ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն