը արդեն սպառվում է։ 

Մենք կամաց-կամաց կոշտ գնահատականներ կստանանք նաև միջազգային կառույցներից։ Համոզված եմ, որ իրավիճակը գնալով ավելի է վատանալու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրն ընդլայնում է սահմանները Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրերս կալանավորված անձանց «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Ձեռքերը քիչ էին». արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը