Հնդկաստանում ոստիկանը գնդակահարել է ծառայակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Նարայանփուր շրջանում (Չհաթիսգարհ նահանգ) ոստիկանության առնվազն 6 աշխատակից զոհվել է, երկուսը վիրավորվել նրանց ծառայակցի նախաձեռնած փոխհրաձգության ժամանակ, այս մասին հայտնում են շրջանի իրավապահ մարմինները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Հարձակվողի դրդապատճառներն անհայտ են: Նշվում է, որ զոհերի մեծ մասը մահացել է տեղում, եւս երկուսը հիվանդանոց հասնելիս: Վիրավորների կյանքին ներկայումս ոչինչ չի սպառնում, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Իրավապահների տեղեկացմամբ՝ 6 զոհվածներից երկուսը ոստիկանության ավագ սպաներ էին: Հարձակումից հետո հանցագործն ինքնասպան է եղել:
Հնդկաստանի նահանգների կենտրոնական գոտին, որի մեջ է մտնում Չհաթիսգարհը, արդեն շատ տասնամյակներ պայքար է մղում մաոիստների դեմ՝ ձախ քաղաքական համոզմունքների զինյալները, որոնք ձգտում են տապալել երկրի քաղաքական վերնախավին:
Մաոիստները ստանձնել են շրջանում ահաբեկչությունների մեծամասնության պատասխանատվությունը, ներառյալ հարձակումները բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոստիկանների վրա, որոնք վերջին տարիներին իրականացվել են այս նահանգներում: Մաոիստների դեմ պայքարը դժվարեցնում է այն փաստը, որ կենտրոնական Հնդկաստանի զգալի մասը ծածկված է խիտ ջունգլիով, որտեղ դժվար է հայտնաբերել զինյալների տեղադրությունը եւ հետեւել նրանց ակտիվությանը: