Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բնա­պահ­պա­նու­թյան ոլոր­տում հե­տըն­թաց է գրանց­վել.ամ­փո­փե­լով 2019 թվա­կա­նը

Տարին աստիճանաբար մոտենում է ավարտին։ Պետական և հասարակական տարբեր կառույցներ քիչ-քիչ սկսում են ամփոփել տարվա ընթացքում կատարված աշխատանքը, իրենց դիտարկումներն անում ոլորտային առաջընթացի կամ հետընթացի հետ կապված։ «Փաստն» իր գրեթե յուրաքանչյուր համարում անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ հանքարդյունաբերություն, անտառահատումներ, Սևանա լիճ, ՀԷԿ-եր՝ ներկայացնելով պատկան մարմինների, բնապահպանների և տարբեր համայնքների բնակիչների տեսակետները։ Այս նյութի շրջանակներում բնապահպան Սիլվա Ադամյանն անդրադարձել է բնապահպանական մի քանի խնդրի՝ որոշակիորեն ամփոփելով անցնող տարին։ Նա նշում է՝ մի քանի տարի է, ինչ փորձում են ամփոփել և՛ կառավարության, և՛ բնապահպանների, և՛ հանրության նախորդ տարվա աշխատանքը։ «Բոլոր ամփոփումները ցույց են տալիս, որ մանավանդ բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առաջընթաց չունենք»,-ասում է Ադամյանը։ 

Հանքարդյունաբերության ոլորտում՝ առանց պատասխանատվության 

Ամենամեծ ոլորտը, որը շատ լայն արձագանք է ստանում հանրության կողմից և խնդիրներ է առաջացնում կառավարության մոտ, հանքարդյունաբերությունն է։ 

Չնայած նրան, որ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է պատասխանատու հանքարդյունաբերության գրասենյակը, և պետք է ինչ-որ բաներ փոխված լինեին հանքարդյունաբերողների պատասխանատվության մեջ, ցավոք, դա դեռ չենք տեսնում։ 

Չենք տեսնում պատասխանատու վերաբերմունք դեպի շրջակա միջավայրը, հանրությունը, դեպի հանքարդյունաբերությանը՝ որպես բիզնեսի։ Կարող ենք օրինակ բերել տարբեր հանքարդյունաբերողներից՝ Թեղուտի, Ախթալայի հանքավայրերի, Զանգեզուրում տարբեր կոմբինատների գործունեություն և այսպես շարունակ։ 

Չի կարելի խոսել որևէ հանքարդյունաբերողի մասին, որն աշխատում է անթերի և չի աղտոտում շրջակա միջավայրը։ Ի դեպ, ասեմ, որ նման բան չկա նաև աշխարհում, բայց քանի որ Հայաստանում այդ նորմերն այնքան էլ չեն պահպանվում, և այն ամենն, ինչ արտասահմանում արվում է հանքարդյունաբերության պատճառով աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու համար, մեզ մոտ բացակայում է։ 

Ամեն անգամ կառավարությունն ասում է՝ այս տարի այս հանքարդունաբերողն ավելի լավ կաշխատի, որովհետև իրեն պարտադրել ենք, որ մաքրման նոր կայաններ տեղադրի, անի ամեն ինչ և՛ մարդկանց առողջությանը, և՛ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու համար։ 

Բայց, ինչպես տեսնում ենք, իրավիճակը մնում է նույնը՝ շարունակվում է աղտոտումը, տեղի են ունենում վթարներ, որոնք չեն կարողանում ժամանակին կանխարգելել, և վթարն, այսպես, թե, այնպես, հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման։

 Վթարը կանխարգելելու և առհասարակ հանքի շահագործման հարցում պետք է պատասխանատու լինի գործատուն։ 

Բայց այն լծակները, որոնք պետք է կանխարգելեն այս ամենը, գտնվում են կառավարությունում։ 

Դա շրջակա միջավայրի նախարարությունն է և, առավել ևս, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որն իր ստուգումների ընթացքում պետք է հայտնաբերի թերությունները, պարտադրի, որպեսզի հանքարդյունաբերողը դրանք վերացնի։ 

Այն պետք է վերահսկի իրավիճակը, ինչը, սակայն, նրա մոտ չի ստացվում, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Գնում են, ստուգում, տուգանում, գումարները փոխանցվում են պետբյուջե, բայց իրավիճակը դրանից չի փոխվում։ 

Դա վերաբերում է հանքարդյունաբերական բոլոր կենտրոններին։ 

Ուստի ստեղծված իրավիճակը մեզ թույլ է տալիս ասել, որ հանքարդյունաբերության ոլորտում անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության հարցերում ոչ մի առաջընթաց չունենք։ 

Ուզում եմ այստեղ հիշեցնել Ամուլսարի խնդիրը։ 

Նախկինում մեզ հորդորում էին՝ Հայաստանը երկիր է, որը պետք է զարգանա հանքարդյունաբերության հաշվին, նույնը նաև հիմա է շարունակվում։ 

Չնայած ունենք շատ օրինակներ, որոնք ցույց են տալիս լրիվ հակառակը, բայց իրավիճակը չի փոխվում, իսկ պատասխանատու հանքարդյունաբերության գրասենյակն էլ լռում է։ 

Հայաստանի անտառների քանակը տարեցտարի քչանում է 

Ե՛վ միջազգային կազմակերպությունների, և՛ կառավարության կողմից փորձ է կատարվում կասեցնել անտառահատումները, բայց, ինչպես ցույց են տալիս տեսչական մարմնի ստուգումները, ակտիվիստների հրապարակած նյութերը, ցավոք, լծակներ չունենք կանգնեցնելու դրանք։ 

Ե՛վ մամուլը, և՛ կառավարությունը, և՛ տեսչական մարմինը բարձրաձայնում են բազմաթիվ օրինախախտների մասին։ 

Այո՛, այդ մասին խոսվում է, ոմանք տուգանվում են, ինչ-որ մեկը պատասխանատվություն է կրում, բայց չենք կարող ֆիքսել, որ այդ ոլորտում առաջընթաց ունենք, որովհետև այն ակնհայտ չէ, երևում է միայն հետընթացը՝ Հայաստանի անտառների քանակը տարեցտարի քչանում է։ 

Կառավարության այն հորդորը, որ իրենք 10 մլն ծառ են տնկելու, անկեղծ ասած, ինձ հույս չի ներշնչում։ Ինչու ոչ, թող ծառերը տնկեն, հասարակական հատվածն էլ հետամուտ կլինի այդ նախաձեռնությանը, սակայն ակնհայտ է, որ այդքան ծառ տնկել ուղղակի չեն կարող։

Սևանա լճի և գետերի հարցում ևս հետընթաց է գրանցվել

Սևանա լճի վիճակը տարեցտարի վատթարանում է։ Սա կանխատեսում չէ, այլ փաստ, որը տեսնում ենք։ 

Հասարակության ձայնը չլսելու պատճառով տարիներ շարունակ «հրաշալի» գիտնականները Սևանա լճի հանձնաժողովում ստորագրում էին փաստաթուղթ, որ լճից հավել յալ ջրառ իրականացվի։ 

Տարիներ ի վեր կատարված ջրբացթողումները տեսեք, թե ինչ վիճակի հասցրեցին Սևանը։ Գիտնականները հավաստում են՝ լճի ծաղկման գործընթացը կարող է կրկնվել նաև հաջորդ տարի։ Սևանի հարցում էլ հետընթաց ենք գրանցում։ 

Գետերի աղտոտման հարցը ևս մեր գործընկերներն անընդհատ բարձրաձայնում են, հատկապես ՀԷԿ-երի խնդիրները, որոնք օրեցօր շրջակա միջավայրին վնաս են հասցնում, և գետերի այն հատվածներում, որտեղ մեծ քանակությամբ ՀԷԿ-եր են տեղադրված, տեսնում ենք ջրի պակասը, կան գետեր, որոնց հունի մեջ նորմալ ջուր էլ չկա։ 

Այս դեպքում էլ դրական որևէ փոփոխություն չենք տեսնում։ 

Կարմիր գրքում գրանցվող թռչունների, կենդանիների տեսակները Հայաստանում տարեցտարի շատանում են

Կենսաբազմազանության ոլորտում ավելի խայտառակ իրավիճակ է։ 

Այս խնդրին, ավաղ, ավելի քիչ թվով մարդիկ են անդրադառնում։ Կենդանիների որոշ տեսակներ անկում են ապրում, որոշները հեռանում են, որոշներն էլ աղտոտվածության զոհ են դառնում, փոխվում է տեսակային կազմը։ Այս ամենը կապ ունի շրջակա միջավայրի փոփոխության հետ։ Կարմիր գրքում գրանցվող թռչունների, կենդանիների տեսակները Հայաստանում տարեցտարի շատանում են։ Սա պետք է լուրջ ահազանգ լինի։ 

Ընդ որում՝ սա կապված է ոչ միայն անօրինական որսի, այլ շրջակա միջավայրի, ջրային համակարգի և այլ փոփոխությունների հետ։ Այս ամենն անդրադառնում է կենսաբազմազանության վրա։ Դա շղթայական ռեակցիա է։

 Կարևոր է անդրադառնալ նաև հետևյալ խնդրին. Հայաստանում ոմանք կենդանիներին կտրում են բնությունից և իրենց զոհն են դարձնում։ Երևի թե ոչ մի երկրում վայրի կենդանիների հանդեպ նման սպառողական վերաբերմունք չկա, ինչպես Հայաստանում է։ Դրանք մասնավոր ռեստորանային համալիրներն են, զվարճանքի կենտրոնները, դելֆինարիումը։

Ամփոփելով 2019 թվականը

Փաստերի վրա հիմնվելով՝ կարելի է ասել, որ մեր երկրում այսօր բնապահպանության ոլորտում դրական էական փոփոխություն չունենք։

 Անընդհատ օրենսդրական փոփոխություններ են արվում, սակայն ասեմ, որ Հայաստանում օրենսդրական դաշտը բավականին բարվոք վիճակում է։ Հնարավոր է օրենքի ուժով խնդիրները լուծել, բայց դա չի արվում։ 

Անընդհատ փոխվում է բնապահպանության ոլորտի օրենսդրությունը, դրա վրա գումար է ծախսվում, փոխարենն այդ միջոցները կարելի է ներդնել բնությունն իրոք վերականգնելու և դեպի անկում տանող գործընթացները կանխարգելելու համար։ 

Որքան էլ վատատեսական կանխատեսում լինի, բայց այսօր հասել ենք մի կետի, որը կարող է Հայաստանում հանգեցնել բնապահպանական աղետի։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

 

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է